Apple Pencil, անլար սիտլուս ստեղծված Apple Inc.-ի կողմից և աշխատում է միայն iPad-ների հետ։ Գինը 99 ամերիկյան դոլլար[1][2]։

Apple Pencil.jpg
Apple Pencil

Առաջին սերնդի Apple Pencil-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, առաջին սերնդի iPad Pro-ի հետ միասին։ Pencil-ը ապահովում է առաջին և երկրորդ սերնդի iPad Pro-ները և iPad-ի վեցերորդ սերունդը, որը թողարկվել է 2018 թվականին[3][4]։ Պլանշետին այն միանում է Bluetooth-ի միջոցով և ունի հեռացվող կափարիչ, որի տակ է թաքնվում լիցքավորման համար նախատեսված միակցիչը։

Apple Pencil-ի երկրորդ սերունդը ցուցադրվեց 2018 թվականին, երրորդ սերնդի iPad Pro-ի հետ միասին և համատեղելի է բացառապես այս սերնդի հետ։ Այն կրել է դիզային փոքր փոփոխություն, մասնավորապես ավելացվել է հատուկ սենսորային հատված, որը կախված օգտագործվող ծրագրից կարող է կատարել տարատեսակ ֆունկցիաներ և ստիլուսի կողային մասում տեղադրել են հատուկ մագնիսային միակցիչ, որի շնորհիվ այն լիցքավորվում է առանց լարի։

ԲնութագիրԽմբագրել

 
Առաջին սերնդի Apple Pencil

Apple Pencil-ը զգայուն է սեղմումներին և տարբեր անկյուններով թեքմանը[5][6]։ Apple Pencil-ը և մատերը օգտատերը կարող է օգտագործել միառժամանակ[7][8]։ Սարքի մի ծայրը ունի մագնիտային կցորդիչով հեռացվող ծածկոց։ Ծածկոցի տակ գտնվում է Lightning միակցիչը, որը թույլ է տալիս լիցքավորել սարքը iPad-ից[9]։ Սկզբնական լիցքավորումով այն կարող է աշխատել 12 ժամ, սակայն 15 վայրկյանով այն միացնելով լիցքավորման կարելի է աշխատել 30 րոպե[10]։

Apple նշում է, որ Pencil-ը նախատեսված է ստեղծագործական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար[11], ներկայացման ընթացքում ցուցադրվեց սարքի հնարավորությունները Adobe Photoshop-ում[12], և մի քանի ծրագրերի հետ աշխատելու ֆունկցիան[13][14]։

Apple Pencil-ի երկրորդ սերունդԽմբագրել

Apple-ը ներկայացրեց երկրորդ սերնդի Apple Pencil-ը ներկայացրեց 2018 թվականի հոկտեմբերին, որը նախատեսված էր բացառախես միայն երրորդ սերնդի iPad Pro-ների հետ։ Դիզայնով և բնութագրով այն նույն է ինչ առաջին մոդելը, բայց բացակայում է միակցիչը և ունի հատուկ հարթված մաս, որը նախատեսված է մատիտի գլորումը կանխելու համար։ Այն ունի հպմանը զգայում մաս, որը կարելի է կարգավորել կախված օգտագործվող ծրագրից։ Օգտատերական լազերային փորագրությունը հասանելի է միայն Apple վեբ-կայքից գնելու դեպքում։ Այս մոդելը լիցքավորելու համար օգտագործվում է հատուկ բրենդային մագինսական անլար կցորդիչ[15]։

Երկրորդ սերնդի Apple Pencil-ը համատեղելի չէ նախկին մոդելների հետ քանի-որ, նրանց վրա չկա լիցքավորման համար նախատեսված միակցիչ[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «iPad Pro, Apple Pencil, Apple Keyboard Specifications»։ simmyideas.com։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 15, 2015 
  2. «#AppleEvent : iPad Pro, Apple Pencil, Apple Keyboard Specifications And Pricing»։ 360nobs.com։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 15, 2015 
  3. «Apple’s new iPad with Pencil support is just $299 for schools»։ The Verge։ Վերցված է 2018-03-29 
  4. Savov Vlad (2019-03-18)։ «Apple’s new iPads cling to old Apple Pencil»։ The Verge։ Վերցված է 2019-03-18 
  5. Statt Nick (September 9, 2015)։ «Here's why Apple made the stylus that Steve Jobs hated: Styluses and screens have come a long way»։ The Verge։ Vox Media։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 10, 2015 
  6. Harley։ «United States Patent: 8638320»։ Patent Full Text։ Վերցված է September 10, 2015 
  7. Ulanoff Lance (September 10, 2015)։ «Hands on with iPad Pro and Apple Pencil: A huge tablet and an impressive tool»։ Mashable.com։ Արխիվացված է օրիգինալից September 11, 2015-ին։ Վերցված է September 11, 2015 
  8. Cunningham Andrew (September 9, 2015)։ «Hands-on with the iPad Pro, its keyboard, and its pencil»։ Ars Technica։ Condé Nast։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 11, 2015 
  9. Hall Zac (2015-11-24)։ «Review: Apple Pencil is the best iPad writing tool yet ... if you can handle the Pro's size»։ 9to5Mac (en-US)։ Վերցված է 2019-11-08 
  10. bpepermans (September 9, 2015)։ «Zoom sur l’iPad Pro... la tablet grantee.»։ MacPlus։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 10, 2015 
  11. Pagliery Jose (September 10, 2015)։ «Artists cheer the new Apple Pencil stylus»։ CNN.com։ CNN Money։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 10, 2015 
  12. King Hope։ «Apple criticized for Photoshopping smile on woman's face»։ CNN.com։ CNN Money։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 10, 2015 
  13. Price Rob (September 9, 2015)։ «Apple just announced a product that Steve Jobs famously hated»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2015-ին։ Վերցված է September 15, 2015 
  14. Davies Chris (September 9, 2015)։ «Apple Pencil for iPad Pro revealed: The stylus’ time has come»։ Slashgear։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 15, 2015 
  15. «The new Apple Pencil 2 has gesture controls and charges wirelessly from the iPad Pro»։ The Verge։ Վերցված է 2018-11-02 
  16. Savov Vlad (2019-03-18)։ «Apple’s new iPads cling to old Apple Pencil»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08