A320-ի վթար Կարաչիի մերձակայքում

A320-ի վթար Կարաչիի մերձակայքում խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 22-ին։ Airbus A320-214 «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ին (PIA) պատկանող ինքնաթիռը իրականացնում էր չվերթ` Լահորից դեպի Կարաչի։ Սակայն օդանավը բնակելի տարածքում ՝ Կարաչիի օդանավակայանում երկրորդ վայրէջքի ժամանակ հրդեհվել է։ Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կարաչիի ԱԹՍ-ն կորցրել է կապը ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռում 99 մարդուց (91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ)ընդամենը 2-ն են փրկվել, 8 մարդ վիրավորվեց (նրանցից 1-ը մահացավ մայիսի 31-ին):

Չվերթ 8303 PIA
China Eastern Airlines Airbus A320-214; B-6017@HKG;04.08.2011 615id (6207313369).jpg
ինքնաթիռը 2004 թվականին
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի խորտակում
Թվական2020 թվական
Ժամանակ2020 թվականի մայիսի 22-ին
Բնութագրում14:45
ՊատճառՀրդեհ
ՎայրModel Colony?[1], , Flag of Pakistan.svg Պակիստան
ՉվերթPK8303
Թռիչքի վայրԼահոր
Վերջնական կետԿարաչի
Մասնակիցներ99[1]
Զոհվածներ98
Վիրավորներ9 + 2
Aviation Safety Network ID20200522-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-214
ԱվիաընկերությունՊակիստան Pakistan International Airlines (PIA)
Կողային համարAP-BLD
Ուղևորներ91
Կենդանի մնացած8
2
Commons-logo.svg 1 Վիքիպահեստում

ԻնքնաթիռԽմբագրել

Airbus A320-214 ինքնաթիռը արտադրվել է 2004 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի օգոստոսի 17-ին)։ Սեպտեմբերի 17-ին ինքնաթիռը գնվել է China Eastern Airlines-ի կողմից և ստացել է կողային համար` B-6017: 2014 թվականի հոկտեմբերի 30-ին ինքնաթիռը գնվեց Pakistan International Airlines-ի կողմից։

Մինչ ինքնաթիռի կործանումը օդանավը իրականացրել է ավելի քան 25 886 չվերթ, և օդում է գտնվել ավելի քան 47 124 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներԽմբագրել

- Օդանավի հրամանատար - Սաջադ Ղուլ
- Երկրորդ հրամանատար - Ուսման Ազամ

Օդանավի տնակում աշխատում էին 6 թռիչքային սպասավորներ։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդամենը
  Պակիստան 90 8 98
  ԱՄՆ 1 0 1
Ընդհանուր 91 8 99

Ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էր նաև պակիստանցի նորաձևության դերասանուհի Զառա Աբիդը[2]։

ՀետաքննությունԽմբագրել

Վթարից մի քանի ժամ անց հայտնաբերվեց վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի առաջին ռեկորդակիրը (սև արկղ)[3]։

Մայիսի 24-ին Կարաչիի օդանավակայանի մերձակայքում «Airbus A320» ինքնաթիռի վթարի պատճառների ուսումնասիրման հատուկ հանձնաժողովը երեք ամսվա ընթացքում կավարտի իր հետաքննությունը, հայտարարել է Պակիստանի ավիացիոն նախարարը։

Նախարարի խոսքով՝ զոհվածների ընտանիքները կստանան փոխհատուցում մոտ 6 հազար ԱՄՆ դոլարի չափով[4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://apnews.com/cad4ea970faa55bdd47808b210241773
  2. Mandhro, Sameer (2020-05-23)։ «Zara Abid not on the current list of crash survivors: Health Department»։ The Express Tribune։ Վերցված է 2020-05-23 
  3. «Найден чёрный ящик с упавшего в Пакистане самолёта»։ Lenta.RU (ռուսերեն)։ 2020-05-22։ Վերցված է 2020-05-23 
  4. «Расследование крушения Airbus A320 в Пакистане займет 3 месяца» (ռուսերեն)։ www.kommersant.ru։ 2020-05-24։ Վերցված է 2020-05-24 

Արտաքին հղումներԽմբագրել