32 ատամ (Երեսուներկու ատամ), երգիծական սթենդ ափ հեռուստահաղորդում, որը ցուցադրվել է 20062013 թվականներին։

32 ատամ
Изображение логотипа
Տեսակհումորային հեռուստահաղորդում
Ժանրհումորային հաղորդաշար
ՁևաչափՀումորային,
Սթենդ ափ
ՍտեղծողՎահագն Գրիգորյան
Գեղարվեստական ռեժիսոր(ներ)Վահագն Գրիգորյան
Կատարող պրոդյուսերԿարեն Բաբաջանյան
Գլխավոր դերերումՎահագն Գրիգորյան
Կարեն Բաբաջանյան
Արման Խաչատրյան
Գարիկ Պապոյան
Արամ Սարգսյան
Վաչե Թովմասյան
Կարեն Սահակյան
Տիգրան Գևորգյան
Արման Սահակյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Ստեղծում
Վայր(եր)Երևան
Տեսախցիկի տեղադրումբազմախցիկ
Տևողություն40 րոպե
Արտադրող ընկերություն(ներ)Սիգմա TV (2006-2008)
Երեսուներկու Փրոդաքշն (2009-2013)
Հեռարձակում
ԱլիքՀայաստանի հանրային հեռուստաընկերություն (2006-2008)
Նոր ալիք (2006–2007)
Շանթ ՀԸ (2008-2009)
Արմենիա ՀԸ (2009–2013)
Պատկերի ձևաչափ576p50 (SDTV) - 2006-2012 թթ․-ներ
1080p (HDTV) - 2012-2013 թթ․-ներ
Ձայնային ձևաչափ48 kHz
Սկզբնական եթեր2006 թվականի սեպտեմբերի 52013 թվականի հուլիսի 7
Տարեգրություն
Կապված ցուցադրումներՎիտամին ակումբ
Comedy Club
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

Հաղորդումը ստեղծվել է 2006 թվականին Վահագն Գրիգորյանի կողմից ռուսական Comedy Club հաղորդման ձևաչափով, իր մեջ ներառելով ակումբային տեսակի հումորը։ Հաղորդմանը հրավիրվել էին տարբեր հումորիստներ, որոնց որոշ մասը այդ ժամանակ մասնակցում էին ԿՎՆ–ում։ Հաղորդումը հայտնի էր իր ակումբային հումորին հարիր արտահայտչականությամբ. ներկայացվում էր հումոր առօրեական թեմաների մասին, կատարվում էին հայտնի աստղերի նմանակումներ, մանրապատումներ և թեմատիկ հումորներ, որոնք համապատասխանում էին տոն օրերին կամ հրավիրված հյուրերին։

Հաղորդման արտադրությամբ զբաղվում էր Սիգմա TV-ն և եթեր էր հեռարձակվում Նոր Ալիք հեռուստաընկերությամբ, հետո 2007 թվականին տեղափոխվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 1–2 տարի անց ՝ Շանթ հեռուստաընկերություն։

Տեղափոխում Արմենիա Հեռուստաընկերություն

խմբագրել

2009 թվականի նոյեմբերին 32 ատամի ղեկավարության մոտ սկսեցին անհամաձայնություններ ծագել իրենց այդ ժամանակվա ցուցադրող Շանթ հեռուստաընկերության հետ[1]։ Ընթացքում սկսվեցին դատական պարզաբանումներ, որտեղ հաղորդման արտադրող «Երեսուներկու Փրոդաքշն» ընկերության[2] գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեղադրում էր ալիքը այդ թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների վարձատրությունը չհատուցելու համար (այն կազմում էր 12 միլիոն դրամ), մինչդեռ Շանթ հեռուստաընկերությունը պնդում էր, որ արտադրողն է խախտել ալիքի հետ կնքված պայմանագիրը, ըստ որի հաղորդման բացառիկ իրավունքները պատկանում էին Շանթ Հեռուստաընկերությանը։

Արդյունքում 2009 թ․ նոյեմբերի 25–ին հայտարարվեց հաղորդման տեղափոխման մասին, և նույն թվականի դեկտեմբերից հաղորդումը սկսվեց հեռարձակվել Արմենիա հեռուստաընկերությամբ։[3] Դատական վեճը հավելվեց ևս մեկ հայցով, այս անգամ ՝ «Շանթ»–ի կողմից հաղորդման ալիքին պատկանող թողարկումների կրկնությունների ցուցադրման համար։[4]

«32 ատամ»–ը իր հիմնական կազմով Արմենիա TV–ի եթերում էր մինչև 2010 թվականի օգոստոսը, հետագայում շարունակելով նաև «Երեք պատ» հաղորդման ցուցադրումը այդ ալիքով։

Վիտամին ակումբի ստեղծումը

խմբագրել

«Շանթ» հեռուստաընկերության հետ դատական գործընթացից հետո, 2009 թվականի նոյեմբերի 22–ին, «Երեսուներկու Փրոդաքշն»–ի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Սահակյանը գրանցեց «ՎԻ–ԼԻՏ» ընկերությունը[5], որն էլ, ըստ 2010 թվականի հունիսին կայացած ասուլիսի, հանդիսանում էր «32 ատամ»–ից անջատ նոր նախագծի ապագա արտադրողը[6]։

Ասուլիսից երկու ամիս անց ՝ 2010 թվականի օգոստոսի 13–ին, «Շանթ»–ի եթերում թողարկվեց Վիտամին ակումբ հաղորդումը։

2010–2014 թվականներ

խմբագրել

«32 ատամ»–ի նախկին կազմում մնացել էին Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը և Զառա Սահակյանը, իսկ «Վիտամին ակումբ» տեղափոխված տղաներին փոխարինեցին լիովին նոր կազմը, որի մեջ ներառված էին Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։ Թարմացվեցին զարդարանքները, բեմը, և հաղորդաշարը զգալիորեն սկսեց տարբերվել «Վիտամին ակումբ»–ից։ Սակայն հաղորդման հին հանդիսատեսը տեղափոխվեց «Վիտամին ակումբ», և ընթացքում 32 ատամը սկսեց կորցնել իր վարկանիշերը, զիջելով այդ ժամանակ Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կարգին սերիալ»–ին, «Yere1»-ին և ալիքով հեռարձակվող այլ հումորային նախագծերին։ Ցածր վարկանիշերի պատճառով հաղորդուման վերջին թողարկումը ցուցադրվեց 2013 թվականի հուլիսին։

«Երեք պատ» հաղորդաշարը շարունակում էր ցուցադրվել 32 ատամին զուգահեռ. հաղորդավարը դարձավ Ֆելիքս Խաչատրյանը, թարմացվեց հաղորդման կազմը, զարդարանքը և բեմը, սակայն այն նույնպես առանձնակի վարկանիշներ չունեցավ, ինչի արդյունքում փակվեց 2011 թվականի հունվարին։

«32 ատամ»–ի ավարտից հետո Զառա Սահակյանը տեղափոխվեց Վիտամին ակումբ, իսկ 2014 թվականի ապրիլին հատուկ հաղորդման նախկին պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը և հիմնադիր Վահագն Հակոբյանը հյուրընկալեցին «Վիտամին ակումբ»–ին, որը նվիրված էր Արամ MP3–ի Եվրատեսիլ մրցույթին մասնակցելուն, մասնակցելով որոշակի համարներին։ Որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում «Վիտամին ակումբ»–ի հետ «32 ատամ»–ի նախկին անդամների հնարավոր միացման մասին, սակայն այդ լուրերը հավաստի չէին։

Հետագա ընթացք

խմբագրել

«32 ատամ»–ի ավարտից հետո հաղորդումը արտադրող «Երեսուներկու Պրոդաքշն»–ը որոշ ժամանակ զբաղվում էր ներկայացումների և ֆիլմերի արտադրությամբ։ Այդպես, Հանրային հեռուստաընկերության եթերում 2013 թվականին ցուցադրվում էր «Հայադարան» հաղորդումը, որտեղ հայ անվանի գրողների ստեղծագործությունները ներկայացվում էին յուրօրինակ վիդեոշարքով, բազմազանացնելով պատմվածքը։ Նաև ստեղծել են «ՍՏՈՊ» ներկայացումը և «Արամմա» լիամետրաժ ֆիլմը։

Արմենիա հեռուստաընկերությունը հեռացրեց իր Յություբյան ալիքից «32 ատամ»–ի թողարկումները, իսկ հաղորդման պաշտոնական ալիքը թաքցրեց համարյա բոլոր վիդեոները հանրությունից (որոշնելը հասանելի դարձնելով միայն հղումով), թողնելով ազատ հասանելիության տակ միայն մեկ մանրապատումը ՝ Սոնե Սիլվերի մասնակցությամբ։ Ներկայումս հաղորդման հին թողարկումներից համարները տեղարդվում են նոր պաշտոնական ալիքում[7], այդ թվում ՝ «Երեք պատ» հաղորդաշարի լրիվ թողարկումները։

2024 թվականի ապրիլին որոշ չափով սկսվեց հաղորդման փլուզման պատճառների շաղարկումը, որը սկիզբ առավ նույն թվականի մարտին, Արմուշի ՝ Մհեր Բաղդասարյանին հարցազրույցով[8], որտեղ նա բացեց հաղորդման դեպի Արմենիա հեռուստաընկերություն տեղափոխման դրդապատճառները։ Հարցազրույցից հետո «պատասխան հարցազրույց» կազմակերպեց Կարեն Բաբաջանյանը[9], որտեղ նա ներկայացրեց իր սեփական տեսլականը «32 ատամ»–ի տեղափոխման մասին, վարկաբեկելով Արմուշին և պատասխանելով վերջինիս արգումենտներին։

Ծանոթագրությունների ցանկ

խմբագրել
  1. Մովսիսյան, Հովհաննես (2010-01-16). ««Շանթ»-ի ու «32»-ի «հակամարտությունը» կշարունակվի դատարանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-10-11-ին.
  2. ««ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ». www.e-register.am. Վերցված է 2024-10-14-ին.
  3. Mediamax. «Այսուհետ` "Արմենիա TV"-ով եւ 32.am-ում». Bravo.am. Վերցված է 2024-12-25-ին. «Այսուհետ "32 ատամը" բարի երեկո եւ բարի գալուստ կասի արդեն "Արմենիա" հեռուստաընկերության եթերից:»{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Հրապարակ.am». «32 ատամի» 2-րդ հայցադիմումը «Շանթի» դեմ. 2009. ««32 ատամ» ժամանցային ծրագիրը երկրորդ հայցադիմումն է պատրաստում «Շանթ» հեռուստաընկերության դեմ: Հիշեցնենք, որ «32 ատամը դատի էր տվել «Շանթ» հեռուստաընկերությանը պարտքերի պատճառով: Հեռուստաընկերությունը տղաներին չէր վճարել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը, որը կազմում էր 12 միլիոն դրամ: Ու թեեւ ընկերությունն արդեն աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, սակայն «Շանթը» շարունակում է կրկնել «32 ատամի» նախկին հաղորդումները, ինչի իրավունքը, ըստ ծրագրի տնօրեն Կարեն Բաբաջանյանի, հեռուստաընկերությունը չունի: Վերջինիս կապակցությամբ էլ ընկերությունը պատրաստել է երկրորդ հայցադիմումը: Նշենք, որ աշխատավարձերը չվճարելով, հեռուստաընկերությունը փորձել է պատժել «32»-ին, որը նախօրոք տեղեկացրել էր իր հեռանալու մասին: Ըստ Կարեն Բաբաջանյանի, իրենք փորձել են լքել «Շանթի» եթերը հոկտեմբերին, սակայն վերջինիս խնդրանքով աշխատել են նաեւ նոյեմբեր ամսին: Կարենը մեզ փոխանցեց, որ իրենց լուրեր են հասել, թե «Շանթը» փոշմանել է իր արածից եւ միջոցներ է ձեռք առնում իրենց եթեր վերադարձնելու համար: «Բայց «արդեն ուշ է»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց լսել Եզեկյանին, նա ողջ օրը կամ խորհրդակցության էր, կամ խիստ զբաղված:» {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  5. ««ՎԻ-ԼԻՏ» ՍՊԸ, ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստր». www.e-register.am. Վերցված է 2024-10-11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «...Պրոդյուսերը Գարիկն է, գեղարվեստական ղեկավարը` Ռոբերտ Մարտիրոսյանը, տնօրենը` Վլադիմիր Սահակյանը: ՍՊԸ-ն էլ կոչվում է “ՎԻ-ԼԻՏ”...»։ https://bravo.am/news/32-ատամ
  7. «32ATAM - Comedy Official Channel». YouTube. Վերցված է 2024-12-25-ին.
  8. Mher Baghdasaryan I Tete A Tete (2024-03-30), Tete A Tete 106 Արմուշը՝ «32 ատամ» ակումբի փլուզման, մահաբեր ավտովթարի մասին, Վերցված է 2024-12-25-ին
  9. Mher Baghdasaryan I Tete A Tete (2024-04-13), Tete A Tete 107 Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի, «32 ատամ» ակումբի փլուզման մասին, Վերցված է 2024-12-25-ին