Ֆրա Ֆիլիպպո Լիպպի

(Վերահղված է Ֆ. Ֆ. Լիպպիից)

Ֆրա Ֆիլիպո Լիպպի (իտալ.՝ Fra Lippo Lippi, մոտ 1406[1][2][3][…] կամ 1406[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4] - հոկտեմբերի 8, 1469[4], Սպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[5][4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում գծանկարի և բնանկարի կերպարների նրբությամբ։

Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
Ի ծնեFra Lippo Lippi
Ծնվել էմոտ 1406[1][2][3][…] կամ 1406[4]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1469[4]
Մահվան վայրՍպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[5][4]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ և fresco painter
ՈճՎերածնունդ[6]
Ժանրժանրային նկարչություն[3], պատմական գեղանկարչություն[3], նյու[3], դիմապատկեր[3], կրոնական նկարչություն[3] և կենդանիների նկարչություն[3]
ԹեմաներՎերածննդի գեղանկարչություն և գեղանկարչություն[7]
Ուշագրավ աշխատանքներՏիրամայրը մանկան հետ, Ավետում և Երկրպագում անտառում
ՈւսուցիչMasolino da Panicale? և Մազաչչո
ԱշակերտներՍանդրո Բոտիչելլի, Ֆիլիպինո Լիպպի, Պեզելլինո, Pseudo-Pier Francesco Fiorentino? և Pier Francesco Fiorentino?
Համատեղ ապրողLucrezia Buti?
ԶավակներՖիլիպինո Լիպպի
 Fra Filippo Lippi Վիքիպահեստում

Լիպպիի գեղանկարչությունը Մազաչոյի հետ միասին մեծապես ազդեցություն է կրել ճարտարապետ Ֆիլիպպո Բրունելեսկիի հեռանկարի տեսությունից, ինչպես նաև Դոնատելլոյի մարդկային ֆիգուրների պլաստիկ-իրատեսական (ռեալական) քանդակներից։

Ֆիլիպո Լիպպին Ֆլորենցիայում մեծ արվեստանոց ուներ, որտեղ սովորել են նաև Սանդրո Բոտիչելլին և Լիպպիի որդին՝ Ֆիլիպինո Լիպպին։

Կենսագրություն խմբագրել

Որպես նկարիչ առաջին քայլերը Լիպպին անում է Ֆլորենցիայի «Սանտա Մարիա» եկեղեցում։ Հարևան «Բրակաչչի» եկեղեցում ծանոթանում է Մազաչչիոյի ստեղծագործության հետ։ 1456 թ. Լիպպին նկարում է Տոսկանայի Պրատո քաղաքի տաճարի որմնանկարները։ 1458 թ. ծանոթանում է Լուկրեցիա Բուտիի հետ, որին խնդրում է աշխատել, որպես բնորդուհի՝ իր «Աստվածամոր» համար, և հետագայում փախչում են միասին։ Նրանց սիրուց ծնվում է Ֆիլիպպինո Լիպպին, որը հետագայում նույնպես նկարիչ է դառնում։

Ֆիլիպպո Լիպպիի վերջին ստեղծագործությունները Սպոլետոյի տաճարի խորանի որմնանկարներն էին։ Նա վախճանվում է, անավարտ թողնելով այս աշխատանքները, որն ավարտում է Ֆրա Դիամանտեն։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Ֆիլիպպո Լիպպի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 621