Beautiful Trauma, ամերիկացի երգչուհի Փինկի յոթերորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 13–ին՝ RCA Records լեյբլի կողմից։ Ալբոմը լույս տեսավ առաջին սինգլ «What About Us»–ի 2017 թվականի օգոստոսի 10–ի թողարկումից հետո։

Beautiful Trauma
Փինկի Ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀոկտեմբերի 13, 2017
ԺանրՓոփ
Տևողություն51:08
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլRCA
Պրոդյուսեր
Փինկի ալբոմների ժամանակագրություն
The Truth About Love
(2012)
Beautiful Trauma
(2017)
Hurts 2B Human
(2023)

Պատմություն խմբագրել

2017 թվականի հունիսին Փինկը հաստատեց, որ նա ստեղծում է իր հաջորդ ստուդիական ալբոմը և հետագայում՝ թվիթի միջոցով հասկացրեց, որ այն շուտով թողարկվելու է[1][2]։ 2017 թվականի հուլիսի 21–ին Փինկը նոր տեսահոլովակ նկարահանելու տաղավարից «Video #new #fyeah #itsallhappening» վերնագրով տարածեց հոլովակ[3]։ Հաջորդ օրն արդեն նա համացանցում թողարկեց սինգլի շապիկը, այսպիսով բացահայտելով երգի վերնագիրն ու թողարկման օրը[4][5][6]։

Թողարկում և գովազդում խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 4–ին Փինկը հայտարարեց, որ նա Apple Music–ում թողարկելու է իր այդժամյա սպասվող «Beautiful Trauma» ալբոմի ստեղծման մասին վավերագրական ֆիլմ։ Հաջորդ օրը հայտարարեց, որ Հյուսիսային Ամերիկայում կատարելու է շրջագայություն[7]։ Նույն թվականի հոտկտեմբերի 9–ին նա բացահայտեց, որ շրջագայելու է նաև Օվկիանիայում[8]։

Սինգլներ խմբագրել

What About Us–ը թողարկվեց 2017 թվականի օգոստոսի 10–ին, որպես լիդ–սինգ[9][10] լ։ Վերջինս զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ավստրալիայում[11]։ Բնութագրած որպես քլաբ երաժշտություն[12], սինգլը ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից՝ երգի քաղաքական բնույթը առանձնահատուկ շեշտելով[13]։ Օգոստոսի 27–ին Փինկը մի շարք այլ հիթերի հետ միասին կատարեց սինգլը 2017 MTV Video Music Awards–ի ժամանակ[14]։ Սեպտեմբերի 6–ին երգեց սինգլը Ellen DeGeneres Show հեռուստաշոուում[15]։ 2017 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Revenge–ը, որում մասնակցություն ունի նաև Էմինեմը, ծառայելու է որպես ալբոմի երկրորդ սինգլ[16]։

Գովազդային սինգլներ խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 28–ին ալբոմի համանուն երգը՝ Beautiful Trauma–ն թողարկվեց որպես առաջին գովազդային սինգլ։ Դրան 2017 թվականի հոկտեմբերի 5–ին հաջորդեց «Whatever You Want» երգը[17][18]։

Քննադատական ընդունում խմբագրել

Beautiful Trauma–ն ընդհանուր առմամբ երաժշտության քննադատների կողմից ստացել է խառը, կամ դրական առձագանքներ։ Metacritic կայքում, որը թողարկված ալբոմներին 100 բալից տալիս է գնահատական, սույն ալբոմին տվել է միջին 62 բալ, որը համարվում է «ընդհանրապես բավարար արձագանքներ»։ Ալբոմի գնահատմանը այդ կայքում մասնակցել են 8 քննադատներ։ AllMusic–ի աշխատակից Ստեֆեն Թոմաս Էրլեվայնը ալբոմին հինգ աստղից տվեց երեքը, ասելով, որ արտադրումը «ենթարկվել է իսկական զգացողությունների, որը Փինկը փոխանցում է չափածված ներկայացումով», սակայն հաստատելով, որ ալբոը «չափիչ շատ է վերահսկված»։ Entertainment Weekly ամսագրի Չակ Արնոլդը ալբոմին տվեց դրական գնահատականներ՝ այն կոչելով «թարմ և ծանոթ»։ Rolling Stone ամսագրի խմբագիր Մաուրա Ջոնսոնը նշեց ալբոմի համանուն երգը, «Whatever You Want»–ը և «Revenge»–ը որպես առանձնացող երգեր, սակայն քննադատեց «մանկական» միջին մասում գտնվող երգերը։ The Guardian–ի Մայքլ Քրագը ալոբմին տվեց խառը գնահատականներով, ասելով, որ «այն անում է իր աշխատանքը, սակայն ոչինչ ավելին»։

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

Միացյալ Նահանգներում Beautiful Trauma–ն 408,000 օրինակով գլխավորեց Billboard 200 հիթ–շքերթը, որից 384,000–ը մաքուր վաճառք էր։ Սա դարձավ Փինկի երկրորդ ալբոմը, որը հասավ այս հորիզոնականին․ առաջինը նախորդ ալբոմ The Truth About Love (2012)։ Այն ինչպես նաև դարձավ երկրի առաջին ամենամեծ դեբյուտը՝ Բեյոնսեի Lemonade ալբոմից հետո, և ամենաշատ առաջին շաբաթվա վաճառք ունեցողը՝ Դրեյքի Views ալբոմից հետո (երկուսն էլ 2016 թվականում)[19]։ Հաջորդ շաբաթ ալբոմն ընկավ երրորդ հորիզոնական՝ 64,000 օրինակով, 53,000 մաքուր վաճառքներով[20]։ Այն դարձավ Փինկի երկրորդ համար մեկ ալբոմը Կանադական ալբոմների հիթ-շքերթում(առաջինը՝ «The Truth About Love»)՝ 64,000 օրինակ և 60,000 ալբոմի մաքուր վաճառքի քանակներով։ «Beautiful Trauma»–ն ունեցավ երկրի երկրորդ ամենամեծ դեբյուտը Շանիա Թվայնի Now ալբոմի թողարկումից հետո[21]։ Ինչպես նաև այն ևս գրավեց առաջին հորիզոնականը Միացյալ Թագավորության ալբոմների հիթ–շքերթում՝ 70,074 օրինակ վաճառելով, որից 5,519–ը գալիս էին աուդիոծառայություններից, և դարձավ Փինկի երկրորդ համար մեկ ալբոմը երկրում՝ 2008 թվականի Funhouse–ից հետո[22][23]։ Հիթ–շքերթում հաջորդ շաբաթ ալբոմը գահընկեց եղավ Ջորջ Մայքլի Listen Without Prejudice Vol. 1 ալբոմի կողմից[24]։

Ճապոնիայում գրավեց 32–րդ հորիզոնականը Ֆիզիկական Ալբոմների Հիթ–շքերում և 3–րդ հորիզոնական՝ Թվային Ալբոմների Հիթ–շքերթում։ Հաշվի առնվելով ընդամենը մի քանի օրվա վաճառքները դեբյուտի համար, այն վաճառեց 1,909 օրինակ և 2,428 աուդիոծառայություններում[25][26]։ Հաջորդ շաբաթ ալբոմը 4 աստիճան բարձրացավ Ֆիզիկական Ալբոմների Հիթ–շքերում՝ վաճառելով 2,442 օրինակ, և աուդիոծառայություններում 1,084 ունկընդրում հավաքելով[27][28]։ Ֆրանսիայում ալբոմը գրավեց առաջին հորիզոնականը՝ 14,853 օրինակով[29]։ Ավստրալիայում առաջին երեք օրում վաճառվել է 50,000 օրինակով, իսկ առաջին շաբաթում՝ 78,000[30]։ Գրավեց առաջին հորիզոնականը ARIA ալբոմների հիթ–շքերթում՝ դառնալով Փինկի հինգրերոդ համար մեկ ալբոմը այդ երկրում։ Արդյունքում, այդ դարձավ 457–րդ ալբոմը, որի դեբյուտը գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև երկրի 813–րդ ընդհանուր ալբոմը, որը դարձավ համար մեկ։ Մեկ շաբաթում՝ բարձ վաճառքի արդյունքում, «Beautiful Trauma»–ն երկու պլատինում հավաստագրում Ավտսրալական Ձայնագրման Կազմակերպության (ARIA) կողմից[31]։ Այնտեղ համար մեկ հորիզոնականում մնաց չորս շաբաթ, և գահընկեց եղավ Թեյլոր Սվիֆթի Reputation ալբոմի կողմից[32]։

Երգացանկ խմբագրել

Երգացանկը վերցված է Amazon.com և iTunes Store կայքերից[33]։

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր (ներ) Տևողություն
1. «Beautiful Trauma»  Անտոնոֆ 4:10
2. «Revenge» (Էմինեմի մասնակցությամբ)
  • Մարտին
  • Շելբեք
3:46
3. «Whatever You Want»  
  • Մուր
  • Մարտին
  • Շելբեք
  • Մարտին
  • Շելբեք
4:02
4. «What About Us»  Սթիվ Մակ 4:29
5. «But We Lost It»  Կուրստին 3:27
6. «Barbies»  
  • The Struts
  • Գոկաբ[a]
3:43
7. «Where We Go»  
  • Մուր
  • Կուրստին
Կուրստին 4:27
8. «For Now»  Mattman & Robin 3:36
9. «Secrets»  
  • Մարտին
  • Շելբեք
  • Հոլթեր
3:30
10. «Better Life»  
Անտոնոֆ 3:20
11. «I Am Here»  
  • Ման
  • Մեդիս
4:06
12. «Wild Hearts Can’t Be Broken»  busbee 3:21
13. «You Get My Love»  
  • Ջեսո Ջունիոր
  • Մուր
  • Գոլան
5:11
51:08

Նշումներ

  • ^[a] նշանակում է վոկալային պրոդյուսեր

Հիթ-շքերթներ խմբագրել

Chart (2017) Peak
position
Australian Albums (ARIA)[35] 1
Austrian Albums (Ö3 Austria)[36] 1
Belgian Albums (Ultratop Flanders)[37] 1
Belgian Albums (Ultratop Wallonia)[38] 2
Canadian Albums (Billboard)[21] 1
Czech Albums (ČNS IFPI)[39] 1
Danish Albums (Hitlisten)[40] 5
Dutch Albums (MegaCharts)[41] 1
Finnish Albums (Suomen virallinen lista)[42] 4
French Albums (SNEP)[43] 1
2
Hungarian Albums (MAHASZ)[44] 4
Irish Albums (IRMA)[45] 1
Italian Albums (FIMI)[46] 5
Japanese Albums (Oricon)[47] 28
New Zealand Albums (RMNZ)[48] 1
Norwegian Albums (VG-lista)[49] 2
Polish Albums (ZPAV)[50] 6
Portuguese Albums (AFP)[51] 5
Scottish Albums (OCC)[52] 1
Korean International Albums (Gaon)[53] 7
Spanish Albums (PROMUSICAE)[54] 4
Swedish Albums (Sverigetopplistan)[55] 4
Swiss Albums (Schweizer Hitparade)[56] 1
UK Albums (OCC)[57] 1
US Billboard 200[19] 1

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[35] 3× Platinum 78,000[31]
Կանադա (Music Canada) None 60,000[21]
Նոր Զելանդիա (RIANZ)[58] Gold 7500^
Մեծ Բրիտանիա (BPI)[59] Gold 100 000^
Միացյալ Թագավորություններ (RIAA) None 384,000[19]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Երկրների, թողարկման ամսաթվի, ձևաչափերի, լեյբլի, տարբերակների և ծանոթագրությունների աղյուսակ
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Տարբերակներ Ծան․
Միացյալ Նահանգներ Հոկտեմբերի 13, 2017 RCA
  • Explicit
  • clean
[33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rock Star P!nk Goes the Distance for America's Hungry Kids». addpassionandstir. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  2. Mike, Nied (2017 թ․ հուլիսի 17). «New Music! Pink Is Shooting A Video Next Week». Idolator. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Kevin, Apaza (2017 թ․ հուլիսի 24). «Pink Releasing New Single "What About Us" On August 10th!». Direct Lyrics. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Shaun, Kitchener (2017 թ․ հուլիսի 23). «Pink confirms NEW SINGLE release date and shares video teaser». Daily Express. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Hilton, Dresden (2017 թ․ հուլիսի 24). «P!nk is Finally Returning to Pop With 'What About Us'». Out. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Wass, Mike (2017 թ․ հուլիսի 24). «Pink Is Releasing A New Single Called "What About Us"». Idolator. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Armstrong, Megan. «Pink Announces Beautiful Trauma Tour, Drops Apple Documentary Teaser». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Brandle, Lars. «Pink Sets 'Beautiful Trauma' Arena Tour of Australia and New Zealand». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. «Pink shares What About Us single and confirms Beautiful Trauma album is out on October 13». News.com.au. 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Wass, Mike (2017 թ․ հուլիսի 24). «Pink Is Releasing A New Single Called "What About Us"». Idolator. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «P!nk scores ninth #1 single». Australian Recording Industry Association. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. Althea, Legaspi (2017 թ․ օգոստոսի 10). «Hear Pink's Tender Club Ballad 'What About Us' From 'Beautiful Trauma'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Jamie, Velevski (2017 թ․ օգոստոսի 12). «P!NK – What About Us (Single Review) – Amnplify». Amnplify. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «P!nk Raises A Glass To Her Greatest Hits In Explosive Video Vanguard Performance». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. Johnson, Zach (2017 թ․ սեպտեմբերի 6). «Pink and Reese Witherspoon Play Never Have I Ever». E! Online. United States: NBCUniversal. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Coscarelli, Joe (2017 թ․ հոկտեմբերի 5). «Pink Quietly Became Pop Royalty. Here's How She Made It Last». The New York Times. United States: The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. Armstrong, Megan (2017 թ․ սեպտեմբերի 28). «Pink Drops Jack Antonoff-Produced Beautiful Trauma Title Track: Listen». Billboard. United States: Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. «Pink announces 'Beautiful Trauma' 2018 tour, debuts new song 'Whatever You Want'». 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. 19,0 19,1 19,2 Caulfield, Keith (2017 թ․ հոկտեմբերի 22). «Pink's 'Beautiful Trauma' Bows at No. 1 on Billboard 200 With 2017's Biggest Debut for a Woman». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. Caulfield, Keith (2017 թ․ հոկտեմբերի 30). «Future & Young Thug, Chris Young, Darius Rucker Debut in Billboard 200's Top 10». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. 21,0 21,1 21,2 «P!nk and The Hip Dominate The Albums Sales Chart This Week». FYIMusicNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  22. Jones, Alan (2017 թ․ հոկտեմբերի 20). «Official Charts Analysis: Pink hits No.1 with Beautiful Trauma». MusicWeek. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. Copsey, Rob (2017 թ․ հոկտեմբերի 20). «P!nk scores second Number 1 album: "Thank you UK!"» (անգլերեն). United Kingdom: Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. Myers, Justin. «George Michael's Listen Without Prejudice back at Number 1 after 27 years». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  25. «Oricon Physical Album Charts: 2017年10月23日付». Oricon Charts. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. «Oricon Digital Album Charts: 2017年10月23日付». Oricon Charts. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. «Oricon Physical Album Charts: 2017年10月30日付». Oricon Charts. 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  28. «Oricon Digital Album Charts: 2017年10月30日付». Oricon Charts. 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  29. «Pink numéro un des ventes d'albums en France pour la première fois de sa carrière avec « Beautiful Trauma »». Aficia. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  30. «Before her fans scream "What about us?" P!nk adds more concerts to her Australian tour in 2018». News Australia. 2017 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  31. 31,0 31,1 Ryan, Gavin (2017 թ․ հոկտեմբերի 23). «Australian Charts: Pink Beautiful Trauma Debuts At No 1 With 78000 Sales». Noise11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  32. «Taylor Swift's 'Reputation' Takes Out #1 On ARIA Chart Because Obviously It Did». themusic.com.au. 2017 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  33. 33,0 33,1 Various citations concerning the October 13, 2017, release of Beautiful Trauma:
  34. «【CD】ビューティフル・トラウマ<初回限定仕様>Album». Tower Records Japan. Japan. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  35. 35,0 35,1 «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  36. "P!nk – Beautiful Trauma" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved October 25, 2017.
  37. "P!nk – Beautiful Trauma" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved October 20, 2017.
  38. "P!nk – Beautiful Trauma" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved October 20, 2017.
  39. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201742 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved October 27, 2017.
  40. "P!nk – Beautiful Trauma". Danishcharts.com. Hung Medien. Retrieved October 25, 2017.
  41. "P!nk – Beautiful Trauma" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved October 20, 2017.
  42. "P!nk: Beautiful Trauma" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved October 22, 2017.
  43. «Le Top de la semaine : Pink numéro un du Top Albums en France (Octobre, 2017)». Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է October 24, 2017-ին.
  44. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2017. 42. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved October 19, 2017.
  45. «Irish Albums Chart: 20 October 2017». Irish Recorded Music Association. Վերցված է October 21, 2017-ին.
  46. «Album – Classifica settimanale WK 42 (dal 2017-10-13 al 2017-10-19)» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «週間 CDアルバムランキング». Oricon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  48. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  49. «VG-lista – Pink». VG-lista. Վերցված է October 21, 2017-ին.
  50. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved October 26, 2017.
  51. "P!nk – Beautiful Trauma". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved October 25, 2017.
  52. "20171020 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved October 21, 2017.
  53. "South Korea Gaon International Album Chart". On the page, select "2017.10.08~2017.10.14", then "국외", to obtain the corresponding chart. Gaon Chart Retrieved October 21, 2015.
  54. «Top Albums (13 Oct – 19 Oct 2017)». Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  55. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Click on "Veckans albumlista".
  56. "P!nk – Beautiful Trauma". Swisscharts.com. Hung Medien. Retrieved October 25, 2017.
  57. "20171020 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved October 21, 2017.
  58. «New Zealand album certifications – Pink – Beautiful Trauma». Recorded Music NZ. Վերցված է October 20, 2017-ին.
  59. «British album certifications – Pink – Beautiful Trauma». British Phonographic Industry. Վերցված է November 3, 2017-ին. Select albums in the Format field. Select Gold in the Certification field. Type Beautiful Trauma in the "Search BPI Awards" field and then press Enter.