1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում (նկար)

Ֆրանցիսկո Գոյայի նկար

«1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» (իսպ.՝ El dos de mayo de 1808 en Madrid), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1814 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 268 × 347 սմ։ «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա

1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1814[1]
բարձրություն268,5 սանտիմետր[1]
լայնություն347,5 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
ներշնչված էDos de Mayo Uprising?
կայք
Ծանոթագրություններ
 El 2 de mayo de 1808 en Madrid o La lucha con los mamelucos (P000748) Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

1814 թվականին այս կտավը Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ը պատվիրում է Ֆրանցիսկո Գոյային՝ որպես ֆինանսական օժանդակություն։ «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է 1808 թվականի մայիսի 2-ի առավոտը, երբ իսպանացի ազգայնականները հարձակվեցին Նապոլեոն Բոնապարտի կայսերական գվարդիայում ծառայող մամլուքների և դրագունների վրա։ Վերջիններս թագավորական պալատից դուրս էին հանում ամենափոքր ինֆանտին՝ Ֆրանսիսկո դե Պաուլա դե Բուրբոնին։

Նկարի կոմպոզիցիայում միակ կենտրոնը բացակայում է։ Այդ բացակայության շնորհիվ կտավը դիտողին է փոխանցում ամբոխի էներգիան և կռվի լարվածությունը։ Գունային երանգավորումը Գոյան այնպես է ընտրել, որ ընդգծի կատարվածի ողջ դաժանությունը։

Նկարի ճակատագիր խմբագրել

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մադրիդը ռմբակոծվում էր։ Հանրապետական կառավարությունը որոշում է կայացնում Պրադոյի ողջ ֆոնդը տարհանել։ Գոյայի ստեղծագործությունները տեղափողող բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվում։ Արդյունքում խիստ վնասվում է «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունը։ Նկարի վրա մնացին կտրվածքի տեղեր, իսկ կտավի որոշ հատվածներ ընդհանրապես դարձան անվերականգնելի և հեռացվեցին։ Ռեստավրացիայի ժամանակ կտավի վնասված ձախ հատվածը թողնվել է վնասված վիճակում, որպեսզի հետագա սերունդները տեսնեն ու հիշեն քաղաքացիական պատերազմի արհավիրքները։ Կրկնակի ռեստավրացիայի ժամանակ միայն ամբողջությամբ վերականգնվում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում (նկար)» հոդվածին։