1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ
1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ (ֆր.՝ Canon de 194 mle 1917 Grand Puissance Filloux (GPF)), առաջին ֆրանսիական ինքնագնաց թրթուրավոր հրանոթ։ Նախագծված է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին, դա նորարարական զենք էր բազմաթիվ ժամանակակից ֆունկցիաներով (գործառույթներով)[2]։
1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | դաշտային հրանոթ և ինքնագնաց հրետանի |
Երկիր | Ֆրանսիա[1], Գերմանական կայսրություն և Իտալիայի թագավորություն |
Պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Ստեղծող | Louis Filloux? |
Արտադրող | Schneider et Cie? |
Փամփուշտի տեսակ | 194 mm high explosive?[1] |
Պատմություն խմբագրել
Ինքնագնաց հրետանային տեղադրումը նախագծվել է Կրյոզոյում գտնվող Շնեդերի գործարանում (Schneider's Le Creusot): Սկզբնապես պլանավորվել է այն զինել 155 մմ-անոց հրանոթով, բայց արդյունքում ընտրվել է 194 մմ-անոց տրամաչափ գործիքը։ Որոշ նմուշներ զինված են եղել 1914/15 թվականների 280-մմ Շնեդերայի հրասանդի մոդիֆիկացիոն պաշարումով, այս վարկածը հայտնի է «Թրթուրավոր М280» (M 280 sur chenilles) անվամբ։ Երկու գործիքներն էլ օգտագործել են նույն ամրաշրջանակը և օժտված էին Panhard SUK4 M2 շարժիչով՝ 120 ձիաուժ հզորությամբ (89 կ/Վտ)։ Տրամաչափի հրանոթը կարող էր կրակել րոպեում 2 արկ արագությամբ 22,5 կմ հեռավորության վրա, արկը կշռում էր 44,9 կգ։ Տրանսպորտա-լիցքավորման մեքենան հետևելով ինքնագնացությանը՝ ունեցել է 60 կրակոց։
Համեմատած բրիտանական САУ Gun Carrier|Gun Carrier Mark I, Canon de 194 GPF թրթուրավորի հետ՝ ավելի ղեկավարելի էր՝ այն ղեկավարում էր միայն մեկ մարդ, կային հիդրավլիկ արգելակներ, իսկ գործիքները ունեին հետահարման կարգավորիչ մեխանիզմներ և օդաճնշական ռեկուպերակտորներ։ (վերաստացիչ գործիքներ)
Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր М280 ամրաշրջանակները վերասարքավորված էին 194 մմ-անոց հրանոթի տակ։ Մոտավորապես 50 САУ դեռևս օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոշները կիրառվել են ֆրանսիական ռազմագործողությունների ժամանակ։ Մնացած կարգավորված մեքենաները ընդունվեցին Վերմախտ և նշանակված էին որպես գերմանական 19.4 cm Kanone 485 (f) auf Selbstfahrlafette հաշվացուցակ։ Նրանցից մոտավորապես երեքը օգտագործվել են գերմանացիների կողմից՝ 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ծառայելով 84-րդ հրետանային գնդում[2]։
Պահպանված նմուշներ խմբագրել
Միակ պահպանված նմուշը կարելի է գտնել Ֆորտ Սիլում՝ ԱՄՆ-ի հրետանային թանգարանում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century Artillery — Friedman/Fairfax Publishers, 2000. — P. 76. — ISBN 978-1-58663-299-1
- ↑ 2,0 2,1 Claude Balmefrezol. «Heer et l'Héritage Francais I° partie les Blindés». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն խմբագրել
- Ian Hogg: Artillerie des 20. Jahrhunderts, Gondrom Verlag, Bindlach 2001, ISBN 3-8112-1878-6
- Chant, Chris (2005), Artillery, Amber Books, 1-904687-41-5
- Hogg, Ian. Twentieth-Century Artillery. New York: Barnes & Noble Books, 2000. 0-7607-1994-2 Pg.76
- «La Heer et l’Héritage Francais I° partie les Blindés» (in French)
Արտաքին հղումներ խմբագրել
- Interwar propaganda video
- САУ լուսանկար Աբերդինական հողատարածքում [1] [2] [3] [4] [5] [6] [7]
- http://www.maquetland.com/article-phototheque/2538-saint-chamond-194mm-spg-aberdeen
- http://www.aviarmor.net/tww2/tanks/france/gpf194.htm Արխիվացված 2019-07-26 Wayback Machine