Borgward
Borgward, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում ստեղծված ընկերություն, գոյություն է ունեցել 1929-1961 թվականներին։ Ընկերությունը հիմնել է Կառլ Բորգվարդը (Carl F. W. Borgward), տեղակայված է եղել Բրեմեն քաղաքում։
Borgward | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1933 |
Հիմնադիր | Carl F. W. Borgward? |
Վայր | Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | Գերմանիա |
Տնօրեն | Carl F. W. Borgward? |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Կայք | borgward.com |
Borgward vehicles Վիքիպահեստում |
Borgward group թողարկել է ավտոմեքենաներ Borgward, Hansa, Goliath և Lloyd ապրանքանիշերով։
Կառլ Բորգվարդի կողմից նախագծված առաջին մեքենան եղել է եռանիվ Blitzkarren մակնիշի ֆուրգոնը, որն ունեցել է 2 ձիաուժ հզորություն, այն հաջողությամբ է վաճառվել շուկայում։ Առավել պահանջված էր փոքր բյուջե ունեցող ընկերություններում որպես հարմար բեռնատար, ինչպես նաև օգտագործվում էր փոստային ծառայությունների կողմից։
1929 թվականին Բորգվարդտ դառնում է Hansa Lloyd AG ընկերոթյուն տնօրեն և նախագծում է Hansa Konsul ապրանքանիշը։ Այսպես 1937 թվականին թողարկում է նոր Hansa Borgward 2000-ը, դրան հաջորդում է 2300 մոդելը, որը մնում է արտադրությունում մինչև 1942 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շուկա է թողարկում Borgward Hansa 1500-ը։ Բորգվարդի գլխավոր ճարտարագետներից մեկը 1938-1952 թթ. եղել է Հուբերտ Մ. Մայնգաստը (Hubert M. Meingast):
1954 թվականին սկսում է արտադրել Borgward Isabella մոդելները։ Այն դառնում է ընկերության թերևս ամենահայտնի մոդելը և թողարկվում է մինչև ընկերության գոյություն ունենալը։
1950-ական թվականների վերջին սկսում է արտադրել նաև սպորտային մեքենաներ, մասնավորապես 16 մխոցանի շարժիչով, որոնք հաջողությամբ օգտագործվել են Formula Two-ի վազքուղում, իսկ մի քանիսը նույնիսկ F1 մրցություններում՝ 1961 թվականին։
Չնայած նրան, որ Borgward ընկերությունը ներմուծել էր մի քանի տեխնիկական ներդրումներ, այնուամենայնիվ շատ դժվար էր մրցակցել Opel և Volkswagen մեծ արտադրողների հետ, և 1961 թվականին ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը սնանկության պատճառով։ Չնայած դրան ընկերությունը վճարեց իր բլոլոր պարտքերը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Borgward History Արխիվացված 2012-03-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Borgward» հոդվածին։ |