ACT, ստանդարտացված թեստ է[1], որը հանձնելով ավագ դպրոցի աշակերտները ցույց են տալիս գիտելիքների առումով իրենց պատրաստվածությունը համալսարաններ դիմելու գործընթացում։ Առաջին անգամ թեստը անցկացվել է 1959 թվակականի նոյեմբերին Էվերրետ Ֆրանկլին Լինդգուիստի կողմից։ Թեստը սկզբնապես բաղկացած էր չորս բաժնից՝ անգլերեն, մաթեմատիկա, հասարակական գիտություններ և բնական գիտություններ։

1989 թվականին հասարակական գիտությունների բաժինը փոխարինվեց Reading կոչվող բաժնով (որը ներառում էր հասարակական գիտությունների ենթաբաժին), և բնական գիտությունների բաժինը փոխակերպվեց Science Reasoning բաժնի, որն ավելի շատ ստուգում էր խնդիրներ ստուգելու հմտությունը։

2005 թվականի փետրվարին Writing բաժինը ավելացվեց թեստին՝ նմանակելով SAT թեստի մեջ տեղի ունեցած նման փոփոխությունները։

2015 թվականի գարնանը ACT-ն կառաջարկվի որպես համակարգչով հանձնելու թեստ, սակայն դրա հետ մեկտեղ կշարունակվի առաջարկվել թղթային քննությունն այն աշակերտներին, որոնց դպրոցներում կան տեխնիկական խնդիրներ։

ACT քննությունը հանձնողների թիվը տարեցտարի ավելանում է։ 2011 թվականին ACT հանձնողների թիվը նույնիսկ գերազանցում էր SAT հանձնողների թվին։ԱՄՆ բոլոր չորսամյա կրթություն առաջարկող համալսարանները դիմորդներից ընդունում են ACT քննության արդյունքները։ Սակայն յուրաքանչյուր համալսարանի դեպքում դիմորդի ACT քննության արդյունքը տարբեր կերպ է դիտարկվում՝ համեմատ GPA-ի, արտադասարանային ակտիվության, և այլ կարևոր գործոնների։ Թեստի գլխավոր չորս բաժինները գնահատվում են յուրաքանչյուրը 1-36 գնահատման սանդղակով, և մեկ ամբողջական միավորը չորս բաժինների միավորների միջինն է։

ԳործածությունԽմբագրել

ACT-ն ստուգում է ավագ դպրոցի աշակերտների գիտելիքները չորս բնագավառներում՝ English, Math, Reading, Science։ Լրացուցիչ Writing բաժինը ստուգում է աշակերտների էսսե կազմելու և գրելու հմտությունը։ Ինչպես նշում են թեստը կազմողները, ACT-ն ստուգում է աշակերտների պատրաստվածությունը համալսարանում կրթությունը շարունակելու համար։

ՖորմատԽմբագրել

ACT-ն կազմված է չորս բաժնից՝ Անգլերեն, մաթեմատիկա,reading և բնագիտություն։ Գնահատվում է 1-36 գնահատման սանդղակով։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է մեկ միավոր, իսկ սխալի համար միավոր չի հանվում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «About ACT: History»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-08-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2006 Name changed in 1996.