Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Back to Black (այլ կիրառումներ)

Back to Black, բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երկրորդ և վերջին ստուդիական ալբոմը, որ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին Island Records լեյբլով։ Թողարկվել են ալբոմի մի քանի սինգլներ՝ «Rehab», «You Know I’m No Good», «Back to Black», «Tears Dry on Their Own» և «Love Is a Losing Game»։

Back to Black
Էմի Ուայնհաուսի ստուդիական ալբոմ
Թողարկված4 հոկտեմբերի, 2006
ԺանրR&B, սոուլ, փոփ, նեոսոուլ
Տևողություն34:55
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլIsland
ՊրոդյուսերՄարկ Ռոնսոն
Սալամ Ռեմի
Մասնագիտական ակնարկ
Էմի Ուայնհաուսի ալբոմների ժամանակագրություն
Frank
2003
Back to Black
2006
Սինգլներ Back to Black  ալբոմից
  1. «Rehab»
    Թողարկվել է՝ 23 հոկտեմբերի, 2006
  2. «You Know I'm No Good»
    Թողարկվել է՝ 7 հունվարի, 2007
  3. «Back to Black»
    Թողարկվել է՝ 30 ապրիլի, 2007
  4. «Tears Dry on Their Own»
    Թողարկվել է՝ 13 օգոստոսի, 2007
  5. «Love Is a Losing Game»
    Թողարկվել է՝ 10 դեկտեմբերի, 2007

Երաժշտական քննադատների մեծ մասը դրական է արտահայտվել ալբոմի վերաբերյալ՝ բարձր գնահատելով երգերի հեղինակի տաղանդը. դրանք գրել է Էմի Ուայնհաուսը դասական սոուլի ազդեցությամբ, իսկ որպես համապրոդյուսերներ հանդես են եկել Սալամ Ռեմին ու Մարկ Ռոնսոնը։ «Գրեմմիի» 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուայնհաուսն ստացել է հինգ մրցանակ «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն նոր արտիստ» և «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» ու «Փոփ երգի լավագույն կանացի կատարում» անվանակարգերում «Rehab» երգի համար։ Back to Black ալբոմը ներկայացված է եղել նաև «Տարվա ալբոմ» անվանակարգում։

Թողարկում խմբագրել

Ալբոմի դելյուքս հրատարակությունը թողարկվել է Եվրոպայում 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Վերահրատարակությունը ներառում էր առաջին ալբոմի երգերի վերամշակված տարբերակները, իսկ երկրորդ ձայնասկավառակում ներառված էին «բի սայդ»-եր, հազվագյուտ ու համերգային թրեքներ, այդ թվում՝ Live Lounge ծրագրում հնչած «Valerie» երգը, որ մինչ այդ հասանելի էր միայն Մարկ Ռոնսոնի «Version« ալբոմում։

Back to Black ալբոմի առաջին սինգլը, որ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, «Rehab» երգն է, որի պրոդյուսերը եղել է Մարկ Ռոնսոնը։ Երգը նվիրված է երգչուհու անցյալին, երբ նա իր մենեջերների պնդմամբ ալկոհոլիզմից ու թմրամոլությունից բուժման կուրս էր անցնում վերականգնողական կենտրոնում[1]։

2006 թվականի հոկտեմբերի 22-ին թվային տարածման հիման վրա երգն ընդգրկվել է UK Singles Chart հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը, իսկ մեկ շաբաթ անց, երբ թողարկվեց սինգլի սկավառակը, այն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ 2007 թվականի վերջին ալբոմն ստացավ BPI հավաստագիր՝ դառնալով այդ տարվա ամենաշատ վաճառված ալբոմը Մեծ Բրիտանիայում[2]։

Ալբոմի երկրորդ սինգլը դարձավ «You Know I’m No Good» երգը, որ թողարկվել է 2007 թվականի հունվարի 8-ին ռեմիքս տարբերակի հետ միաժամանակ, որի ստեղծմանը մասանակցել է Ghostface Killah-ը։ Երգը UK Singles Chart հի-շքերթում գրավեց 18-րդ հորիզոնականը, և նույն շաբաթում «Rehab» երգը բարձրացավ մինչև 20-րդ հորիզոնական։ Back to Black սինգլը թողարկվել է ԱՄՆ-ում 2007 թվականի մարտին, իսկ «You Know I’m No Good» երգն այնտեղ դարձել է գլխավոր սինգլ։

Մեծ Բրիտանիայում թողարկված երրորդ սինգլը դարձավ «Back to Black» երգը, որ այնտեղ հրատարակվեց 2007 թվականի ապրիլի 30-ին և հիթ-շքերթում հասավ մինչև 25-րդ հորիզոնական։ Այդ ժամանակ «Rehab» երգը փորձեցին հանել սկավառակից, որովհետև մեղադրանքներ էին հնչում, թե երգը նպաստում է թմրամոլության ու ալկոհոլիզմի տարածմանը։ 2007 թվականի հունիսի 14-ին այդ երգն զբաղեցրեց Billboard Hot 100 հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականն այն բանից հետ, երբ Էմի Ուայնհաուսն այն կատարեց MTV Movie Awards հանդիսության ժամանակ։ Հաջորդ շաբաթ երգն զբաղեցրեց հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը։

Ալբոմի «Tears Dry on Their Own» սինգլը թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 13-ին և բրիտանական հիթ-շքերթում հասել է մինչև 16-րդ հորիզոնական, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին թողարկված «Love Is a Losing Game» երգը դարձել է 46-րդը։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «Rehab»  Էմի ՈւայնհաուսՄարկ Ռոնսոն 3:35
2. «You Know I'm No Good»  Էմի ՈւայնհաուսՄարկ Ռոնսոն 4:17
3. «Me & Mr Jones»  Էմի ՈւայնհաուսՍալամ Ռեմի 2:33
4. «Just Friends»  Էմի ՈւայնհաուսՍալամ Ռեմի 3:13
5. «Back to Black»  Էմի Ուայնհաուս, Մարկ ՌոնսոնՄարկ Ռոնսոն 4:01
6. «Love Is a Losing Game»  Էմի ՈւայնհաուսՄարկ Ռոնսոն 2:35
7. «Tears Dry on Their Own»  Էմի Ուայնհաուս, Նիկոլաս Էշֆորդ,Վալերի ՍիմփսոնՍալամ Ռեմի 3:06
8. «Wake Up Alone»  Էմի Ուայնհաուս, Պոլ Օ’ԴաֆֆիՄարկ Ռոնսոն 3:42
9. «Some Unholy War»  Էմի ՈւայնհաուսՍալամ Ռեմի 2:22
10. «He Can Only Hold Her»  Էմի Ուայնհաուս, Ռիչարդ Պոյնդեկստեր, Ջոն ՀարիսոնՍալամ Ռեմի 2:46
11. «Addicted»  Էմի ՈւայնհաուսՄարկ Ռոնսոն 2:46

Հիթ-շքերթներ խմբագրել

Դիրքերը հիթ-շքերթներում խմբագրել

Հիթ-շքերթ Ամենաբարձր
հորիզոնական
Հավաստագրում Տպաքանակ
Արգենտինա[3] 1 Պլատինե[4] 60 000
Ավստրալիա[5] 4 2× Պլատինե[6] 140 000
Ավստրիա[7] 1 5× Պլատինե[8] 100 000
Բելգիա (Ֆլանդրիա)[9] 1 3× Պլատինե[10] 90 000
Բելգիա (Վալոնիա)[11] 3
Բրազիլիա Ադամանդե[12] 500 000[13]
Կանադա[14] 4 Ոսկե[15] 50 000
Դանիա[16] 1 3× Պլատինե[17] 90 000
Նիդերլանդներ[18] 1 5× Պլատինե[19] 250 000
Էստոնիա[20] 4
Եվրոպա[21] 1 7× Պլատինե[22] 7 000 000+
Ֆինլանդիա[23] 2 Պլատինե[23] 33 884
Ֆրանսիա[24] 1
Գերմանիա[25] 1 6× Պլատինե 1 200 000
Հունաստան[26] 2 2× Պլատինե[27] 30 000+
Հունգարիա[28] 3 Պլատինե[29] 6 000
Իռլանդիա[30] 1 2× Պլատինե 30 000
Իտալիա[31] 2 Ադամանդե[32] 520 000
Ճապոնիա[33] 23 Ոսկե[34] 100 000
Մեքսիկա[35] 20 Ոսկե[36] 50 000
Նոր Զելանդիա[37] 1 2× Պլատինե[38] 30 000
Նորվեգիա[39] 1 Պլատինե[40] 40 000
Լեհաստան[41] 1 2× Պլատինե[42] 40 000
Պորտուգալիա[43] 1 3× Պլատինե[44] 120 000
Ռուսաստան 2× Պլատինե[45] 40 000
Իսպանիա[46] 1 2× Պլատինե[47] 160 000
Շվեդիա[48] 4 Պլատինե[49] 40 000
Շվեյցարիա[50] 1 6× Պլատինե[51] 180 000
Թուրքիա Ոսկե[52] 5 000
Մեծ Բրիտանիա[53] 1 8× Պլատինե[54] 2 985 303
ԱՄՆ (Billboard 200)[55] 2 2× Պլատինե[56] 2 200 000
ԱՄՆ
(Top R&B/Hip Hop Albums)[57]
4

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Երկիր Հորիզոնական
Ավստրիա (2007)[58] 30
Ավստրիա (2008)[58] 1
Գերմանիա (2007)[59] 17
Գերմանիա (2008)[59] 1
Իռլանդիա (2007)[60] 2
Իռլանդիա (2008)[61] 13

Տասնամյակային հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթ (2000—2009) Հորիզոնական
Մեծ Բրիտանիա 3

Առաջատար դիրքը հիթ-շքերթներում խմբագրել

Նախորդող՝
Beautiful World, Take That
Life in Cartoon Motion, Mika
Բրիտանական ալբոմ №1
4 հունվարի, 2007 – 27 հունվարի, 2007
25 փետրվարի, 2007 – 3 մարտի, 2007
Հաջորդող՝
Hats Off to the Buskers, The View
Yours Truly, Angry Mob, Kaiser Chiefs
Նախորդող՝
Délinquant, Lim
Ֆրանսիական ալբոմ №1
29 հոկտեմբերի, 2007
Հաջորդող՝
Lunatique, Jenifer
Նախորդող՝
Not Too Late, Նորա Ջոնս
Նորվեգական ալբոմ №1
14 փետրվարի, 2007 – 14 մարտի, 2007
Հաջորդող՝
No Går Det Så Det Suse, D.D.E.
Նախորդող՝
De Fedeste, Fede Finn և Funny Boyz
№1 ալբոմը Դանիայում
27 ապրիլի, 2007
Հաջորդող՝
Favourite Worst Nightmare, Arctic Monkeys
Նախորդող՝
Taking Chances, Սելին Դիոն
Շվեյցարական ալբոմ №1
16 դեկտեմբերի, 2007 – 20 հունվարի, 2008
Հաջորդող՝
Haubi Songs, Züri West
Նախորդող՝
Call Me Irresponsible, Michael Bublé
Իռլանդական ալբոմ №1
17 հունվարի, 2008
Հաջորդող՝
Good Girl Gone Bad, Ռիհաննա
Նախորդող՝
Jazz ist anders, Die Ärzte
Գերմանական ալբոմ №1
8 հունվարի, 2008 – 5 փետրվարի, 2008
Հաջորդող՝
Spirit by Leona Lewis
Նախորդող՝
Symphonica in Rosso, Paul de Leeuw
Հոլանդական ալբոմ №1
19 հունվարի, 2008 – 19 ապրիլի, 2008
Հաջորդող՝
Imagine, Արմին վան Բյուրեն
Նախորդող՝
A Buena Hora, Sergio Dalma
Իսպանական ալբոմ №1
28 փետրվարի, 2008 – 6 մարտի, 2008
Հաջորդող՝
Allenrok, Estopa
Նախորդող՝
Sleep Through the Static, Ջեք Ջոնսոն
Իռլանդական ալբոմ №1
28 փետրվարի, 2008 – 6 մարտի, 2008
Հաջորդող՝
Once ֆիլմի սաունդթրեքը, Glen Hansard և Markéta Irglová


Նախորդող:
Join With Us, The Feeling
UK Album Chart ալբոմ №1 (Դելյուքս հրատարակություն)
2 մարտի, 2008 – 8 մարտի, 2008
Հաջորդող:
Rockferry, Duffy
Նախորդող:
Sleep Through the Static, Ջեք Ջոնսոն
Ներզելանդական RIANZ ալբոմ №1 (Դելյուքս հրատարակություն)
4 մարտի, 2008 – 28 ապրիլի, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wine, Woman and Song The Sun 27 October 2006. Retrieved 10 December 2007.
  2. Amy Winehouse — I Told You I Was Trouble — Documentary & Live Concert DVD ilikemusic.com 25 October 2007
  3. «Argentinian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  4. «CAPIF». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  5. Australian Albums Chart
  6. ARIA
  7. Austrian Albums Chart
  8. IFPI Austria
  9. Belgian Flanders Albums Chart
  10. «IFPI Belgium». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  11. Belgian Wallonia Albums Chart
  12. Amy Winehouse-abpd.org.br
  13. «Música: O sucesso do R&B no Brasil — Edição 2140 — Revista VEJA». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  14. Canadian Albums Chart
  15. «CRIA». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  16. Danish Albums Chart
  17. IFPI Denmark
  18. Dutch Albums Chart
  19. «NVPI». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  20. «Estonian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  21. «European Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  22. «IFPI Platinum Europe Awards — 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  23. 23,0 23,1 «Musiikkituottajat — Tilastot — Kulta- ja platinalevyt». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  24. French Albums Chart
  25. «German Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  26. «Greek Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  27. «IFPI Greece». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  28. «Hungarian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  29. «MAHASZ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  30. «Irish Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  31. «Italian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  32. FIMI
  33. Japanese Albums Chart
  34. «ゴールド等認定作品一覧 2008年2月». RIAJ (Japanese). 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Mexican Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  36. «Certificaciones». Amprofon.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  37. «New Zealand Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  38. «RIANZ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  39. «Norwegian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  40. «IFPI Norway». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  41. Polish Albums Chart
  42. «ZPAV». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  43. «Portuguese Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  44. «AFP». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  45. «Gold and Platinum International Albums in Russia – 2005». National Federation of Phonogram Producers (Russian). 2M. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Spanish Albums Chart
  47. PROMUSICAE
  48. Swedish Albums Chart
  49. «IFPI Sweden». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  50. Swiss Albums Chart
  51. IFPI Switzerland
  52. Google Translate
  53. UK Albums Chart
  54. «BPI». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  55. «Billboard 200». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  56. RIAA
  57. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  58. 58,0 58,1 «oe3.ORF.at / LongplayCharts 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  59. 59,0 59,1 «Charts - MTV.de». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  60. «Best of 2007» (անգլերեն). IRMA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  61. «Best of 2008» (անգլերեն). IRMA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել