152-մմ թնդանոթ-հաուբից Դ-20

152-մմ թնդանոթ-հաուբից Դ-20 (Հրթիռահրետանային գլխավոր վարչության ցուցիչը52-Պ-546), խորհրդային 152-մմ տրամաչափի ձեռքով լիցքավորվող, քարշակվող թնդանոթ-հաուբից։ Արևմուտքում առաջին անգամ հայտնի է դարձել 1955 թվականին, այդ պատճառով ՆԱՏՕ-ի բլոկի երկրներում ունի M1955 նշանակումը։

Պատմություն խմբագրել

 
Տեսքը հետևից
 
Զրահավահանի վրայի տեղեկաքարտը

Դ-20 թնդանոթ-հաուբիցը մշակվել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆյոդոր Պետրովի ОКБ-9 կոնստրուկտորական բյուրոյում։ Դ-20-ը նախատեսված էր նախապատերազմյան 1937 թ. արտադրված ՄԼ-20 152-մմ հաուբից-թնդանոթին փոխարինելու համար։ Դ-20-ի հրետափողի երկարությունը 34 տրամաչափ է։ Դ-20-ը դարձավ առաջին 152-մմ հրետանային համակարգը, որն ուներ կիսաավտոմատ սեպային փակաղակ՝ սեպի ուղղահայաց տեղաշարժմամբ։ Դ-20-ը, իր Դ-22 մոդիֆիկացիայով (Հրթիռահրետանային գլխավոր վարչության ցուցիչը` 2Ա33) օգտագործվեց 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի` ԻՀԿ-ի համար։

Մոդիֆիկացիաները (ձևափոխումները) խմբագրել

Դ-20-ը առնվազն 13 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ է գտնվում և արտոնագրով արտադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որպես Տիպ 66 (կամ արդիականացվածշ տարբերակ Տիպ 66-1)։ Նրա բազայի վրա ստեղծված ԻՀԿ-ն հայտնի է որպես Տիպ 83 և առաջին անգամ ներկայացվել է 1980-ական թվականներին։ Նախկին Հարավսլավիան ևս արտադրում էր, որը մշակված էր Դ-20-ի բազայի վրա, իսկ ներկայիս Սերբիան 155-մմ Մ84 ՆՈՐԱ-Ա-ի մոդիֆիկացիայի հիման վրա նախագծել է ինքնագնաց հրետանային կայանք` ԻՀԿ Նորա Բ-52` Nora B-52, որն ունի քառանիվ շասսի ՖԱՊ-2632։

Ռուսաստան խմբագրել

Դ-20Մ «Խիտին» (Գլխավոր հրետանային վարչության ցուցիչ` 52-Պ-546Մ) — արդիականացված տարբերակ, հանդերձված է արկի փողի մեջ ավտոմատ ներմղիչով, որն արագաձգությունը մեծացնում է մինչև 7-8 կրակոց/րոպեում։ Արդիականացումը կատարել է «Տիտան» կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն։ Առաջարկվում է արտահանման համար։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն խմբագրել

  • Տիպ 66 — Դ-20-ի՝ արտոնագրով արտադրվող չինական տարբերակ։ Արդիականացված տարբերակը հայտնի է որպես տիպ 66-1.[1]
    • Տիպ 83 — ինքնագնաց հրետանային կայանք, որը ստեղծված է տիպ 66 հուբիցի հրետանային մասի վրա, իր կառուցվածքով համանման է 2Ս3 «Ակացիա» ԻՀԿ-ին։

Ռումինիա խմբագրել

  • Ա411 — հաուբիցան մշակել է Arsenal Armatei ձեռնարկությունը։ Հիմնականում նման է Դ-20-ին։ Տվյալ տարբերակն օգտագործում է սեփական 152-մմ արկերը, որոնք (փողի 20,5 տրամաչափ երկարության դեպքում) ունեն առավելագույնը 17,2 կմ (իսկ ՕՖ- արկով՝ 24 կմ) հեռահարություն։ Ռումինական բանակում Ա411-ը հայտնի է որպես 152-մմ քարշակվող թնդանոթ-հաուբից Մ1981 (ռումիներեն՝ Tun/Obuzier calibrul 152-mm tractat M1981).[1]

Զինամթերքը խմբագրել

Մարտական կիրառումը խմբագրել

Շահագործողները խմբագրել

 
Ռումինիայի ցամաքային զորքերի Մ81 հաուբիցը

Որտեղ կարելի է տեսնել խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Janes Armour and Artillery 2003—2004
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Մոտովիլիխիի» թանգարանում սկսվել է ռազմական տեխնիկայի հարթակի համալրումը» (ռուսերեն). ОАО «Мотовилихинские заводы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  3. Binnie, Jeremy. «Iraq receives Bulgarian D-20 guns». IHS Jane's 360. IHS. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  • Ջեյնսի զրահատեխնիկա և հրետանի 2005-2006 /անգլերեն/, Jane’s Armour and Artillery 2005—2006

Գրականություն խմբագրել

  • 152-մմ թնդանոթ-հաուբիցա Դ-20։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ 152-мм пушка-гаубица Д-20. Руководство службы. — Երրորդ հրատարակություն։ Третье издание. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1981. — С. 243. — 301 с.
  • Դ-74 թնդանոթ և Դ-20 թնդանոթ-հաուբից։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ Пушка Д-74 и пушка-гаубица Д-20. Руководство службы. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1958. — 356 с.
  • Շիրկորոռադ, Ա.Բ.: Широкорад, А. Б. Հայրենական հրետանու հանրագիտարան։ /Ռուսերեն։/ Энциклопедия отечественной артиллерии / Ա.Ե.Տարասի ընդհանուր խմբագրությամբ։ Под общей ред. А. Е. Тараса. — Մինսկ։ Минск: Հարվեստ։ Харвест, 2000. — 1156 с. — (Ռազմական պատմության գրադարան։ Библиотека военной истории). — ISBN 985-433-703-0

Հղումներ խմբագրել