2007 թվականը Հայաստանում
Ստորև ներկայացված է 2007 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելՆկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Նախագահ | Ռոբերտ Քոչարյան | |
Վարչապետ | Անդրանիկ Մարգարյան (մինչև մարտի 25) | |
Սերժ Սարգսյան (ապրիլի 12-ից) | ||
Ազգային ժողովի նախագահ | Տիգրան Թորոսյան |
Իրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 30 - ԱՄՆ սենատորներ Ռիչարդ Դուրբինի և Ջոն Էնսայնի կողմից ներկայացված 106-րդ բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով են ընկալում մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը, վերաբերող հարցերին[1]:
Մարտ
խմբագրել- Մարտի 25 - Սրտի կաթվածից հանկարծամահ է լինում Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը[2][3]։
- Մարտի 26
- Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ հրաժարական է ներկայացնում Հայաստանի կառավարությունը[4]։
- ՀՀԿ նախագահի պաշտոնակատար է դառնում կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը[5]։
- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրում Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստանում 2007 թվականի մարտի 28-ին սգո օր հայտարարելու մասին[6]։
- Երևանում կայացած՝ ընտրությունների վերաբերյալ ձեռնարկների շնորհանդեսի ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի դրանք անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան[7]:
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ռազմական բյուջեի մասին հանձնաժողովի նիստում ԱՄՆ պաշտպանության նախարարության տրանսպորտի դեպարտամենտի հրամանատար, գեներալ Նորթոն Շվարցը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում ամերիկյան զորքերն Իրաքում վտանգի կենթարկվեն, քանի որ ԱՄՆ բանակի համար կսահմանափակվի օդով բեռնափոխադրումների համար Թուրքիայի «Ինջիրլիք» ավիառազմակայանի օգտագործման հնարավորությունը[8]:
- Մարտի 27 - Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ «Սահման-2007» զորավարժությունների հրամանատարաշտաբային ծրագրման առաջին փուլը, որին մասնակցում է նաև Հայաստանը[9]:
- Մարտի 28 - ԱՄՆ Սենատի արտաքին գործերով կոմիտեում ծրագրվում է քվեարկություն անցկացնել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող և խոսքի ազատությանը խոչընդոտող 301-րդ հոդվածը արգելելու և Հայաստանի հետ դիվանագիտական, քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատելու մասին Թուրքիային կոչ անող 65-րդ բանաձևի հարցով[10]:
- Մարտի 29 - Տեղի է ունենում Վանա լճի Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը, որը վերականգնվել է Թուրքիայի մշակույթի նախարարության միջոցներով[11]: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, որի կազմում են ՀՀ ԳԱԱ ճարտարապետության ինստիտուտի տնօրեն Մկրտիչ Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման վարչության պետ Արտեմ Գրիգորյանը[12]: Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել արարողությանը, քանի որ Սուրբ Խաչ եկեղեցին գործելու է որպես թանգարան, այլ ոչ թե որպես գործող եկեղեցի[12]:
Ապրիլ
խմբագրել- Ապրիլի 3-6 - Տաջիկստանում կայանում է ՀԱՊԿ «Սահման-2007» զորավարժությունները, որին մասնակցում է նաև Հայաստանը[9]։
Մահեր
խմբագրել- Մարտի 25 - Անդրանիկ Մարգարյան (55), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սենատոր Քեննեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին». panarmenian.net. 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 2,0 2,1 «Վախճանվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը». panarmenian.net. 2007 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Անդրանիկ Մարգարյանը վախճանվել է սրտի հանկարծակի կանգից». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Վարչապետի մահվան կապակցությամբ Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Սերժ Սարգսյանը գլխավորեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 28-ը Հայաստանում հայտարարվել է սգո օր». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը նախազգուշացնում է Ցեղասպանության մասին բանաձեւի «հետեւանքների» մասին». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 9,0 9,1 «Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Սահման-2007» զորավարժություններին». panarmenian.net. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Մարտի 28-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն քվեարկելու է Հ. Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի համար». panarmenian.net. 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «ԵԽԽՎ զեկուցողը մշակութային ժառանգության գծով ողջունում է Աղթամարի եկեղեցու բացումը». panarmenian.net. 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 12,0 12,1 «Աղթամարի եկեղեցու բացում. Հայկական պատվիրակությունը մեկնել է Վան». panarmenian.net. 2007 թ․ մարտի 28. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.