50-ի դատավարություն
«50-ի դատավարություն» կամ «մոսկվացիների դատավարություն» (ռուս.՝ «Процесс пятидесяти», «Процесс москвичей»), հեղափոխական-նարոդնիկների դատավարությունը տեղի է ունեցել Պետերբուրգում 1877 թվականի փետրվար-մարտին։ Դատվողների մեծ մասը «համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպության» անդամներ Էին, որոնք մեղադրվում Էին բանվորների շրջանում հեղափոխական պրոպագանդա անելու համար։
50-ի դատավարություն | |
---|---|
Մեղադրյալ(ներ) | Սեմյոն Ագապով, Վարվառա Ալեքսանդրովա, Պյոտր Ալեքսեև, Սոֆյա Բարդինա, Իվան Բարինով, Վարվառա Բատյուշկովա, Անտիմոզ Գամկրեպիձե և Գեսյա Գելֆման |
Մեղադրող | Konstantin Zhukov? |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Դատարան | Կառավարող սենատի հատուկ ներկայություն |
Գլխավոր դատավոր | Կարպ Պետերս |
Դատի սկիզբ | փետրվար 1877 |
Դատի վերջ | մարտ 1877 |
Դատավարությունում նշանակալից Էին Սոֆյա Բարդինայի և Պյոտր Ալեքսեևի ճառերը, ովքեր իրենց խոսքում խիստ դեմ արտահայտվեցին ցարական դատարանի հանդեպ։ Դատը մեծ տպավորություն գործեց հեղափոխական մտավորականության վրա։
Մեղադրյալների (նրանց թվում Էին հայ հեղափոխականներ Ստեփան Ղարդաշյանը, Ե․ և Տ․ Թումանովա քույրերը) մի մասը դատապարտվեց տաժանակրության ու աքսորի, մյուսը՝ ավելի մեղմ պատիժների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 309)։ |