2022 թվականն Արցախում
Ստորև ներկայացված է 2022 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելՆկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Նախագահ | Արայիկ Հարությունյան | |
Պետնախարար | Արտակ Բեգլարյան (մինչև նոյեմբերի 3) | |
Ռուբեն Վարդանյան (նոյեմբերի 4-ից) | ||
Ազգային ժողովի նախագահ | Արթուր Թովմասյան |
Իրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 13 - Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել Մատաղիսի ուղղությունից հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք[1]։ Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է[1]:
Փետրվար
խմբագրել- Փետրվարի 25 - երեք օր անընդմեջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից բարձրախոսով բնակիչներից պահանջել են լքել տներն ու հեռանալ, այլապես սպառնացել են ուժ կիրառել[2]:
Մարտ
խմբագրել- Մարտի 8 - Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը խանգարում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն, քանի որ գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[3]։
- Մարտի 9
- Ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ կրակել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ, ինչի հետևանքով Խրամորթում վիրավորում է ստացել մեկ քաղաքացի[4]։
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանը Խրամորթ գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)[5]։
- Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»[6]։
- Մարտի 11
- Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով[7]։
- ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ[8]:
- Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում[8]:
- Մարտի 18 - Ադրբեջանական կողմը վերանորոգել է վթարված գազատարը՝ այդ հատվածում տեղադրելով փական[9]։
- Մարտի 21 - Ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, այս անգամ փականի միջոցով[10]։
- Մարտի 24 - Ադրբեջանի զինված ուժերը խախտելով շփման գիծը, գրավեցին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը[11], որտեղից նախապես տարհանվել էր բնակչությունը, ինչի արդյունքում 3 զինծառայող զոհվեց, ևս 14-ը վիրավորվեց[12]։
- Մարտի 25 - Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ, որի արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող, իսկ հայկական կողմից կա 1 վիրավոր[13]։
- Մարտի 27 - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից[14], սակայն քիչ անց ադրբեջանական ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում[15]։
Մայիս
խմբագրել- Մայիսի 22 - Ստեփանակերտում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրով, որին մասնակցեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը[16] և Արցախի կառավարության պաշտոնյաները, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդիրների փորձագետներ[17]։
Օգոստոս
խմբագրել- Օգոստոսի 1 - Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը, սակայն Արցախի պաշտպանության բանակը կասեցրել է հարձակումը[18]։
Դեկտեմբեր
խմբագրել- Դեկտեմբերի 12 - Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կողմից փակվում է Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որը գտնվում էր Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում[19]։
- Դեկտեմբերի 13
- Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար[20]։
- Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ գիշերը Արցախ-Հայաստան ճանապարհը փակելու պատճառով 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ[21]։
- Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները, ինչի հետևանքով անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը[22]։
- Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ երեկոյան Ադրբեջանը խափանել է Հայաստանից դեպի Արցախ գնացող գազի մատակարարումը։
- Դեկտեմբերի 14
- Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ վառելիքի խնայողության նպատակով չեն աշխատի Արցախի այն կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով։
- Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս[23]։
- Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները[24]։
- Դեկտեմբերի 24 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան, որ օրեր շարունակ գտնվում էր ծանր վիճակում[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք․ Արցախի ԱԻՊԾ». news.am. 2022 թ. հունվարի 13. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում. Թադևոսյանը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին». armtimes.com. 2022 թ. փետրվարի 26. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախը զրկվել է գազամատակարարումից». arm.sputniknews.ru. 2022 թ. մարտի 8. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանի ԶՈւ-ը ակտիվ կրակ են վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԼՂ դատախազություն». azatutyun.am. 2022 թ. մարտի 9. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Խրամորթում մեկ քաղաքացիական անձ վիրավոր է, հակառակորդը գյուղի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա․ ՄԻՊ». news.am. 2022 թ. մարտի 10. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանում հայտնել են Արցախում «ռազմական գործողություն» սկսելու և այն շուտով ադրբեջանական վերահսկողության տակ վերցնելու մասին. yerkir.am». blog.168.am. 2022 թ. մարտի 10. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանը խախտում է հրադադարը՝ Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով, օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր». aravot.am. 2022 թ. մարտի 11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 8,0 8,1 «Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել». azatutyun.am. 2022 թ. մարտի 11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են». azatutyun.am. 2022 թ. մարտի 18. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանական կողմը խողովակը նորոգելիս այն բացել ու փակելու հարմարանք է տեղադրել. Արցախի իշխանություններ». azatutyun.am. 2022 թ. մարտի 22. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ Փառուխի համայնքապետ». infocom.am. 2022 թ. մարտի 24. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «ՌԴ ՊՆ․ ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Փառուխ գյուղի շրջանից». hetq.am. 2022 թ. մարտի 27. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Գիշերը Ադրբեջանը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ. հակառակորդն ունի 5 զոհ, հայկական կողմը՝ 1 վիրավոր». aysor.am. 2022 թ. մարտի 25. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից». civilnet.am. 2022 թ. մարտի 27. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հետքաշման մասին Ռուսաստանի տեղեկությունը. նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում». aysor.am. 2022 թ. մարտի 27. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախի նախագահը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը». hy.armradio.am. 2022 թ. մայիսի 22. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ապագա Հայկականի Արցախյան ֆորում • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ մայիսի 22. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ». azatutyun.am. 2022 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Азербайджанские "активисты" блокируют дорогу из Карабаха в Армению. Одновременно в Карабахе пропал газ». bbc.com. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ». azatutyun.am. 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան». infocom.am. 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Արցախի Տեղեկատվական շտաբ». armenpress.am. 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախում բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս է առաջացել». arm.sputniknews.ru. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները». civilnet.am. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան». hetq.am. 2022 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.