Assassin’s Creed Unity, Ubisoft-ի կողմից մշակված համակարգչային խաղ, Assassin’s Creed խաղաշարքից։ Խաղը մշակված է Windwos, Playstation 4 և Xbox One պլատֆորմների համար [1]։

Assassin’s Creed Unity
Assassin's Creed Unity.png
ՄշակողUbisoft Montreal
ՀրատարակիչUbisoft
ԴիստրիբյուտորSteam և Microsoft Store
Սերիայի մասAssassin's Creed
ՎայրՖրանսիա
Թողարկման թվականնոյեմբերի 11, 2014, նոյեմբերի 13, 2014, նոյեմբերի 14, 2014 և նոյեմբերի 20, 2014
ՊլատֆորմներXbox One, PlayStation 4 և Վինդոուզ
ՇարժիչAnvil?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 18
USKUSK 16
ESRB17+
Կրիչթվային բաշխում
Կառավարումստեղնաշար
Պաշտոնական կայքubisoft.com/en-us/game/assassins-creed-unity/
Assassin's Creed Unity Վիքիպահեստում

Խաղի դեպքերը տեղի են ունենում XVIII դարում՝ Փարիզում։ Խաղի գլխավոր հերոսը այս անգամ ավստրո-ֆրանսիական ծագումով Արնո Վիկտոր Դորիանն է [1]։ Խաղում գոյություն ունի խմբային ռեժիմ որ, նախատեսված է առավելագույնը 4 հոգու համար [2]։

Խաղի ընթացքըԽմբագրել

Ubisoft-ը այս անգամ, սյուժեի հիմք ծառայել է 1789 թվականին տեղի ունեցած ֆրանսիական հեղափոխությունը, երբ Ֆրանսիան միապետական կարգերից փոխվում էր հանրապետականի։ Հիմնական գործողությունը ծավալվում է 5 տարիների ընթացքում, սկսած Բաստիլի գրավումից և Վարսելի քայլերթից մինչև Լյուդովիկոս XVI թագավորի մահապատիժը և Տերմիդորյան հեղաշրջում [3][4]։

Ինչպես նաև ծրագրավորողների խումբը թույլ է տվել երկրպագուներին ինքնուրույն ընտրել խաղի ժամանակահատվածը և դեպի վայրը քվեարկության միջոցով։ Ամենից հայտնի տարբերակներից մեկը Փարիզ 18-րդ դարն է։ Այլընտրանքային տարբերակներից է նաև՝ Վիկտորյական դարաշրջանը, Ճապոնիան, Ցարական Ռուսաստանը և այլ երկրեր և ժամանակաշրջաններ [3]։

Խաղում կա պարկուրի նոր մեխանիկա, որը թույլ է տալիս հերոսներին տեղափոխվել փարիզյան պատերի և շինություններով առանց վրիպման։ Խաղում ավելացվել է նաև թաքնվելու նոր համակարգ և ամբոխին ձուլվելու նոր միջոցներ։ Ինչպես նաև հայտնվել է հմտությունների ծառ, որի շնորհիվ խաղացողը կարող է զարգացնել իր հերոսին։

ՄանրամասներԽմբագրել

  • Խաղի գործողությունները տեղի են ունենում 1776 - 1808 թվականներին՝ թագավորական, հեղափոխական և նապոլեոնական Ֆրանսիայում
  • Խաղում կա 3 տեղ՝ Փարիզ և Վերսալը + Սեն-Դենի շրջանը։ Վերսալը բաժանված է 2 մարզի, Փարիզը 7 շրջանների, որոնք էականորեն տարբերվում են միմիյանցից։ Խաղացողը կարող է նաև իջնել փարիզյան հայտնի կատակոմբներ, որոնք զբաղեցնում են քարտեզի 50%։ Սրա շնորհիվ կարելի է աննկատ հասնել ամրոցների պահակային, տաճարներ և ամրոցներ նկուղներ, հավաքել արկղեր և աննկատ տեղափոխվել երկար տարածությունների վրա։
  • Սեն-Դենին բաժամված է 4 մարզի, որ թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրել քաղաքային փողոցներ և Սեն Դենի աբբայություն, այլև գյուղական դաշտերը։ Սեն-Դենի քարտեզը բաժանված է 2 մասի՝ ստորգետնյա և վերգետնյա։ Ի տարբերություն Փարիզի այստեղ բոլոր կատակոմբները կապված են միմյան հետ, որոնք կազմում են անընդհատ թունելների կապ, որն էլ ծածկում է խաղի քարտեզի 100 %։
  • Անիմուսի նոր տարբերակը կրում է Helix անվանումը
  • Հասնելով բարձր շինությունների գագաթներին, կարելի է տեսնել և նշել առաջադրանքները առանց քարտեզի ռեժիմին անցնելու։ Բուն քարտեզը ներկայացաված է 3D-ֆորմատով։
  • Եթե ընկերներից ինչ-որ մեկը օնլայն է ապա, նրա նկարը կարելի է հանդիպել ցանկացած պանդոկում, այդպիսով նրան միացնելով խաղին։ Սա անել կարելի է նաև խաղի գլխավոր էջից։
  • Արծվի հայացքը այժմ ունի զարգացման երեք աստիճան՝ Արծվի զարկերակ (որը տևում է կարճ ժամանակ), Արծվի բնազդ (աշխատում է նույն սկզբմունքով ինչ նախկին խաղերում) և 3-րդ աստիճանը, որի ժամանակ եթե նշվում է օբյեկտը այն տեսանելի է դառնում նաև ընկերների համար։
  • Խաղում ավելացվել է նաև հայտնաբերման նոր համակարգ, խաղացողը ունի կողմնացույց, որի վրա ցույց է տրվում այն ուղղությունը որտեղից նա հայտնաբերվել է։
  • Հերոսին կարելի է կարգավորել և հարմարացնել ըստ ճաշակի, ընտրելով զենքեր, գլխարկ, ճտքակոշիկներ և այլն։ Այս ամենը ինքնին ազդում է խաղի գեյմփլեյի վրա։
  • Ամբողջությամբ վերանայվել է առաքելությունների համակարգը։ Ստանդարտ առաքելությունների փոխարեն (կռիվ, գողություն, փախուստ և հետապնդում) կա առաջադրանքների 2 կատեգորիաներ ՝ AMM (adaptative mission mechanic) и Black Box։
  • Հիմա գլխավոր նպատակի սպանությունից առաջ ոչ թե ուղակի խոսակցություն է, այլ ցուցադրվում է տվյալ մարդու կյանքի կարևոր պահերը։
  • Խաղում ներմուծվել է առաջադրանքների մատյան
  • Ավելացել է կռվի, տեղակայման և գողության տիրապետման զարգացման հնարավորություն
  • AnvilNext 2.0 խաղային շարժիչը, 20% վերցված է Scimitar-ից, 15% Anvill-ից, 20% AnvilNext-ից իսկ 10% Discrupt։

ՍյուժեԽմբագրել

Սյուժեն ծավալվում է երիտասարդ ասսասին՝ Արնո Վիկտոր Դորիանի շուրջը։ Նրա հորը պանել էին երբ նա դեռ փոքր է եղել։ Հենց այդ օրը նա ծանոթանում է իր ապագա սիրուն՝ Էլիզ դա լա Սերրի հետ։ Տարիններ անց դա դառնում իր նրա հոր՝ Տամպլիերով Ֆրանսուա դե լա Սերրի սպանության վկան։ Այս հանցագործության համար նրան բանտարկում են Բաստիլիայում, որտեղ նա ծանոթանում է բանտարկյալի հետ՝ Պիեռ Բելլեկի հետ ով ասսասիների վարպետն էր։ Երբ նրանք ազատ են արձակվում Բելլեկը նրան կանչում է Ասսասինների մոտ։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ կատարված ողջ գործերի հետևում կանգնած էր նոր մագիստրոս Տամպլիերով Ֆրանսուա դե լա Սերրին։ Արնո Էլիզայի հետ միասին մտնում է Տամպլ և սպանում Ժերմենին, սակայն դրա հետ մեկ տեղ մահանում է նաև Էլիզան։ Արդեն ապագայում ասսասիները հայտնում են խաղացողին, որ առաջադրանքը կատարված է, Իմաստունի մնացորդները թաքցրած են եղել Արնոից 200 տարի առաջ։

ՀերոսներԽմբագրել

Արդի հերոսներիԽմբագրել

  • Շոն Գաստինգս, ասսասին։ Կապ է պահում Ասսասինների եղբայրության հետ։ Տակտիկական տեղեկություն է տալիս «Նվիրյալ»ներին և պատմական հուշումներ անում մարդկան, տեղանքի և դեպքերի մասին:
  • Եպիսկոպ, աղջիկ-հաքեր, Ասսասինների խմբի անդամ: 2014 թվականին կապի դուրս եկավ «Նվիրյալ»ի հետ և դրդեց նրան Արնո Դորիանին տալ հիշողություններ, որպեսզի գտնի Իմաստունի մնացորդները:
  • Նվիրյալ, վերապրելով Դորիանի գենետիկական հիշողությունները, Եպիսկոպի առաջադրանքի համաձայն փորձում է գտնել Իմաստունին

Ֆրանսիական հեղափոխությունԽմբագրել

  • Արնո Վիկտոր Դորիան, երիտասարդ ֆրանսիացի ասսասին, խաղի գլխավոր հերոս
  • Էլիզա դե լա Սերր, տաճարական, ով սիրահարված էր Արնո Դորիանին
  • Լյուդովիկ XVI, մահապատժի ենթարկված Ֆրանսիական արքա
  • Նապոլեոն Բոնապարտ, ֆրանսիական գեներալ: Մինչև 1794 թվականը օգնել է Արնոին հետևել տաճարականին, Ազգային գվարդիաի շարքերում [5]:
  • Մաքսիմիլիան Ռոբեսպեր, տաճարական, ֆրանսիացի հեղափոխական, Յակոբյան ակումբի անդամ[5]:
  • Օնորե Միրաբո, ֆրանսիական Ասսասիների եղբայրության գերագույն մենթոր, ֆրանսիական մեծ հեղափոխության անդամ: Գլխատվել է Պիեռ Բելլեկոի կողմից:
  • Մարկիզ դե Սադ, ֆրանսիական արիստոկրատ, գրող և փիլիսոփա:
  • Թոմաս Փեյն, անգլո-ամերիկյան գրող և փիլիսոփա, ով ապրում էր Ֆրանսիայում
  • Ֆրանսուա դե լա Սերր, ֆրանսիական մեծ մագիստրոս: Էլիզա դե լա Սերրի հայր: Արնոի հոր մահից հետո նա նրան վերձրեց իր խնամակալության:
  • Պիեռ Բելլեկ, նախկին ֆրանսիացի զինվոր, վերպետ-ասսասին: Արնո Դորիանի ուսուցիչ: Սպանել է Օնորե Միրաբոին: Սպանվել է Արնոի կողմից:
  • Շարլ Դորիան, վարպետ-ասսասին, Արնոի հայր, սպանվել է Assassin's Creed: Rogue գլխավոր հերոս Շեմ Կորմոկոմի կողմից:
  • Ֆրանսուա-Տոմա Ժերմեն, ֆրանսիացի ոկերիչ: Սպանվել է Արնոի կողմից:
  • «Մուրացկանների արքա», ֆրանսիացի տաճարական, Փարիզի հանցավոր աշխարհի պարագլուխ։ Հենց նա է սպանել Արնոի հորը։ Սպանվել է Արնոի կողմից։
  • Ալոիս Լա Տուշ, ֆրանսիացի տաճարական։ Սպանել է Արնոն։
  • Դյուշենո, ֆրանսիացի տաճարական։ Նույնպես սպանվել է Արնոի կողմից։
  • Շարլ Գաբրիել Սիվեր, ֆրանսիացի տաճարական սպանվել է Արնո Դորիանի կողմից։
  • Ժակ դե Մոլե, Ֆրանսիայի 23-րդ մագիստրոս։ Նա ողջակիզվեց Ֆիլիպպ IV-ի կողմից։
  • Լուի Միշել Լեպելետե, տաճարական։ Նրան սպանել է Արնոն։
  • Ժան-Բատիստ Ժյուլ Բերնադոտ, Ֆրանսիաի մարշալ, նաև Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղել է Արնո Դորիանի և Նապոլեոնի զինակիցը։
  • Տոմա-Ալեքսանդր Դյումա Դավի դե Լա
  • Ժորժ Ժակ Դանտոն, Ֆրանսիացի հեղափոխական, Առաջին ֆրանսիական հանրապետության հիմնադիրներից։

Հավելյալ ներբեռնումների բովանդակությունԽմբագրել

  • «Հեղափոխական զենքեր» (Revolutionary Armaments Pack), 2014 թվականի նոյեմբերի 28-ին թողարկվեց առաջին հավելումը, այն իր մեջ ներառում էր 6 զենքի տեսակ։
  • «Ընկած արքաներ» (Dead Kings), 2015 թվականի հունվարի 13-ին թողարկվեց 2-րդ հավելումը։ Այն կազմված էր 6 առաջադրանքներից և դեպքերն էլ կատարվում են Unity դեպքերից հետո։ Արնոն մեկնում է Սեն-Դենի, որտեղ էլ նա հետազոտում է մռայլ թուննելներ և կատակոմբեր։
  • «Հեղափոխության գաղտնիքներ» (Secrets of the Revolution), 2015 թվականի հունվարի 20-ին թողարկվեց թվով երրորդ հավելումը․
  • 3 առաքելություններ
  • «Քիմիական հեղափոխություն» (Chemical Revolution), Անտուան Լորան Լավուազե, արդի քիմիայի հայր՝ ով կարողացավ թունավոր ռումբերի համար ստեղծել յուրահատուկ բանաձև։ Բայց ցավոք, նրան սպանեցին մինչև այն պահը, երբ նա կփոխանցեր գաղտնի բանաձև գլխավոր հերոսին։
  • «Ամերկյան գերի» (American Prison), Թոմաս Փեյն, իր ժամանակ նա պատերազմել է անկախության դեմ, XVIII դարի 90-ականների մեծ մասը նա ապրել է Ֆրանսիայում և խորապես ներգրաված էր Մեծ Ֆրանսիական հեղափոխությունում։
  • «Գիտության զոհ» (Killed by Science), ևս մեկ փաստավավերագրական պատմություն։

ՍոունդթրեքԽմբագրել

Սոունդթրեքը գրել է Ռայն Ամոնի կողմից, Քրիս Թիլթոնի և Սարի Շախների մասնակցությամբ [6]։

Track listing
# Անվանում Տևողություն
1. «Unity»   3:58
2. «On Father's Watch»   3:56
3. «Chase by Chase Basis»   2:28
4. «Breach Party»   2:25
5. «Versailles for Sore Eyes»   2:50
6. «The Hard Cell»   1:29
7. «A Leap of Faith»   3:07
8. «Welcome to the Brotherhood»   0:45
9. «Church and Destroy»   2:28
10. «A Sneaking Sense of Liberty»   2:51
11. «Waltz des Thunes»   1:11
12. «A Mystery of Violence»   2:46
13. «To Your Stealth»   2:47
14. «Off with Their Heads»   1:36
15. «Follow My Lead»   2:05
16. «Just Jabbin»   2:38
17. «Put Your Mind at Elise»   1:58
18. «Innocent or Guillotine»   2:03
19. «A Clash of Assassins»   3:51
20. «Belle of the Balloon»   5:01
21. «Monarch Enemy»   3:56
22. «The Attainted One»   1:55
23. «The Bottle of Solitude»   3:52
24. «Arno's Return»   1:41
25. «The Frame Game»   1:47
26. «Battle Royale»   1:38
27. «The Final Target»   3:25
28. «Ou La Mort»   3:23
29. «Nothing Is True»   1:39
30. «Origins of a Revolution»   1:42
Track listing
# Անվանում Տևողություն
1. «Rather Death Than Slavery»   2:15
2. «Chandeliers and Carnage»   4:00
3. «Binding Loyalties»   1:59
4. «Dark Slayer»   5:10
5. «Danton's Sacrifice»   2:19
6. «Books of Grievances»   3:00
7. «Treachery and Butchers»   3:22
8. «Storming the Guilty»   4:01
9. «A Seditious Act»   2:35
10. «Ballroom Fight (Invention No. 13 In D Minor)»   2:14
11. «Legerdemain»   2:28
12. «Spies, Taxes, and the Third Estate»   1:30
13. «Inflame or Enlighten»   3:19
14. «The Committee of One»   3:38
15. «What It Has Always Been»   2:46
16. «The First Transformation»   3:46
17. «The Mob Accuses»   2:30
18. «Assassin's Swagger»   1:41
19. «Right Wing Element»   1:20
20. «The Nation, the Law, and the King»   2:24
21. «Execution By All Means»   1:49

ՄշակումԽմբագրել

2014 թվականի մարտի 19-ին Kotaku ժամանցի պորտալում տեղադրվեց խաղի նախկին տաբերակների մի քանի պատկերներ [7]։

2014 թվականի մարտի 24-ին Ubisoft-ը թողարկեց թիզեր, որով պաշտոնապես հաստատում էր խաղի ստեղծումը [8]։

2014 թվականի հուլիսի 10-ին Ubisoft-ը պրեսս-կոնֆերանսի ժամանակ ցուցադրեց Assassin′s creed։ Unity խաղի առաջին կինոմատորգրաֆիկական թրիլերը։ Այս հոլովակի սոնդթրեքը համարվում էր «Everybody Wants to Rule the World»-ը [9]։

2014 թվականի հոկտեմբերի 23-ին Ubisoft ընկերությունը հայտարարեց խաղի պաշտոնական համակարգի պահանջները[10]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

2019 թվականի ապրիլի 17-ին Ubisoft ընկերությունը, որը հանդիսանում է Assasin’s Creed խաղաշարի հիմանակ մշակողը, սկսեց ակցիա, որի ընթացքում անվճար տրվում էր A.C. Unity լիցենզավորված պատճենները։ Ակցիան շարունակվեց մինչև ապրիլի 25-ը։ Եվ այս ակցիան նվիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարում տեցի ունեցած ողբերգությանը։

ԾանոթագրություններԽմբագրել