Art Voices, հայկական ջազ-սեքստետ։ Հիմնվել է 2005 թվականին Երևանում սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանի և դաշնակահար Մանուկ Ղազարյանի կողմից։ Գործունեության սկզբնական շրջանում խումբը մասնակցել է «Tomorrow’s Warriors» ջազային կրթական ծրագրին, որը կազմակերպել էր բրիտանական խորհրդի երևանյան գրասենյակը։ 2006 թվականին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից անցկացվող ամենամյա «Jazz Appreciation Month» փառատոնին։ Նույն թվականին ելույթ է ունեցել «Երևան-2006» երրորդ միջազգային ջազ փառատոնի շրջանակներում։ Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Ֆրանսիայում։ Հաճախակի ելույթներ է ունենում երևանյան ակումբներում։ Կատարում է սեփական ստեղծագործություններն էթնո ջազ ոճով՝ համադրելով հայկական ավանդական երաժշտությունը համաշխարհային ջազի լավագույն ավանդույթներին։

Art Voices
Երկիր{{{2}}} Հայաստան
ԵրևանԵրևան
Ժանրերջազ
Գործունեություն2005–ից

Կազմ խմբագրել

  • Մանուկ Ղազարյան, ստեղնաշար
  • Էդգար Ավետիսյան, բաս կիթառ
  • Պերճ Նահապետյան, հարվածային
  • Արթուր Գրիգորյան, սաքսոֆոն
  • Լևոն Պուչինյան, շեփոր
  • Ավագ Մարգարյան, բլուլ և զուռնա

Համլետ Շաղոյան,կիթառ