Alfa Romeo թանգարան
Alfa Romeo պատմական թանգարան (իտալերեն՝ Il Museo Storico dell’Alfa Romeo), ռետրո մեքենաների թանգարան իտալական Միլան քաղաքում, որը բացվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թանգարանը գտնվում է Արեզայի Alfa Romeo չաշխատող գործարանի տարածքում, որն իր մեքենաների արտադրությունը դադարեցրել է 2003 թվականին, իսկ շարժիչների թողարկումը՝ 2005 թվականին։ Տարածքի վերջին աշխատանքային բաժանմունքը Alfa Romeo ոճի կենտրոնն էր, որը հետագայում տեղափոխվել է Թուրին։ Ամբողջ թանգարանը նվիրված է Alfa Romeo ապրանքանիշի 100-ամյակին, որը թողարկել է իր պատմության ընթացքում՝ ավտոմեքենաներ, առևտրային ավտոմեքենաներ և ֆուրգոններ, երկաթուղային գնացքներ, տրակտորներ, ավտոբուսներ, տրամվայներ, ինչպես նաև ինքնաթիռներ և շարժիչներ նավերի համար։
Alfa Romeo պատմական թանգարան իտալերեն՝ Alfa Romeo Historical Museum | |
---|---|
![]() | |
Տեսակ | ավտոմոբիլային թանգարաններ, անշարժ գույք, կազմակերպություն և արդյունաբերության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Պատկանում է | Stellantis |
Ղեկավարության նստավայր | Արեզե, Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոմբարդիա, Իտալիա |
Հասցե | Viale Alfa Romeo20020[1][2] |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 18, 1976 |
Հիմնադիր | Giuseppe Luraghi |
Մակերես | 7000 քառակուսի մետր, 9740 քառակուսի մետր |
Այցելուներ | 10,500 (2006)[3] |
Հավաքածուի չափս | 150 item[4] և 1000 item[5] |
Կայք | Կայք |
![]() | |
![]() |
Թանգարանը ընդգրկում է 4,800 մ² տարածք։ Բաղկացած է 6 հարկերից, որոնք բաժանված են չորս թեմատիկ բաժիններով, ներառյալ 1910 թվականից արտադրված Alfa Romeo բոլոր ճանապարհային մոդելների, նախատիպերի, «երազանքի մեքենաների» (Dreams cars), օդագնացային և օդային նախագծերի։
Թանգարանում ներկայացված են 250-ից ավելի մոդելներ և 150 շարժիչներ, որոնց թվում մոտավորապես կեսը ցուցադրված են թանգարանի այցելուների համար։ Ընդհանուր առմամբ թանգարանը ներառում է արտադրված յուրաքանչյուր մոդելի գրեթե մեկական օրինակ, ինչպես նաև նախատիպեր և մրցարշավային ավտոմեքենաներ[6]։ Պետք է նշել, որ թանգարանային մոդելները մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպիսիք են Pebble Beach Concours d'Elegance-ը և Goodwood Festival of Speed-ը.
2009 թվականի սկզբին թանգարանը փակվել է վերանորոգման համար և բացվել 2009 թվականի վերջին՝ 2010 թվականին Alfa Romeo-ի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված։
Ավելի ուշ՝ 2011 թվականի փետրվարին, թանգարանը կրկին փակվել է։
Թանգարանը կրկին բացվել է 2015 թվականին՝ La macchina del tempo – Museo Storico Alfa Romeo անվան ներքո։ Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից մինչև 18:00, հինգշաբթի՝ մինչև 22:00, իսկ երեքշաբթի՝ հանգստյան օր։ Մուտքի տոմսն արժե 12 €, մինչև 16 տարեկան երեխաների և թոշակառուների համար` 10 €:
Scuderia del Portello Խմբագրել
Scuderia del Portello-ն Alfa Romeo-ի գործարանային մրցարշավային թիմն է, որը ռետրո մեքենաներով մասնակցում է ավտոմեքենաների մրցավազքներին։ Թիմը հիմնադրվել է 1982 թվականին նշանավոր մրցարշավորդ Alfa Romeo-ի կողմից։ Թիմը 1989 թվականին Storico dell’Alfa Romeo թանգարանից ստացել է Alfa Romeo ավտոմեքենաների ներկայացման և ելույթի իրավունք[7]։ Թիմը մասնակցել է ռետրո մեքենաների տարբեր մրցավազքերի և ցուցահանդեսների, ինչպիսիք են Goodwood of Festival of Speed-ն և Carrera Panamerica-ն[8]։
Ցուցանմուշներ Խմբագրել
- Պատմական մոդելներ
-
Darraq (1908)
-
24 HP (1910)
-
15 HP (1911)
-
15 HP (1911)
-
20-30 ES (1920)
-
RL Targa Florio (1923)
-
RM Sport Castagna (1924)
-
RL SS (1925)
-
Matta (1951)
-
159 (1951)
-
Tipo 33-2 Daytona-Купе (1968)
-
33.2 (1969)
-
177 (1977)
-
Nuvola (1996)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ «Museo Storico Alfa Romeo»։ tafter.it։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին։ Վերցված է 2009-01-16 Կաղապար:It icon
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ «Alfa Romeo Museum»։ alfaromeo.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2012-04-09
- ↑ «History»։ scuderiadelportello.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2009-03-21
- ↑ «News Conference at the Sinsheim Museum in Germany»։ lacarrerapanamericana.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-10-ին։ Վերցված է 2009-03-21
Արտաքին հղումներ Խմբագրել
- {{{1}}} Alfa Romeo թանգարան. պաշտոնական կայք
- Museo Storico Alfa Romeo in Arese ՅուԹյուբում
- Scuderia del Portello Official website Archived 2019-09-19 at the Wayback Machine.