Ստորև ներկայացված է 2020 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։

Գործող պաշտոնյաներ

խմբագրել
Նկար Պաշտոն Անուն
  Պետնախարար Բակո Սահակյան (մինչև մայիսի 21-ը)
  Արայիկ Հարությունյան (մայիսի 21-ից)
  Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան
  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան (մինչև մայիսի 21-ը)
  Արթուր Թովմասյան (մայիսի 21-ից)

COVID-19 համավարակ

խմբագրել

Նոր կորոնավիրուսի առաջին դեպքն Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 7-ին։ Համավարակի բռնկումը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում անցկացված համապետական ընտրություններից մեկ շաբաթ անց։ Վարակի օջախը եղել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղը[1]։

44-օրյա պատերազմ

խմբագրել
 
Հայ զինվորը ոչնչացնում է հակառակորդին

2020 թվական­ի սեպտեմբերի 27-­ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմն ուղղված էր ոչ միայն քաղաքացիական բնակչության վերացմանը, այլև այդ տարածքի մշակութային շարժական և անշարժ ժառանգության, մշակութային և կրթական հաստատությունների դեմ[2]։ Մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը՝ պատերազմական գործողությունների ժամանակ և հետո, միջազգային մի շարք կոնվենցիաներով և հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն[2]։

Իրադարձություններ

խմբագրել

Հունվար

խմբագրել
  • Հունվարի 1 - ժամը 11:30-ի սահմանում, Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, Արտյոմ Արթուրի Ղազարյանը (ծն․ 2000 թ․)[3]:

Սեպտեմբեր

խմբագրել

Հոկտեմբեր

խմբագրել

Նոյեմբեր

խմբագրել
  • Նոյեմբերի 2 - Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Իսպանիայի «Ձայն» կուսակցությունը գրավոր առաջարկով դիմել է Կոնգրեսին և կոչ արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին, խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը[4]։
  • Նոյեմբերի 5 - Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը». aysor.am. 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2025 թ․ ապիլի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան (2022). Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում (PDF). Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. էջ 56.
  3. «Արցախում հիվանդության հետեւանքով 19-ամյա զինծառայող է մահացել». news.am. 2020 թ․ հունվարի 1. Վերցված է 2025 թ․ ապիլի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ». armenpress.am. 2020 թ. նոյեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.