2024 թվականը Ճապոնիայում
Ստորև ներկայացված է 2024 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելԻրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 1
- Սիձուոկա պրեֆեկտուրայի վեց շրջաններ, որոնք գտնվում են Համամացուում, այդ թվում՝ Նակա-կուն, Մինիամի-կուն, Հիգաշի-կուն, Նիշի-կուն և Կիտա-կուն, վերացվել են և փոխարինվել են երկու նոր՝ Համանա-կու և Չուո-կու շրջաններով[1]:
- Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի է ունենում մի քանի հզոր երկրաշարժ[2]։ Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 241 մարդ[3][4]։
- Ճապոնական էներգետիկ ընկերությունները հզոր երկրաշարժերից հետո շտապ կարգով ստուգում են երկրի ատոմային օբյեկտների վիճակը[5]։ Տոկիոյի «Tokyo Electric Power» ընկերությունը ստուգում է աշխարհում ամենամեծ «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի վիճակը, որի ռեակտորները կանգնած վիճակում են[5]։
- ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում, Անամիցու քաղաքից 43 կիլոմետր հեռավորության վրա[6]։
- Իսիկավա, Նիիգաթա, Տոյամա և Յամագատա պրեֆեկտուրաներում հայտարարվում է ցունամիի սպառնալիք, տեղի բնակիչներին հորդորում են հեռանալ ափամերձ գոտիներից[6]։
- «East Japan Railway» ընկերությունը տեղեկացնում է, որ արագընթաց գնացքների երթևեկությունը Տոհոկու, Ջոեցու և Հոկուրիկու ուղղություններում դադարեցվել է[6]։
- Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության տվյալների համաձայն՝ տարհանման կարգադրություն են ստացել Ակիտա, Ֆուկուի, Տոթթորի, Ֆուկուոկա և Սիգա պրեֆեկտուրաների ափամերձ շրջանների ավելի քան 50 հազար բնակիչներ[7]։
- Հունվարի 2 - Բախում Հանեդա օդանավակայանի թռիչքուղու վրա. «Japan Airlines» ավիաընկերության Airbus A350-900 ինքնաթիռը Տոկիոյի Հանեդա օդանավակայանում բախվել է ճապոնական առափնյա պահպանության DHC-8 ինքնաթիռին և բռնկվել։ Առափնյա պահպանության ինքնաթիռը պատրաստվում էր օգնություն հասցնել նախորդ օրը Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ «Japan Airlines» ավիաընկերության ինքնաթիռի բոլոր 379 ուղևորները տարհանվել են, իսկ առափնյա պահպանության ինքնաթիռի վեց ուղևորներից հինգը զոհվել են[8]:
- Հունվարի 3 - Տոկիոյի Ակիհաբարա կայարանում երեք տղամարդ դանակահարվել են գնացքում: Մի կին ձերբակալվել է ոստիկանների կողմից[9]։
- Հունվարի 19
- Ճապոնիան դարձավ հինգերորդ երկիրը, որը հաջողությամբ վայրէջք կատարեց լուսնի մակերեսին SLIM լուսնային մոդուլի առաքելության շրջանակներում[10]:
- Ճապոնական գաղտնի ֆոնդի սկանդալ (2023-2024). Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մի քանի օրենսդիրներ մեղադրվում են քարոզարշավի միջոցների չարաշահման հետ կապված սկանդալի մեջ, ներառյալ գործող օրենսդիրներ Յասուտադա Օնոն և Յայիչի Տանիգավան, որոնք երկուսն էլ լքել են կուսակցությունը իրենց մեղադրանքներից հետո[11]: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության «Սեյվա Սեյսակու Կենկյուկայ», «Կոչիկայ» և «Շիջոկայ» խմբակցությունները հայտարարել են սկանդալի արդյունքում ինքնալուծարվելու իրենց մտադրության մասին[12]։
- Հունվարի 23 - Երկաթուղու երկու աշխատակիցներ տուժել են էլեկտրահարվելուց հետո, երբ փորձում էին վերացնել էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումը, որն անջատել էր Սինկանսեն համակարգը «East Japan Railway Company»-ի կողմից սպասարկվող տարածքում՝ Սայտամայի Օմիյա կայարանի և Տոկիոյի Ուենո կայարանի միջև: Անջատման արդյունքում վնասվել է նաև գնացքը[13][14]։
- Հունվարի 24 - Ուկրաինական ծագումով Կարոլինա Շիինոն հայտարարվել է 2024 թվականի «Միսս Ճապոնիա Grand Prix» գեղեցկության մրցույթի հաղթող[15]։ Նա դարձավ առաջին քաղաքացիացում ստացած Ճապոնիայի քաղաքացին, ով հաղթեց այս մրցույթում[16]: Նրա հաղթանակը բանավեճ առաջացրեց «ճապոնականության» և Ճապոնիայի փոփոխվող ժողովրդագրության վերաբերյալ[17][18][19][20]:
- Հունվարի 25 - Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում․ Դատարանը Սինձի Աոբային մահապատժի է դատապարտել 2019 թվականին Կիոտոյի Ֆուշիմի-կու շրջանի «Kyoto Animation» ստուդիայում տեղի ունեցած հրկիզման համար, որի հետևանքով զոհվել էր 36 մարդ[21]։
- Հունվարի 26 - Պայթյուն Mitsubishi Heavy Industries-ում (1974). Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալել է մի տղամարդու, ով ենթադրաբար Սատոշի Կիրիշիման է՝ Արևելյան Ասիայի հակաճապոնական զինված ճակատի անդամ, ով 50 տարի փախուստի մեջ է եղել արդարադատությունից՝ ընկերությունների մի շարք պայթյունների մեջ իր դերի համար[22]:
- Հունվարի 29 - Մարդը, ով ենթադրվում է, որ Սատոշի Կիրիշիման է, մահանում է[23]: ԴՆԹ-ի համեմատությունը հարազատների հետ ավելի է հաստատում նրա ինքնությունը որպես Կիրիշիմա[24]:
Հուլիս
խմբագրել- Հուլիսի 15 - Յամագաթա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել[25]: Խորհրդարանը նաև յուրաքանչյուր ամսվա ութերորդ օրը հայտարարել է «բնակիչների առողջությունը ծիծաղի միջոցով բարելավելու օր»՝ գործատուներին հարդորելով «աշխատավայրում ծիծաղով լցված մթնոլորտ ստեղծել»[25]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «区再編ガイドブック(広報はままつ臨時号)PDF» (PDF). city.hamamatsu.shizuoka.jp. 2023 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Ճապոնիայում տեղի են ունեցել մի քանի հզոր երկրաշարժեր». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «M 7.5 - 42 km NE of Anamizu, Japan». United States Geological Survey. 2024 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Reiwa 6-nen Notohantō jishin ni yoru higai-tō no jōkyō ni tsuite (kiki kanri kansatsu-shitsu)» 令和6年能登半島地震による被害等の状況について(危機管理監室) [Regarding the status of damage caused by the 2024 Noto Peninsula Earthquake (Crisis Management Office)] (PDF) (ճապոներեն). Crisis Management Office, Ishikawa Prefecture. 2024 թ․ մարտի 12. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 5,0 5,1 «Ճապոնիայում կստուգեն ատոմային օբյեկտների վիճակը՝ մի քանի հզոր երկրաշարժերից հետո». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ճապոնիայում երկրաշարժի պատճառով կանգնեցրել են երկաթուղային հաղորդակցությունը». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Ճապոնիայում ցունամիի պաճառով տարհանվել է ավելի քան հազար մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Japan Airlines plane fire: Five dead on coastguard plane after crash with jet on Haneda Airport runway». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Shimbun, The Yomiuri (2024 թ․ հունվարի 4). «4 Men Stabbed on JR Yamanote Line; Woman in 20s Arrested at Tokyo's Akihabara Station». japannews.yomiuri.co.jp (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Japan's Slim spacecraft lands on moon but struggles to generate power». theguardian.com. 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Prosecutors indict several LDP faction members over funds scandal». Kyodo News+. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Biggest faction in Japan's ruling party decides to disband: lawmaker». Nikkei Asia (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-04-15-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Disruption of Japan's Shinkansen service sends passengers scrambling». NHK. 2024 թ․ հունվարի 24. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «JR East: Damage to overhead power cable part led to Shinkansen disruption». NHK. 2024 թ․ հունվարի 24. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Khalil, Shaimaa (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born model winning Miss Japan re-ignites identity debate». BBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Sharma, Shweta (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born Japanese woman sparks debate after being crowned Miss Japan». The Independent. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Demetriou, Danielle (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born model crowned Miss Japan sparks national identity debate». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Choi, Christy (2024 թ․ հունվարի 26). «'I am absolutely Japanese': Ukrainian-born model sparks debate by winning Miss Japan pageant». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Quadri, Sami (2024 թ․ հունվարի 25). «Race row erupts after Ukrainian-born model wins Miss Japan title». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 奥原, 慎平 (2024 թ․ հունվարի 24). «「日本らしい美しさ」SNSで論議 椎野カロリーナさん、初の欧州ルーツ「ミス日本」» (Japanese). Sankei Shimbun. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Japanese man sentenced to death for Kyoto Animation arson attack that killed 36 people». CNA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-02-09-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Man believed to be long-time fugitive Satoshi Kirishima detained in Japan: reports». The Japan Times (անգլերեն). 2024 թ․ հունվարի 26. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «桐島聡容疑者を名乗る男が死亡 末期がんで入院中». 日本経済新聞 (ճապոներեն). 2024 թ․ հունվարի 29. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Satoshi Kirishima: DNA test confirms dying man was one of Japan's most wanted» (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունվարի 27. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 25,0 25,1 «Ճապոնիայում մարդկանց օրական գոնե մեկ անգամ ծիծաղելու կոչով բանաձև է ընդունել». news.am. 2024 թ․ հուլիսի 16. Վերցված է 2024 թ․ հուլիսի 17-ին.