Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչակրաց արշավանք (այլ կիրառումներ)

1101 թ-ի խաչակրաց արշավանք, խաչակրաց արշավանք, որ տեղի ունեցավ 1101 թ-ին։ Այս արշավանքի ընթացքում արևմտաեվրոպական ասպետներն արշավեցին Փոքր Ասիա ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Արշավանքի հիմնական նպատակներից էր նաև Բոհեմունդ Անտիոքցու ազատագրումը գերությունից։ Չնայած Առաջին խաչակրաց արշավանքի հաջողություններին, 1101 թ-ինը ավարտվեց խաչակիրների ջախջախիչ պարտությամբ։ 1101 թ-ի արշավանքը երբեմն մտցնում են Առաջին խաչակրաց արշավանքի կազմի մեջ։