365 օր: Այս օրը
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
365 օր։ Այս օրը (լեհ.՝ 365 Dni: Ten Dzień), սպասվող ամերիկալեհական էրոտիկ ժանրի ռոմանտիկ դրամա, որի ռեժիսորներն են Բարբարա Բիալովասը և Թոմաս Մանդեսը։ Հանդիսանում է «365 օր» ֆիլմի սիքվելը, ստեղծվել է տրիլոգիայի երկրորդ նովելի՝ «Այս օրը» վեպի հիման վրա, որի հեղինակը Բլանկա Լիպինսկան է, իսկ դերասանական կազմում են Աննա Մարիա Սիքլյուկան, Մագդալենա Լամպարսկան և Միքել Մորոնեն։ Ֆիլմը թողարկվելու է Նեթֆլիքս հարթակով 2022 թվականի ապրիլի 27-ին Լեհաստանում և ԱՄՆ-ում[2]։
365 օր: Այս օրը լեհ.՝ 365 dni: Ten dzień | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | էրոտիկ ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թվական | 2022 |
Լեզու | լեհերեն, անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Բարբարա Բյալովաս և Տոմաս Մանդես |
Պրոդյուսեր | Տոմաս Մանդես |
Դերակատարներ | Աննա Մարիա Սիքլյուկա[1], Մագդալենա Լամպարսկայա, Միքել Մորոնե, Օթար Սարալիձե և Simone Susinna? |
Նկարահանման վայր | Իտալիա և Լեհաստան |
Տևողություն | 106 րոպե |
Նախորդ | 365 օր (ֆիլմ) |
Հաջորդ | The Next 365 Days? |
Դերասանական կազմԽմբագրել
- Աննա Մարիա Սիքլյուկա՝ Լաուրա Բիել
- Մագդալենա Լամպարսկա՝ Օլգա
- Միքել Մորոնե՝ Դոն Մասսիմո Տորիչելլի
- Օտար Սարալիձե՝ Դոմենիկո[2]
- Սիմոնե Սուսինա՝ Նաչո[2]
ԱրտադրությունԽմբագրել
Նկարահանումները սկսվել են 2021 թվականի մայիսին, անցկացվել են Իտալիայում և Լեհաստանում, Աննա Մարիա Սիքլյուկան և Մագդալենա Լամպարսկան կրկնել են առաջին ֆիլմի իրենց դերերը[3][4][5][6]։ Արտադրությունը պաշտոնապես նախատեսված է եղել սկսել 2020 թվականին Սիցիլիայում և Լեհաստանում, բայց այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[7][8]։ 2021 թվականի փետրվարին Միշել Մորոնեն նույնպես հաստատվել է իր դերակատարման համար[9]։
ԹողարկումԽմբագրել
«365 օր։ Այս օրը» Լեհաստանում և ԱՄՆ-ում թողարկվելու է 2022 թվականի ապրիլի 27-ին՝ Նեթֆլիքս հարթակով[2]։
ՍիքվելԽմբագրել
Սիքվելի համար նախատեսված են ծրագրեր, վերնագրված է այն որպես «Հաջորդ 265 օր», որը նույնպես հետաձգվել է համավարակի պատճառով[3]։ 2021 թվականի մայիսին հայտարարվել է, որ 2022 թվականին Նեթֆլիքսը թողարկելու է «Այս օրը» վերնագրով ֆիլմը [5]։ Մորոնեի, Սիքլյուկայի և Լամպարսկայի վերադարձը նույնպես հաստատվել է[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://globalzonetoday.com/anna-maria-sieklucka/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ramachandran Naman (April 7, 2022)։ «'365 Days: This Day': Netflix Reveals Trailer, First Look Images, Date for Erotic Thriller Sequel Starring Michele Morrone»։ Variety։ Վերցված է April 7, 2022
- ↑ 3,0 3,1 Ramachandran Naman (May 14, 2021)։ «'365 Days': Netflix Sets Sequels to Controversial Polish Erotic Film»։ Variety։ Վերցված է May 14, 2021
- ↑ «Film and TV Projects Going Into Production – 365 Days Part 2»։ Variety Insight։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2021-ին։ Վերցված է May 14, 2021
- ↑ 5,0 5,1 5,2 Grater Tom (May 14, 2021)։ «'365 Days' Sequels: Netflix Filming Parts 2 And 3 Of Popular & Controversial Polish Erotic Drama»։ Deadline Hollywood։ Վերցված է May 14, 2021
- ↑ Lee Helen A. (2021-05-14)։ «365 Days Part 2 - What We Know So Far»։ Looper.com (en-US)։ Վերցված է 2022-02-03
- ↑ «Zdjęcia do drugiej części filmu "365 dni" przełożone na przyszły rok»։ Onet Kultura։ 28 May 2020
- ↑ Spencer Samuel (June 15, 2020)։ «'365 Dni 2' Release Date: A Sequel to the Netflix Movie Has Been Confirmed»։ Newsweek։ Վերցված է April 23, 2021
- ↑ Jean-Philippe McKenzie (February 2, 2021)։ «365 Days Author Blanka Lipińska Says the Movie Sequel Will Be Even Steamier»։ Oprah Daily։ Վերցված է July 26, 2021
Արտաքին հղումներԽմբագրել
- «365 օր: Այս օրը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում