21-րդ դարի արվեստի ազգային թանգարան

21-րդ դարի արվեստի ազգային թանգարան / MAXXI (իտալ.՝ MAXXI — Museo nazionale delle arti del XXI secolo), ժամանակակից արվեստի ազգային թանգարան Հռոմում։

21-րդ դարի արվեստի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ, արվեստի պատկերասրահ, ազգային թանգարան, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, պատմական շենք-թանգարան և մասնավոր թանգարան
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունRoma Capitale?[1][2]
ՀասցեVia Guido Reni, 4/a - Roma[3], Via Guido Reni 153, 00196 Roma[2] և Via Guido Reni, Roma[4]00196[3][2]
Հիմնադրվել է2010
ՀիմնադիրԻտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարարություն
Մակերես20 000 քառակուսի մետր, 10 000 քառակուսի մետր
Այցելուներ84 624 մարդ (2020)[2], 429 900 մարդ (2019)[5], 429 500 մարդ (2018)[6], 194 098 մարդ (2021)[7] և 301 445 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս2250 արխիվային միավոր[6] և 29 արխիվային միավոր[8]
Կայքfondazionemaxxi.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1990-ական թվականներին իտալացիները գիտակցել են, որ Հռոմը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ չկա ժամանակակից արվեստի պետական թանգարան[9] և որոշել են կառուցել երկու թանգարան՝ ազգային և քաղաքային[9]։ MACRO (Museo d’Arte Contemporanea di Roma) քաղաքային թանգարանը ստեղծվել է Պիայի դարպասից ոչ հեռու՝ Peroni հին գարեջրի գործարանի կորպուսներում[9]։

21-րդ դարի արվեստի ազգային թանգարանը (MAXXI) բացվել է Հռոմում 2010 թվականի մայիսին[10]։ Հանդիսասրահներից բացի MAXXI-ն ունի կոնֆերանսի դահլիճ, թանգարան, արհեստանոցներ, տարբեր միջոցառումների անցկացման սրահներ։ Թանգարանը բաղկացած է երկու հատվածներից՝ «MAXXI Art» և «MAXXI Architecture», որոնք պարտավոր են հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ժողովրդականացնել կերպարվեստի և ճարտարապետության արդի ուղղությունները[11]։ Բացումից անմիջապես հետո հռոմեացիները թանգարանն անվանել են «մակարոնային»[9]։

2012 թվականի մայիսին թանգարանն անցել է Իտալիայի մշակույթի նախարարության կողմից նշանակված հատուկ վարչության կառավարման տակ[12]։ Հնարավոր է՝ թանգարանը փակվի։ Թանգարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ճարտարապետ Անտոնիա Պասկա Ռեքյան[12]։ 2011 թվականին պետական դոտացիաները 43 %-ով պակասելուց հետո թանգարանում առաջացել են ֆինանսական խնդիրներ և բյուջետային ճեղքվածք[12]։

Թանգարանի շենք

խմբագրել
 
Թանգարանի շենքը

Թանգարանի շենքը, որի կառուցումը արժեցել է 150 միլիոն եվրո, կառուցվել է հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով[10]։ Այն նրա նախագծած ամենամեծ շինությունն է[11]։ 27 հազար մետր² մակերեսով պարուրաձև բետոնե շինության կառուցումը տևել է 11 տարի[13]։ Շինության համար հիմք է ծառայել Մոնտելոյի զորանոցային համալիրը, որի ճակատամասը MAXXI-ի համար դարձել է գլխավոր․ այստեղ է գտնվում դրա շքամուտքը[11]։ Զորանոցները աչքի չեն ընկնում առանձնահատուկ ճարտարապետական արժանիքներով[9]։ Դրանցից մնացել է միայն մեկ դասական ճակատ, որը նայում է դեպի վիա Գվիդո Ռենի[9]։

2010 թվականին Maxxi ժամանակակից արվեստի հռոմեական թանգարանը լավագույն ճարտարապետական ձևավորման համար ստացել է Սթիրլինգի մրցանակ (Մեծ Բրիտանիա)[14]։

Հավաքածու

խմբագրել

Երկու թանգարանների մշտական հավաքածուներն աճում են ինչպես ուղղակի ձեռքբերումներով, այնպես էլ հանձնաժողովների, թեմատիկ մրցույթների, երիտասարդ նկարիչների մրցանակների և նվիրատվությունների միջոցով։

Հավաքածուն ներառում է հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսին են Վանեսա Բիկրոֆտի, Գերհարդ Ռիխտերի գործերը, ինչպես նաև իտալացի ճարտարապետներ Ալդո Ռոսսիի, Կառլո Սկարպայի արխիվներից[15]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Толстова А. Итальянский максимализм // Weekend. — 2010. — 9 июля.
  10. 10,0 10,1 Гусева Е. В Риме открылся музей современного искусства MAXXI // AartInvestment.Ru. — 2010. — 31 мая.
  11. 11,0 11,1 11,2 Собств. корр. В Риме закончено строительство Музея MAXXI // www.archi.ru. — 2009. — 16 ноября.
  12. 12,0 12,1 12,2 Собств. корр. Римскому музею МАХХI грозит закрытие // www.artguide.ru. — 2012. — 21 мая.
  13. Собств. корр. В Риме открылся музей современного искусства // Русская служба BBC. — 2010. — 30 мая.
  14. Собств. корр. Римский музей получил приз за оформление // www.lifenews.ru. — 2010. — 3 окт.
  15. Rowan Moore: "Zaha Hadid's new Roman gallery joins the pantheon of the greats", in The Guardian, 6 June 2010, retrieved 5 July 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «21-րդ դարի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։