ԱՄԲԵՐ զգուշացում

երեխաների առևանգման մասին զգուշացնող համակարգ
(Վերահղված է AMBER Alertից)

ԱՄԲԵՐ զգուշացում (անգլ.՝ AMBER Alert, AMBER - հապավում < America’s Missing: Broadcasting Emergency Response) կամ CAE < (անգլ.՝ Child Abduction Emergency), երեխաների առևանգման կամ առևանգումների կասկածների մասին տեղեկացնելու և լուրեր տարածելու համակարգ մի քանի երկրներում։ ԱՄՆ-ում գործում է 1996 թվականից, որոշ նահանգներում այլ անուններով՝ Հավայան կղզիներում՝ «Maile Amber Alert»[1] Արկանզասում՝ «Morgan Nick Amber Alert»[2], Ջորջիայում՝ «Levi’s Call»[3]։

Նիդերլանդների ԱՄԲԵՐ զգուշացման համակարգի պատկերանիշը

Տեղեկատվությունը տարածվում է առևտրային ռադիոկայաններով, արբանյակային ռադիոյով, հեռուստատեսությամբ, կաբելային հեռուստատեսությամբ։ Օգտագործվում են նաև էլեկտրոնային փոստը, կարճ հաղորդագրության ծառայությունը, էլեկտրոնային ճանապարհային նշանները և հեռուստատեսային վահանակները[4][5]։ ԱՄԲԵՐ զգուշացման համակարգը համագործակցում է Գուգլ-ի հետ[6], Բինգ[7], և Facebook-ի հետ[8]։ Մարդիկ Գուգլ և Բինգ քարտեզները բացելուց ինքնաբերաբար կամ երեխայի կորած տարածքը քարտեզի վրա փնտրելուց տեսնում են ԱՄԲԵՐ զգուշացումը։ Սա համակարգի բաղադրիչ մաս է, որ գործում է ԱՄՆ-ում, և ներդրվում է Եվրոպայում։ Նրանք, ովքեր հետաքրքրված են ԱՄԲԵՐ զգուշացումները իրենց տարածքում SMS հաղորդագրությունների միջոցով բաժանորդագրվելու համար, կարող են այցելել Անլար ԱՄԲԵՐ զգուշացումների (անգլ.՝ Wireless Amber Alerts) կայք, որտեղ առաջարկվում են անվճար հաղորդագրություններ[9]։

Համակարգի անվանում խմբագրել

Թեև ԱՄԲԵՐ-ը համընկնում է America’s Missing: Broadcasting Emergency Response անվան հապավմանը, բայց համակարգը անվանվել է Ամբեր Հագերմանի՝ 9 տարեկան աղջկա անունով, որը առևանգվել և սպանվել է Արլինգթոնում 1996 թվականին։ Զոհերի անունով են անվանվել մի շարք ԱՄՆ նահանգների զգուշացման համակարգերը։ Օրինակ՝ Ջորջիայում՝ Levi's Call - Լևի Ֆրեդիի հիշատակին[3], Հավայիում՝ Maile Amber Alert - Մեյլի Ջիլբերտի հիշատակին[1] և Արկանզասում՝ Morgan Nick Amber Alert - Մորգան Նիքի հիշատակին[2]։

Հաղորդագրություն տարածելու պարտադիր պայմաններ խմբագրել

 
ԱՄԲԵՐ զգուշացման տարածման համար գովազդային վահանակի օգտագործման օրինակ

Հաղորդումները տարածվում են արտակարգ իրավիճակների ազդանշանային համակարգի միջոցով, որը նախկինում օգտագործվում էր հիմնականում եղանակային տեսության, քաղաքացիական արտակարգ իրավիճակների կամ ազգային արտակարգ իրավիճակների ժամանակ[10]։ Զգուշացումները սովորաբար պարունակում են երեխայի և հնարավոր հանցագործի նկարագիրը[11]։ Կեղծ ահազանգերից և զգուշացումներից խուսափելու համար հաղորդագրությունը տարածելու չափանիշները բավականին խիստ են։ Յուրաքանչյուր պետության կամ ԱՄՆ նահանգ ԱՄԲԵՐ ահազանգման ակտիվացման իր չափանիշներն ունի։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ներկայացնում է հետևյալ «ուղեցույցը», որին հետևում են շատ երկրներ[12]։

  1. Իրավապահ մարմինները պետք է հաստատեն, որ առևանգումը իրականում տեղի է ունեցել։
  2. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի առկայություն։
  3. Երեխայի, առևանգողի կամ նրա մեքենայի մասին բավարար տեղեկատվության առկայություն։
  4. Երեխան պետք է անչափահաս լինի (մինչև 18 տարեկան)[13]։

Շատ իրավապահ մարմինները չեն օգտագործել թիվ 2 չափանիշը, երբ առևանգողը եղել է ծնողը և երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ չի ենթադրվել։ 2013 թվականին, Արևմտյան Վիրջինիան առաջարկել է Սքայլարի օրենքը, որ թիվ 1՝ «Ամբեր զգուշացումը» գործարկելու չափանիշ չօգտագործվի։

Խորհուրդ է տրվում, որ ԱՄԲԵՐ զգուշացման տվյալները անմիջապես մուտքագրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Ազգային հանցագործությունների տեղեկատվական կենտրոն։ Պետք է մուտքագրել երեխայի առևանգման հանգամանքները նկարագրող տեքստային տեղեկությունները և գործը նշել որպես երեխայի առևանգում։

Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP) պահանջները վերոնշյալ ցուցակի հետ գրեթե նույնն են[14]։ Երկու երկրների կազմակերպությունները զգուշացնում են միմյանց, երբ կասկած կա, որ հանցագործը կարող է հատել սահմանը։

Զգուշացման չափանիշներին չհամապատասխանող դեպքեր խմբագրել

ԱՄԲԵՐ զգուշացման չափանիշներին չհամապատասխանող միջադեպերի համար Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը մշակել է Երեխաների առևանգման դեմ պայքարի խմբերի (CART) ծրագիրը`աջակցելու տեղական գործակալություններին։ Այս ծրագիրը կարող է օգտագործվել բոլոր անհետ կորած երեխաների դեպքերում ԱՄԲԵՐ զգուշացման առկայությամբ կամ առանց դրա։ CART-ը կարող է օգտագործվել նաև 18 տարեկանից ցածր, տնից փախած երեխաների համար, որոնց կյանքը վտանգված է։ 2010 թվականի դրությամբ 225 արձագանքման թիմեր վերապատրաստվել են 43 երկրներում, ԱՄՆ-ում, Պուերտո Ռիկոյում, Բահամյան կղզիներում, Կանադայում և այլն[15]։

Համակարգի ստեղծման նախապայմանններ խմբագրել

1996 թվականի հունվարի 13-ին 9-ամյա Ամբեր Ռենա Հագերմանը (նոյեմբերի 25, 1986 - հունվարի 15, 1996) առևանգվել էր Արլինգտոնում, (Տեխաս) եղբոր հետ հեծանիվ քշելու ժամանակ։ Հարևանները, ովքեր ականատես են եղել առևանգմանը, այդ մասին հայտնել են ոստիկանությանը։ Ոստիկանությունը, ծնողները և հարևանները սկսել են փնտրել Ամբերին։ Առևանգելուց չորս օր անց կեսգիշերին նրա մարմինը հայտնաբերվել է ծառի տակ՝ պարանոցին կտրված վերքերով։ Հայտնաբերման վայրը առևանգման վայրից հինգ մղոն հեռու էր։ 2018 թվականի օգոստոսի դրությամբ, այդ առևանգման և սպանության մեջ կասկածվող դեռ չկա[16]։

Ամբերի մահվան օրերին Դոննա Ուիթսոնը կոչ է արել «խստագույն օրենքներ ընդունել առևանգողներին և սեռական հանցագործներին պատժելու համար»[17]։ Ամբերտի ծնողները շուտով հիմնել են «Մարդիկ սեռական ոճրագործության դեմ» (P.A.S.O) կազմակերպությունը։ Նրանք հավաքել են ստորագրություններ՝ հուսալով, որ Տեխասի օրենսդիր մարմինը երեխաներին պաշտպանելու համար ավելի խիստ օրենքներ ընդունի։

Աստծո տեղը միջազգային եկեղեցին «Մարդիկ սեռական ոճրագործության դեմ» կազմակերպությանը գրասենյակային տարածք է նվիրաբերել։ Կազմակերպության քայլերը տեղական մամուլում գրեթե ամենօրյա լուսաբանում են ստացել։ Տարբեր ընկերությունները նվիրաբերել են գրասենյակային պարագաներ, ներառյալ համակարգչային և ինտերնետ ծառայություններ։ Կոնգրեսական Մարտին Ֆրոստը, Մարկ Քլաասի օգնությամբ, պատրաստել է Ամբեր Հագերմանի երեխաների պաշտպանության ակտը։ Երկու Հագերման ծնողները ներկա են եղել, երբ նախագահ Բիլ Քլինթոնը օրենքի օրինագիծ էր ստորագրել , ստեղծելով սեռական հանցագործների ազգային ռեեստր[18]։ Ուիթսոնն ու Ռիչարդ Հագերմանը Տեխասում սկսել են հավաքել ստորագրություններ, որոնք նախատեսում էին ներկայացնել այդ ժամանակվա նահանգապետչ Ջորջ Բուշ կրտսերին։ Մարդիկ ուզում էին ավելի խիստ օրենքներ ընդունել սեռական ոճրագործների համար[19]։

1996 թվականի հուլիս ամսին Բրյուս Սայբերտը և Ռիչարդ Հագերմանը մասնակցել են Արլինգթոնում կայացած մամուլի սասուլիսի։ Սայբերտը 20 րոպեանոց ելույթում ասել է, որ տեղական ոստիկանությունը կարող է արագորեն օգնություն ստանալ լրատվամիջոցներից անհետ կորած երեխաներին գտնելու գործում։ Քլայդ ռադիոկայանի լրագրող Ջ. Ջ. Ուլերը ասուլիսից հետո դիմել է Դալլասի ոստիկանապետին և կիսվել Սայբերտի առաջարկով։ Որից հետո հիմնվել է ԱՄԲԵՐ զգուշացման համակարգը[20]։

Հաջորդ երկու տարիների ընթացքում ԱՄԲԵՐ զգուշացմները հեռարձակել են ռադիոկայանները։ 1998 թվականին Չայլդ Ալերթ (անգլ.՝ Child Alert) հիմնադրամը շրջակա համայնքներին երեխայի առևանգման կամ հայտնաբերվելու մասին տեղեկացնելու համար ստեղծել է առաջին լիարժեք ավտոմատացված՝ Զգուշացումների ծանուցման համակարգը (անգլ.՝ Alert Notification System) (ANS)։

Քննադատություն խմբագրել

Անկախ հետազոտողները հայտնում են, որ իշխանությունների և լրատվամիջոցների պնդումները, թե համակարգը մարդկային կյանքեր է փրկում՝ սուտ է։ Հիմնականում վերադառնում են խնամքի իրավունքից զրկված ծնողների կամ այլ բարեկամների առևանգած երեխաները, իսկ իսկական հանցագործների փախցրած երեխաները չեն փրկվում[21]։ Հետազոտողները նաև նշում են, որ կեղծ ահազանգերի առատությունը կարող է նպաստել հասարակությանը այդ երևույթին համակերպվելուն, նաև գովազդային վահանակների վրա երթևեկության պիկ ժամերին հայտված հայտարարությունները խանգարում են վարորդներին։ Վերջին դիտողությունը որոշ ԱՄՆ նահանգներում հաշվի է առնվել և նման գործողությունները սահմանափակվել են։ Շատ անգամ նշվում է, որ կեղծ ահազանգերի առատության ժամանակ ոստիկանությունը հանդես է գալիս ԱՄԲԵՐ զգուշացման համակարգի կողմից, առանց խստորեն հետևելու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ահազանգի ակտիվացման ուղեցույցին[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «MAILE AMBER Alert». Hawaii Department of Attorney General.
  2. 2,0 2,1 «Morgan Nick Amber Alert». Arkansas State Police. 2006.
  3. 3,0 3,1 «georgia.gov – Levi's Call». Georgia Bureau of Investigation (GBI). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Newsroom – Walgreens Newsroom». walgreens.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Lamaroutdoor.com Արխիվացված Փետրվար 13, 2012 Wayback Machine
  6. «Google Brings AMBER Alerts for Missing Children to Search and Maps». socialtimes.com.
  7. «NCMEC on Twitter». Twitter.
  8. «OJJDP News @ a Glance – January/February 2011». ncjrs.gov.
  9. «Wireless AMBER Alerts». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. Irsay, Steve (2002 թ․ օգոստոսի 5), Cold War technology helped save lives of abducted teens, CNN.com, Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին
  11. «Senate approves national child abduction alert legislation», USA Today, 2002 թ․ սեպտեմբերի 10, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին (չաշխատող հղում)
  12. «Guidance on Criteria for Issuing AMBER Alerts» (PDF). U.S. Department of Justice. 2004 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. HowStuffWorks "Getting the Word Out"
  14. «AMBER Alert». Government of Canada Royal Canadian Mounted Police. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Frequently asked questions OJP» (PDF). 2010.
  16. «Who killed Amber Hagerman? Murder case that inspired Amber Alerts remains unsolved 20 years later». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. «Mom says tougher laws needed», Houston Chronicle, 1996 թ․ հունվարի 20, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին
  18. «Parents push for sex offender registry: Family of slain girl fights for new bill», Houston Chronicle, 1996 թ․ հունիսի 20, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին
  19. Kopenec, Stefani G. (January 12,1997), «Young girl's kidnapper elusive: A year has passed without leads on 'low-life killer'», Houston Chronicle, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին
  20. Wheeler, C.J. (1997 թ․ հունվարի 12), «Mandy's Film and TV Production Directory», Mandy, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին, «Launched the first ever Amber Alert in Dallas Texas. Worked closely with the parents of Amber Hagerman and other Texas Radio and TV stations to create a public alert when a child has been abducted. The idea spread nationwide.»
  21. Griffin, T.; Miller, M. K.; Hoppe, J.; Rebideaux, A.; Hammack, R. (2007 թ․ դեկտեմբերի 1). «A Preliminary Examination of AMBER Alert's Effects». Criminal Justice Policy Review. 18 (4): 378–394. doi:10.1177/0887403407302332.
  22. Quintana, Chris (2013 թ․ դեկտեմբերի 1). «Overuse, false alarms threaten impact of Amber Alert». Santa Fe New Mexican. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել