Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում

Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 3-ին Դուբայի օդակայանում։ Boeing 777-31H օդանավը, որը պատկանում էր Emirates Airline ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Տիրուվանանտապուրամից դեպի Դուբայ։ Սակայն վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում։ Օդանավում գտնվում էր 300 մարդ (18 անձնակազմի անդամները և 282 ուղևորներ)։ Բարեբախտաբար բոլոր մարդիկ տարհանվել են օդանավից, այնուհետև օդանավը հրդեհի է բռնկվել։ Օդանավում 24 մարդ վիրավորվել է[1][2]։

Չվերթ 521 Emirates
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, belly landing? և կրակ
Թվական2016 թվականի օգոստոսի 3
Ժամանակ08:45
Բնութագրումանհաջող վայջէջք
ՎայրԴուբայի միջազգային օդանավակայան, Դուբայի Էմիրություն,  ԱՄԷ
ՉվերթEK521
Թռիչքի վայրՀնդկաստան Հնդկաստան, Տիրուվանանտապուրամ
Վերջնական կետԱՄԷ ԱՄԷ, Դուբայ
Մասնակիցներ300
Զոհվածներ1 մարդ, 0 մարդ և 0 մարդ
Վիրավորներ13
Aviation Safety Network ID20160803-0
Օդանավ
ՄոդելԲոինգ 777
ԱվիաընկերությունEmirates Airline
Կողային համարA6-EMW
Արտադրման թվական2003
Ուղևորներ282
Անձնակազմ18
Կենդանի մնացած300 (բոլորը)

Ինքնաթիռ խմբագրել

Boeing 777-31H օդանավը (գրանցման համար` A6-EMW) արտադրվել է 2003 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մարտի 7-ին)։ 2003 թվականի մարտի 28-ին ինքնաթիռը հանձնվում է Emirates Airline ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Rolls-Royce Trent 892 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է 13620 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 58169 ժամ[3][4]։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ խմբագրել

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 34 տարեկան, քաղաքացիությամբ արաբ է։ Փորձառու օդաչու, կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռներ` Airbus A330, Airbus A340, Boeing 777-200 և Boeing 787: Օդում անցկացրել է ավելի քան 7457 ժամ, որից 5128 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 37 ամյա Ջերեմ Վեբ, քաղաքացիությամբ ավստրալիացի է։ Փորձառու օդաչու, կառավարել է Boeing 787 օդանավը։ Օդում անցկացրել է ավելի քան 7957 ժամ, որից 1296 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։

Ուղևորներ խմբագրել

Երկիր Քանակ
  Հնդկաստան 226
  Մեծ Բրիտանիա 24
  ԱՄԷ 11
  ԱՄՆ 6
  Սաուդյան Արաբիա 6
  Թուրքիա 5
  Իռլանդիա 4
  Ավստրալիա 2
  Բրազիլիա 2
  Գերմանիա 2
  Մալայզիա 2
  Թաիլանդ 2
  Խորվաթիա 1
  Եգիպտոս 1
  Բոսնիա և Հերցեգովինա 1
  Լիբանան 1
  Ֆիլիպիններ 1
  Հարավային Աֆրիկա 1
  Շվեյցարիա 1
  Թունիս 1
Ընդհանուր 300

Տես նաև խմբագրել

Իլ-86-ի ավիավթար Դուբայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В аэропорту Дубая после посадки загорелся пассажирский Boeing 777» (ռուսերեն). Lenta.ru. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «На кадрах с экстренной посадкой лайнера в Дубае виден взрыв» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Emirates A6-EMW (Boeing 777 - MSN 32700)
  4. «A6-EMW Emirates Boeing 777-31H - cn 32700 / 434». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել