1988 թվականն Արցախում
Ստորև ներկայացված է 1988 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Իրադարձություններ
խմբագրելՓետրվար
խմբագրել- Փետրվարի 12 - Մարզային վարչական կենտրոն Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։
- Փետրվարի 20 - Արցախյան շարժման առաջին ցույցը Երևանում։
- Փետրվարի 21 - Ասկերանի դեպքեր․ ընդհարումներ Ասկերանի հայ բնակչության և ադրբեջանցի ագգայնամոլների միջև։
- Փետրվարի 27 - Ադրբեջանում սկսվեց Սումգայիթյան ջարդերը։ Հայերի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
- Փետրվարի 28 - Երկաթե ձողերով զինված ադրբեջանական ամբոխը հակահայկական կոչերով ներխուժեց Գանձակ քաղաքի հայկական մասը, սակայն, հանդիպելով հայերի դիմադրությանը, նահանջեց։
Մարտ
խմբագրել- Մարտի 24 - ԽՄԿԿ Կենտկոմի նախարարների խորհրդի որոշում․ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման 1988-1995 թվականների միջոցառումների մասին որոշում, որով 7-ամյա զարգացման համար ԼՂԻՄ-ին հատկացվելու էր 400 մլն․ ռուբլի «թույլ տված թերացումները հաղթահարելու համար»։
Օգոստոս
խմբագրել- Օգոստոսի 19 - Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ՝ Երևանի Թատերական հրապարակ անցկացված հերթական զանգվածային հանրահավաքի ընթացքում հրապարակվում է «Հայոց համազգային շարժում» հասրակակական կազմակերպության առաջին ծրագիրը։
Նոյեմբեր
խմբագրել- Նոյեմբերի 21 - Գանձակի ջարդեր․ Սկսվում է Գանձակի հայ բնակչության ինքնապաշտպանական զինված գործողությունները ադրբեջանական ջարդարարների դեմ։ Ադրբեջանական ջարդարարները, ներխուժելով Գանձակի տարեցների տուն, պատանդ են վերցնում և դաժանորեն սպանում այնտեղ ապաստանած հայազգի 12 ծերերի, որոնց մասնատված դիակները հայտնաբերվել են 1990 թվականի ամռանը՝ Գանձակի մատույցներում։ Հայերը ստեղծում են «Գանձակ» կոմիտեն՝ որպես ինքնապաշտպանության ղեկավար մարմին։ «Գանձակ» կոմիտեն կարճ ժամանակահատվածում հայկական թաղամասերում ստեղծում է պահակակետեր, կազմակերպում ադրբեջանական թաղամասերում և քաղաքի հարակից գյուղերում բնակվող հայերի տարհանումն ու փոխադրումը հայերի վերահսկողության գոտի, վերջիններիս ապահովում առաջին անհրաժեշտության միջոցներով։ Սկսում է բանակցություններ վարել քաղաքային իշխանությունների, ոստիկանության և զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ, կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ։
Դեկտեմբեր
խմբագրել- Դեկտեմբերի 10 - Խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելու պատճառով դադարեցվում է Գանձակի ինքնապաշտպանությունը։ Ամենօրյա ընդհարումների ժամանակ հայկական ինքնապաշտպանական ուժերը տվել են 3 զոհ, իսկ ադրբեջանական ջարդարարները՝ 27։ Երկու կողմից վիրավորների թվաքանակը անցնում է մի քանի հարյուրը[1]։
- Դեկտեմբերի 14 - «Գանձակ» կոմիտեն սկսում է գործել ընդհատակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.» հանրագիտարան, Երևան, 2004 թ.։