«Argo» (նախկինում հայտնի է եղել, որպես Europond), հունական երաժշտական խումբ։ Խմբի անդամները կարողանում են համատեղել իրենց աշխատանքը Հիփ-հոփ և ավանդական Պոնտոսի երաժշտության ժանրերում։

Argo
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսEuropond
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԺանրերՀիպ-Հոպ, ազգային պոնտական երաժշտություն
Գործունեություն2005 (2005)
Անդամներ
Կրիստինա Լականա
Մարիա Վենետիկիդու
Վլադիմիրուս Սոֆիանիդիս
Կոստաս Տապուզիս
Իլիաս Կեսիդիս
Ալեկոս Պապադոպուլոս
Նախկին անդամներ
Թոդորոս Գրամադոպոլուս
Յորգաս Տոպկարաս
Յորգաս Ֆունտուկիդիս
Արմեն Նազարյան
 Argo (Greek band) Վիքիպահեստում

2016 թվականին խումբը ներկայացրել է Հունաստանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցող Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[1][2][3]։

Երգի անվանումն էր «Ուտոպիստական երկիր» (անգլ.՝ Utopian Land), որը հնչեցվում էր անգլերեն և հունարեն լեզուներով և նույնիսկ արտասանվում էին որոշակի բառեր պոնտական հունարենով[4]։ Երգը նվիրված էր Հունաստան ներթափանցած փախստականներին, սակայն այսուհանդերձ Հունաստանը չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ[5]։

Պատմություն խմբագրել

«Europond» երաժշտական խումբը հիմնադրվել է 2005 թվականին Վլադիմիր Սոֆիանիդիսի կողմից։ Այն բանից հետո, երբ 2016 թվականին Մարիա Էլբրուսը անդամակցում է խմբին, այն վերանվանվում է «Արգո»։

Կազմ խմբագրել

Խմբի չորս անդամները եղել են փախստականներ նախկին Խորհրդային Միությունից, այդ թվում երաժիշտներ Վլադիմիրուս Սոֆիանիդիսը, Քրիստինա Լահանան և Իլիաս Կեսիդիսը Վրաստանից, Մարիա Վենետիկիդուն, Կոստաս Տապուզիս և բաս կիթառահար Ալեքսանդրոս Պապանդոպուլոսը Ռուսաստանից։

Երաժշտական խմբի անդամ է նաև հայտնի հունահայ երգիչ Արմեն Նազարյանը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2015: Δεν θέλω Thi$,θέλω την πατρίδα μ'οπίς

Սինգլներ խմբագրել

  • 2012: Mose Senora[6]
  • 2012: Δεν θέλω Thi$,θέλω την πατρίδα μ'οπίς

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chris Halpin. «Argo will represent Greece at Eurovision 2016! - Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings - wiwibloggs». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings - wiwibloggs. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. George Vasileiadis (2016 թ․ մարտի 10). «Greece: Argo release Eurovision song "Utopian Land"». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Είναι επίσημο! Οι Argo θα εκπροσωπήσουν την Ελλάδα στη Eurovision» (հունարեն). GetGreekMusic. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Евровидение 2016 (Греция): выступление Argo с песней "Utopian Land"» (ռուսերեն). РБК-Украина. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  5. Павел Онойко. «Греческая группа Арго не прошла в финал конкурса Евровидение-2016 - Русские Афины | Новости Греции». rua.gr. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  6. Greece: Europond band for Stockholm?

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Argo» հոդվածին։