Asociación de Mujeres en las Artes Visuales

Վիզուալ արվեստով զբաղվող կանանց ըներակցություն

Asociación de Mujeres en las Artes Visuales (MAV) (հայերեն՝ Վիզուալ արվեստով զբաղվող կանանց ընկերակցություն), ընկերակցություն, որը հնարավորություններ է ստեղծում արվեստով զբաղվող կանանց համար։ Այն հիմնադրել է արվեստի քննադատ և պրոֆեսոր Ռոսիո դե լա Վիլլան, որի նպատակն էր Coremans-De Vriendt law-ի կամ հավասար իրավունքի իրագործումը, ինչպես նաև վերլուծության, տվյալների բազայի միջոցով ներկայացնելու Իսպանիայում վիզուալ արվեստով զբաղվող մասնագետների իրավիճակը[1]։

Asociación de Mujeres en las Artes Visuales
Տեսակկազմակերպություն
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածմայիսի 9, 2009
Գլխադասային գրասենյակՄադրիդ, Իսպանիա
Գլխավոր քարտուղարLola Díaz González-Blanco?
ՀիմնադիրՌոսիո դե լա Վիլլա
Կայքmav.org.es

Նպատակներ խմբագրել

Ընկերակցությունն ստեղծվել է 2009 թվականի մայիսի 9-ին ժամանակակից արվեստով զբաղվող փորձառու իսպանացի կանանց կողմից։ Այն նպաստում է այնպիսի նախաձեռնությունների նախագծմանը, որոնք բարելավում են կանանց դիրքը մշակույթում և պայքարում են խտրականության դեմ, հավասարակշռում է իսպանացի կանանց ներկայությունը ժամանակակից արվեստի բոլոր բնագավառներում՝ արվեստագետներ, գալերիստներ, հետազոտողներ, համադրողներ, դասախոսներ, մենեջերներ, թանգարանների տնօրեններ և այլն՝ հաղորդելով, որ շատ քիչ կանայք են ներգրավված գեղարվեստական և մշակութային կարևոր վայրերում[2]։ Վիզուալ արվեստում հավասար քաղաքականության ներդրման համար ընկերությունն աշխատում է իսպանական կառույցների և արվեստի տարբեր ոլորտների հետ, կապեր է հաստատում մշակույթի, ժամանակակից արվեստի մեջ ներգրաված կանանց հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների հետ՝ ռազմավարությունների նախագծման և իրականացման համար[3]։

Վավերագրությամբ զբաղվող կենտրոնի միջոցով հետազոտության և նոր ծրագրերի ստեղծման համար ռեսուրսներ է ապահովում արվեստի, գենդերի, ֆեմինիզմի բնագավառներում՝ կիրառելով լավագույն փորձը[4]։

Ընկերությունը զբաղվում է նաև պատմական հիշողությունը պահպանելով՝ Իսպանիայում և միջազգային համատեքստում ներկայացնելով արվեստի, կնոջ, ֆեմինիզմի ժամանակագրությունը։

Նախագծեր խմբագրել

Mujeres en las Artes Visuales-ը բարելավում է արվեստում ներգրավված կանանց տեսանելիությունը, իրազեկում է նրանց մասնագիտական գործունեության մասին իր կայքի և մշակութային վիզուալ M-Arte Y ամսագրի միջոցով[5][6]։

Կարևոր նախագծերից է «Miradas de Mujer» փառատոնը, որը 2012 թվականից ի վեր նպաստում է ցուցահանդեսների և համաժողովների իրկանացմանը։ 2010 թվականից կազմակերպությունը շնորհում է մրցանակներ (MAV´s Prizes) արվեստում ներդրում ունեցող կանանց համար։ 2016 թվականի մարտից-դեկտեմբեր կազմակերպվել է Miradas de Mujeres բիենալեն[7][8][9]։

Անդամներ խմբագրել

Ընկերությունն ունի 450 անդամ։ 2012 թվականից այն նախագահում է տեսաբան, պրոֆեսոր Մարիա Լոպես Ֆերնանդես-Կաոն, 2010 թվականից ընկերության փոխնախագահն է Մարիսա Գոնսալեսը, 2014 թվականից գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարիա Խոսե Մագանյա Կլեմենտեն, գանձապետն է Լուս Բեխխարանո Կոկան. երկուսն էլ Սերվանտեսի ինստիտուտում աշխատում են նաև որպես արվեստի պատմաբաններ ու մշակութային մենեջերներ։

Տնօրենների խորհրդում ներառված կանայք նույնպես մեծ առնչություն ունեն ժամանակակից արվեստի և ֆեմինիզմի հետ. խորհրդատուներից են՝ Մարգարիտա Աիսպուրուն (Margarita Aizpuru), Սուսաա Բլաս Բրունելը (Susana Blas Brunel), Կոնչա Խերեսը (Concha Jerez), Մարինա Նունյեսը (Marina Núñez), Պատրիսիա Մայայո Բոստը (Patricia Mayayo Bost) և Ռոսիո դե ա Վիլլան, ով նաև ղեկավարում է մշակութային վիզուալ M-Arte Y ամսագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «MAV, Mujeres en las Artes Visuales. Foro mujeres en las artes visuales. : Instituto de Arte Contemporáneo». Iac.org.es. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Miradas de Mujeres 2016, "un año de arte feminista"». Masdearte.com (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. López Fernandez-Cao (2013). «"MAV te observa", "entraremos en acción": "Las mujeres en el sistema del arte español". "Sobre piedras y vientos de igualdad"» (PDF). Universidad Complutense de Madrid.
  4. «Presentación en Asturias de la Asociación Mujeres en las Artes Visuales Contemporáneas (MAV) - LABoral Centro de Arte y Creación Industrial». Laboralcentrodearte.org (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  5. «V EDICIÓN PREMIOS MAV». MataderoMadrid.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Fallados premios MAV | Exit Express». Exit-express.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  7. Varela, Ana Márcia. «Convocatoria Bienal Miradas de Mujeres 2016». M-arteycultuiravisual.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Bienal». Masdearte.com (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Presentada la Bienal que desarrolla cerca de 200 propuestas». Europapress.es (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել