Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Ֆ. Ռ. դը Շատոբրիանից)

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (ֆր.՝ François-René, vicomte de Chateaubriand, սեպտեմբերի 4, 1768(1768-09-04)[2][3][4][…], Սեն Մալո, Ֆրանսիայի թագավորություն[5] - հուլիսի 4, 1848(1848-07-04)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետը ֆրանսիական գրականության մեջ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, մասնավորապես վիպական բնույթի գործերի մեջ, ինչպիսիք են՝ «Ատալա», «Ռընե», «Մարտիրոսներ», «Ռանսեի կյանքը» և այլն, որոշակիորեն նկատելի են ռոմանտիզմի նախատարրերը։

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան
ֆր.՝ François-Auguste-René de Chateaubriand[1]
Ծննդյան անունֆր.՝ François-Auguste-René de Chateaubriand[1]
Ծնվել էսեպտեմբերի 4, 1768(1768-09-04)[2][3][4][…]
ԾննդավայրՍեն Մալո, Ֆրանսիայի թագավորություն[5]
Վախճանվել էհուլիսի 4, 1848(1848-07-04)[2][3][4][…] (79 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
Գերեզմանtomb of Chateaubriand
Մասնագիտությունթարգմանիչ, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, բանաստեղծ, վիպասան, լրագրող, ակնարկագիր, ռազմական գործիչ, կենսագիր և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ժանրերվեպ, էսսե, հուշագրություն և ինքնակենսագրություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներԱտալա, Քրիստոնեության հանճարը, Ռընե և Անդրշիրիմյան հուշեր
ԱնդամակցությունComité grec de Paris?, Ֆրանսիական ակադեմիա[6], Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գիտության ընկերների վարշավյան ընկերություն, Ամերիկայի հնավաճառության միություն և Chevaliers de la Foi?
ԿուսակցությունԼեգիտիմիզմ
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Գրաբի միաբանության ասպետ Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ Քրիստոսի շքանշանի Մեծ խաչ Սուրբ Հոգու շքանշան Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱմուսինԿելեստ դը Շատոբրիան
Համատեղ ապրողHortense Allart?
Изображение автографа
Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան Վիքիքաղվածքում
 François-René de Chateaubriand Վիքիպահեստում

Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունն իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ալֆրեդ դը Մյուսե, Բայրոն, Լեոպարդի, Ժուկովսկի, Պուշկին

Ծագելով բրետոնական ազնվական ընտանիքից, լինելով Սեն Մալոյի ամենահայտնի ընտանիքի անդամներից մեկը՝ նա հարել է ռուայալիզմին (քաղաքական գաղափարախոսություն Ֆրանսիայում, որը պաշտպանում է թագավորությունը՝ որպես կառավարման եղանակ, այսինքն երկրի ղեկավարը թագավորն է, այն չպետք է շփոթել միապետության հետ, որի դեպքում երկրի ղեկավար կարող է լինել կայսրը, իշխանը, դուքսը)։ Բազմաթիվ անգամներ տարբեր գերտերություններում եղել է դեսպան, Ռեստավրացիայի ժամանակ՝ 1822-1824 թվականներին, եղել է արտաքին գործերի նախարար, Շառլ X արքայի իշխանության օրոք՝ կոմս, ուլտրառուայալիստներից մեկը (քաղաքական խմբավորում Ֆրանսիայում Ռեստավրացիայի ժամանակաշրջանում, որի հիմնական սկզբունքն է հավատարմությունը թագավորին)։ Բազմաթիվ քաղաքական և դիվանագիտական պատասխանատու պաշտոնները, որոնցով նշանավորվել է նրա կյանքը, ինչպես նաև դեպի Ամերիկա և միջերկրածովյան ավազանի երկրներ ճամփորդությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի համար ձևավորել են աքսորի և հարատև կարոտախտի կյանք։

Հրատարակված առաջին նշանակալից աշխատությունները՝ «Հեղափոխությունների մասին էսսեն» (1796) և «Քրիստոնեության հանճարը» (1802), մատնանշում են նրա քաղաքական հայացքների ուղղվածությունը դեպի հակահեղափոխությունն ու Հին ռեժիմի հասարակության պաշտպանությունը (XVI դարի վերջից մինչև XVIII դարը հասարակության սոցիալական շերտավորում Ֆրանսիայում, ըստ որի՝ հասարակությունը բաժանված էր հետևյալ աստիճանակարգությամբ՝ նվիրապետություն, ազնվականություն, երրորդ սոցիալական շերտ, որում ընդգրկված էին նրանք, ովքեր չէին մտնում նախորդ երկուսի մեջ, այսինքն՝ քաղաքային և գյուղական բնակչությունը, որոնք, ի տարբերություն նախորդ երկուսի, հարկեր էին վճարում)։ Գաղափարախոսական հարցադրումները շատ արագ միախառնվելով յուրօրինակ գեղագիտության հետ՝ գրական մեծ հաջողություն և հռչակ են բերել նրան։ Այսպես բնության նկարագրությունն ու իր «գեղարվեստական ես»-ի զգացմունքների վերլուծությունն արտացոլվել են «Ատալա» (1801) և «Ռընե» (1802) երկերում, որոնք սկզբում հրատարակվել են որպես «Քրիստոնեության հանճարը» ստեղծագործության թեզիսների՝ դրույթների պատկերազարդումներ՝ իլյուստրացիաներ, իսկ հետո ընդգրկվել են «Նատչեզները» (Ամերիկայի հնդկացիների համանուն ցեղի պատմության մասին ստեղծագործություն) ծավալուն վիպական շարքում (միասին հրատարակվել են 1826 թվականին)՝ որպես օրինակ ծառայելով ֆրանսիացի գրողների հաջորդ սերնդի համար։ Նրա հակվածությունը դեպի առեղծվածը, թախիծի վերամբարձությունը, ծավալն ու մեծությունը, անասելի տանջանքն արտահայտելու նրա ձգտումն ու տարաշխարհիկության՝ արտասովոր կենցաղը բացահայտելու ծարավը, որը նա վերահաստատում է միջերկրածովյան ճամփոդության մասին իր «Երթուղի Փարիզից Երուսաղեմ» պատմվածքում (1811), նրան դարձրել են իր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ «նախառոմանտիկներից» մեկը։ «Չարչարանքների ալիք»-ի (Շատոբրիանի հայտնի արտահայտություն «Քրիստոնեության հանճարը» երկում, որ նշանակում է հոգու այն վիճակը, որը նախորդում է չարչարանքների լիակատար զարգացմանը) ցավագին գերզգայունությունը, որն իր արտացոլումն է գտել Ռընեի կերպարում, ֆրանսիական ռոմանտիզմում իր կարևոր հետնորդներն է ունեցել։ Այսպես Ալֆրեդ դը Մյուսեի «դարի չարիքը» (Մյուսեն այդպես է անվանել բուրժուական մատերիալիզմը) և Շառլ Բոդլերի «դառնամաղձությունը» («Չարի ծաղիկներ» ժողովածուի բազմաթիվ բանաստեղծություններում Բոդլերի արտահայտած խորը մելամաղձություն՝ մելանխոլիա՝ ծնված ապրելու ցավից) և այլն կարող են համարվել Շատոբրիանի «չարչարանքների ալիք»-ի հեռավոր փոխակերպումները։

Այնուամենայնիվ, Շատոբրիանի հոյակերտ ստեղծագործությունը «Անդրշիրիմյան հիշողություններ» ստեղծագործությունն է, որ հրատարակվել է հետմահու՝ սկսած 1849 թվականից։ Այդ ստեղծագործության առաջին գրքերում նա վերակերտել է իր մանկությունն ու կրթությունը Սեն Մալոյի և Կոմբուրի (համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան շրջանում) ազնվական սոցիալական միջավայրում, մինչդեռ հաջորդ գրքերում ներկայացրել է 1789-1841 թվականների պատմական իրադարձությունների պատկերը, որոնց վկան է եղել։ Այդ երկը, որ միաժամանակ ինքնակենսագրական գլուխգործոց է և առաջին հայացքից պատմական վկայություն, ներկայացնում է նրա արձակ ժանրի վերելքը, որը նույնպես իր ազդեցությունն է թողել ֆրանսիական գրականության վրա։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

 
Շատոբրիան փողոցը (նախկին Հրեաների փողոց) Սեն Մալոյում, որտեղ՝ Օտել դը լա Ժիքլեում (hôtel de la Gicquelais), ծնվել է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը

Վիկոնտ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը[Ն 1] սերել է Սեն Մալոյի սնանկացած ազնվական ընտանիքից։ Սեն Մալոյում XVII դարի սկզբին հաստատվել է նաև Ռոշեր դյու Քենգո ընտանիքը, որը ժամանակին իր դիրքին է հասել Շատոբրիանի հոր՝ կոմս Ռընե-Օգյուստ դը Շատոբրիանի (Կոնբուրի ասպետ, կոմս, Գոգղի, Լը Պլեսի լ' Էպինի, Բուլեի, Մալեստղուա ան Դոլի և այլ վայրերի սենյոր) առևտրի ոլորտում ունեցած հաջողությունների շնորհիվ։ Ռընե-Օգյուստ դը Շատոբրիանը ծնվել է 1718 թվականի սեպտեմբերի 13-ին Գիտեյում (ֆր.՝ Guitté՝ կոմունա Կոտ դ'Արմոր դեպարտամենտում)՝ Տուշ (ֆր.՝ Touches) դաստակերտում։ Ռընե-Օգյուստ դը Շատոբրիանը և Ապոլին Ժան Սյուզան դը Բեդեն՝ Բեդեյի (ֆր.՝  Bédée) կոմսի դուստրը, ամուսնացել են 1753 թվականին Բուրսոլում (ֆր.՝ Bourseul) և ունեցել են վեց երեխա, որոնցից մեկն էլ՝ Ֆրանսու-Ռընե դը Շատոբրիանն է եղել։ Նրանց ընտանիքի ֆինանսական հաջողությունները հիմնված են եղել գաղութների հետ առևտրի վրա[7], քանի որ պատերազմի ժամանակ նրա հայրը զբաղվել է կապերությամբ, ձողաձկան որսով, իսկ խաղաղ ժամանակ՝ ստրկավաճառությամբ[8]։ Փոքրիկ Ֆրանսուա-Ռընեն ստիպված է եղել ծնողներից հեռու ապրել իր մայրական տատիկի՝ տիկին դը Բեդեյի մոտ՝ Պլանկվետում (ֆր.՝ Plancoët [plɑ̃kwɛt]՝ կոմունա Կոտ դ'Արմոր դեպարտամենտում), որտեղ Ֆրանսուա-Ռընեն հանձնվել է դայակի խնամքին։ Տիկին դը Բեդեն նրան հաճախ տարել է մորեղբոր մոտ՝ Բրետանի (ֆր.՝ Bretagne) Մոնշուա դաստակերտ (Monchoix): Նա երեք տարեկան էր, երբ 1771 թվականին նրա հորը հաջողվել է գնել Կոնբուրի դղյակը, իսկ Շատոբրիանների ընտանիքը տեղափոխվել է այնտեղ բնակվելու 1777 թվականին։ Այնտեղ անցկացրած մանկությունը Շատոբրիանը հետագայում բնութագրել է որպես մռայլ մանկություն՝ լռակյաց հոր, սնահավատ ու հիվանդագին, բայց ուրախ և զարգացած մոր ընկերակցությամբ։

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը նախ սովորել է Դոլի (1777-1781), ապա հաջորդաբար Ռենի (1782) և Դինանի (1783) քոլեջներում։ Տասնյոթ տարեկանում ստացել է Նավարի հետևակային գնդի կրտսեր լեյտենանտի կոչում՝ իր եղբայր Ժան-Բատիստի հրամանատարությամբ (վերջինս նրան ներկայացրել է ֆրանսիական արքունիքին, որի նկատմամբ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը զգացել է « անժխտելի զզվանք »), իսկ տասնինը տարեկանում դարձել է կապիտան։ 1788 թվականին եկել է Փարիզ, որտեղ կապեր է հաստատել Ժան-Ֆրանսուա դը լա Արպի, Լուի դը Ֆոնտանի և այդ դարաշրջանի այլ ֆրանսիացի գրողների հետ։ Ազդեցություն կրելով Պիեռ Կոռնեյլից և նկատվելով Ժան-Ժակ Ռուսոյի կողմից՝ Շատոբրիանը սկսել է իր գրական գործունեությունը՝ գրելով բանաստեղծություններ «Almanach des Muses» («Մուսաների ալմանախ») բանաստեղծական պարբերականի համար։

1789 թվականի հունվարին մասնակցել է Բրետանի դքսության Ազգային ասամբլեային, նույն տարվա հուլիսին օժանդակել է Բաստիլի գրավմանը իր քույրերի՝ Ժյուլիի և Լյուսիլի հետ։

Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի հովանավորության Մալթայի միաբանության ասպետ խմբագրել

 
Ֆրանսու-Ռընե դը Շատոբրիան (դիմանկարը՝ նկարիչ Անն-Լուի Ժիղոդե-Տղիոզոնի՝ 1767-1824)

«Անդրշիրիմյան հիշողություններ» աշխատության մեջ Շատոբրիանը բազմիցս հիշատակել է Սուրբ Հովհաննեսի հովանավորությամբ Երուսաղեմի միաբանությանն (կամ Հիվանդախնամների միաբանություն) իր անդամագրության մասին։ Մալթայի ասպետ դառնալու համար նա նույնիսկ ինքն իրեն հերակտրություն է արել (եկեղեցականների գլխի մազածածկույթի ամբողջությամբ կամ մասնակի հեռացում ածելիով՝ ի նշան եկեղեցուն նվիրվածության)։ Նա նկարագրել է, թե ինչպես է իր եղբայրը իրեն ներկայացրել Աքվիտանիայի վանահայր Լուի-Ժոզեֆ դե Էսկոտեին միաբանություն ընդունելու համար, և ինչպես է իրեն հաջողվել ապացուցել իր ազնվական լինելը։ Միաբանություն ընդունելու խնդրանքը հաստատվել է 1789 թվականի սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գումարված ժողովների ընթացքում։ «Անդրշիրիմյան հիշողություններ»-ում Շատոոբրիանը նշել է, որ օգոստոսի 7-ին Ազգային ասամբլեան չեղյալ է հայտարարել ազնվական կոչումները, այդ դեպքում «ինչպե՞ս կարող էին ասպետները և իմ ազնվական լինելու հարցը քննողները գտնել ապացույցներ այն կոչման համար, որին ինձ արժանացնելու համար ես թախանձագին խնդրում էի»[9]։

Հատկանշական է, որ XIX դարի գլխավոր տոհմաբաններն ու ազնվականության ոլորտի մասնագետները՝ Կուրսելը (1824)[10], Վիտոն դը Սեն-Ալեն (1846)[11], Պոտիե դը Կուրսին (1890)[12], Գիյոտեն դը Կուրսոնը(1902)[13], Կերվիլեն (1895)[14]՝ բացառությամբ Ռեվերանի (1902)[15] կամ Լա Ռոքի (1891)[16], Շատոբրիանին տալիս են Մալթայի ասպետ կոչումը։ Շատոբրիանն է, որ իր «Անդրշիրիմյան հիշողություններ» աշխատության հավելվածում ամբողջովին և հոժարակամ ներկայացրել է «Հիշատակարանը» (ֆր.՝ « Mémorial »)[17]: Շատոբրիանի ներկայացրած այդ «Իրավական ակտերի հիշատակարանը» (ֆր.՝ « Mémorial des actes authentiques »)[18] այն փաստաթուղթն է, որի հիման վրա Միաբանությունը մերժել կամ հաստատել է ադամագրվել ցանկացողի թեկնածությունը։ Շատոբրիանը Բրետանից էր, որը պատկանել է Լանգ դը Ֆրանսի (թարգամանաբար «Ֆրանսիայի լեզու», այստեղ՝ լանգ (լեզու)՝ միաբանության վարչական բաժանման անվանում) Ակվիտանիայի մեծ վանահայրությանը[17]։ Լանգ դը Ֆրանսում անհրաժեշտ է եղել ներկայացնել ազնվական ութ կապեր (չորսը՝ հայրական, չորսը՝ մայրական կողմից) ազնվական ծագում ունենալու ապացույցներ՝ նվազագույնը հարյուր տարվա կտրվածքով[17]։ Շատոբրիանը ներկայացրել է մինչև իր նախնիների քսաներեքերոդ ճյուղը, որոնք մասնակցել են 1066 թվականի Հասթինգսի ճակատամարտին[17]։ Այդ «Հիշատակարան»-ը Շատոբրիանի եղբայրը ուղարկել է վանահայր Լուի-Ժոզեֆ դե Էսկոտեին, որը նրա կողմից ընդունվել է ՝ համարվելով «լավ և փաստարկված»։

Բայց դա միայն սկիզբն էր, ոչ թե վերջը։ Հենց այդ փաստաթուղթը պետք է ներկայացնեին նորածնի ծնողները, ովքեր ուզում էին, որ իրենց կրտսեր երեխային ընդունեն միաբանություն, քանի որ ընտանիքների հին լինելը սկսել էին հաշվի առնել այդ հիշատակարանի ընդունումից ի վեր։ Նրանց ընդունում էին միաբանություն, բայց ոչ որպես ասպետներ։ Այդ գործընթացը համակարգելու համար վանահայրությունը նշանակում էր քննող կոմիսարների, որոնք կատարում էին տարբեր հետազոտություններ՝ տեղային, գաղտնի, հավաքում էին փաստաթղթերի և վկայությունների հիման վրա ձեռք բերած ապացույցներ, թեկնածուների բարոյական նկարագրի վերաբերյալ տեղեկություններ։ Այդ ութ կոմիսարները՝ չորսը՝ գաղտնի, չորսը՝ հասարակական հիմունքներով, լրացնում էին «Ապացույցների արձանագրություն» (ֆր.՝ Procès-verbal des Preuves), որը դրական պետք է լիներ։ Անհրաժեշտ էր, որ միաբանության մեջ մտնել պատրաստվող անձը կամ նրա ընտանիքը փոխհատուցեին կոմիսարների և թեկնածուի՝ Միաբանությանն անդամագրվելու իրավական գործընթացի ծախսերը։ Հետո անհրաժեշտ է եղել, որ ապագա ասպետը նորընծայության մեկ տարի անցկացնի Մալթայում Սակրա ինֆերմերիա (Sacra Infermeria՝ հիվանդանոց Վալետայում՝ կառուցված 1574 թվականին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի հովանավորության միաբանության կողմից) հոսպիտալում կամ միաբանության մեկ այլ նշանավոր հոսպիտալում։ Պահանջվող արժանիքներին բավարարելու և Մալթայի ասպետ դառնալու համար անհրաժեշտ էր որպես նորընծա անցնել հիվանդապահների քարավանը (ծովային ճամփորդություն ընդդեմ թուրք, բարբարոս ծովահենների) չորս տարի տևողությամբ, վեց ամիս էլ ծառայել ծովում նավարկելու համար տարվա ամենագեղեցիկ ժամանակաշրջանում։ Ընդհանուր առմամբ դա կազմել է հինգ տարի (անընդհատ կամ ընդհատումներով), որն անցկացվել է Մալթայում։ Այդ հինգ տարիների ավարտին միայն նորընծան ուխտ է արել Լա Ռելիժիոն (այդ անունով հայտնի է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի հովանավորության միաբանությունը) ընդունվելու համար։ Հաճախ ծովային այդպիսի կրթությունից հետո շատ երիտասարդներ հրաժարվել են վանականի կյանքից՝ իրենց թագավորությունում ծովային նավատորմում ծառայության անցնելով կամ պարզապես հաջող ամուսնության համար։ Նրանք, ովքեր երդում են տվել, «սքեմավորվել են»՝ դառնալով միաբանության վանական և ասպետ։ Ծառայության տարիներն ավելանալու դեպքում նրանք կարող էին հույս ունենալ պաշտոններ զբաղեցնել կրոնաասպետական ուխտում, դառնալ կրոնաասպետական ուխտի հրամանատար, առաջնորդ, որը սենյորի կյանքի առաջին փուլն էր կրոնաասպետական ուխտի իր բոլոր առավելություններով՝ մեկ անգամ միաբանությանը հարկերի (այդ հարկերը կոչվել են responsions) վճարում, ինչպես նաև պաշտոնի բարձրացման հնարավորություններ միաբանությունում և նրա մենաստաններում[17]։

Շատոբրիանը երբեք կրոնական ծառայության չանցավ, չմնաց Մալթայում, երբեք ուխտ չարեց, չդարձավ Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի հովանավորության Մալթայի միաբանության ասպետ, երբեք չունեցավ «բենեֆիսների հույսը», որ փափագում էր իր «Անդրշիրիմյան հիշողություններ» գրքում։

Ճամփորդություն Հյուսիսային Ամերիկայում խմբագրել

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1791 թվականին Շատոբրիանը հեռացել է Ֆրանսիայից և նավարկել Նոր աշխարհ (Բալթիմոր) «դեպի հյուսիս-արևմուտք անցուղի փնտրելու պատրվակով»[19]։ Կրետիեն Գիյոմ դը Լամուանյոն դը Մալշերբն է նրան քաջալերել մեկնել[20]։ 1826 թվականին հրատարակված իր «Ճամփորդություն Ամերիկայում» գրքում Շատոբրիանը պատմել է, որ 1791 թվականի հուլիսի 10-ին եղել է Ֆիլադելֆիայում, անցել է Նյու Յորք, Բոստոն և Լեքսինգտոն քաղաքներով։ Նկարագրել է Ֆիլադելֆիայում իր և Ջորջ Վաշինգտոնի հանդիպումը, որը նրան ասել է « Well well, young man »: Նավով բարձրացել է Հուդզոն գետը մինչև Օլբանի, որտեղ աշխատանքի է վերցրել մի էքսկուրսավարի և հասել Նիագարայի ջրվեժ՝ Հյուսիսային Ամերիկայի անտառների միայնությունն ու «ազնվաբարո վայրենուն» (ֆր.՝ bon sauvage ՝ միֆ կամ գրական կերպար լուսավորության դարաշրջանում, որն իդեալականացնում է մինչ քաղաքակիրթ դառնալը մարդու և բնության կապը) բացահայտելու նպատակով[21]։ Նա պատմել է, որ Նիագարայում կոտրել է ձեռքը և մեկ ամիս անցկացրել է մի հնդկացիական ցեղի հետ։ Ճամփորդության պատմությունը ընդհատվել է, Շատոբրիանը մի քանի տասնյակ էջեր նվիրել է հնդկացիական ցեղերի նաև ընդհանուր առմամբ Ամերիակայի քաղաքական, տնտեսական և կենդանաբանական առանձնահատկությունների ներկայացմանը։ Հետո մի քանի էջով ներկայացրել է իր վերադարձը Ֆիլադելֆիա Օհայո գետով, Միսիսիպիիով և Լուիզիանայով։ «Դեպի Վարեն փախուստ»-ի (ֆրանսիական հեղափոխության դրվագ, որ տեղի է ունեցել 1791 թվականի հունիսի 20-21-ին, երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ը և իր ընտանիքը անհաջող փախուստի փորձ արեցին հեղափոխական Փարիզից դեպի Մոնմեդիի ռուայալիստների ճամբար ) մասին լուրը ստիպել է նրան հեռանալ Ամերիկայից։ Նա Մոլի նավով մեկնել է Լա Ռոշել[22]։

Քննադատություններ ճամփորդության երթուղու արժանահավատության վերաբերյալ խմբագրել

Բազմաթիվ քննադատներ կասկածի տակ են դրել Շատոբրիանի՝ մի քանի շաբաթ հնդկացիական ցեղերի մոտ բնակվելու փաստը, որ նա նկարագրել է իր «Նատչեզները» ստեղծագործության մեջ[23]։ Այն երթուղին, որ Շատոբրիանը նկարագրել է իր «Ճամփորդություն Ամերիկայում» գրքում, պարունակում է իրականության չափազանցություն և աղավաղում, հատկապես երբ խոսքը վերաբերում է Լուիզիանայով նրա անցնելուն։ Ջորջ Վաշինգտոնի հետ Շատոբրիանի հանդիպման արժանահավատությունը ևս կասկածի տակ է դրվել։

Ճամփորդության ազդեցությունը խմբագրել

Որոշ մասնագետներ արտահայտել են այն ենթադրությունը, որ Շատոբրիանը գրի է առել բազմաթիվ փաստաթղթեր նատչեզների մասին[24]։ Շատոբրիանը հաստատել է, որ ամերիկյան փորձառությունը եղել է այն ներշնչանքը, որն ընկած է «Նատչեզները» ստեղծագործության հիմքում։ Այդ ստեղծագործության մեջ Շատոբրիանի պատկերավոր նկարագրությունները, լինելով նորարար իր ժամանակաշրջանի համար, հետագայում իրենց ոճական ազդեցությունն են ունեցել ֆրանսիական ռոմանտիզմի վրա։

Աքսորյալը խմբագրել

 
Սելեստ դը Շատոբրիան՝ Ֆրանսու-Ռընե դը Շատոբրիանի կինը

1792 թվականի մարտի վերջին Շատոբրիանն ամուսնացել է տասնյոթամյա Սելեստ Բյուիսոն դը լա Վինյի հետ, որը սերել է Սեն Մալոյի նավատերերի ընտանիքից։ Նրանք ժառանգներ չեն ունեցել։ 1792 թվականի հուլիսի 15-ին իր եղբոր ուղեկցությամբ, սակայն առանց կնոջ Շատոբրիանը Ֆրանսիայից մեկնել է Կոբլենց։ Այնտեղ նա միացել է Վտարանդիների բանակին (հակահեղափոխականների բանակ, որոնք արտագաղթել են Ֆրանսիայից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ)՝ Հանրապետականների բանակի դեմ մարտնչելու նպատակով։ Նրա երիտասարդ կինը, ապրելով Բրետանում, լքված իր ամուսնու կողմից և նրանից ոչ մի լուր չունենալով, ձերբակալվել է որպես « վտարանդու կին », բանտարկվել է Ռենում, որտեղ մնացել է մինչև Տերմիդորյան հեղաշրջումը։ Ֆրանսու-Ռընե դը Շատոբրիանը, վիրավորվելով Թիոնվիլի պաշարման (տեղի է ունեցել 1792 թվականի օգոստոսի 24-ին ավստրիական 20000-անոց բանակի և ֆրանսիացի վտարանդիների բանակի 16000-անոց զորքի կողմից) ժամանակ, սողալով հասել է Բրյուսել[19], հետո տեղափոխվել է ապաքինվելու Ջերսի (Jersey՝ Նորմանդյան կղզիներից ամենամեծը)։ Այդպես ավարտվել է նրա ռազմական կարիերան։

 
Շատոբրիանը Կոնդեի բանակում

1793 թվականին տեղափոխվել է բնակվելու Լոնդոն՝ ապրելով ժամանակավոր, բայց իրական զրկանքների մեջ ( նա ապրել է Հոլբորնի ձեղնահարկերից մեկում[25] ): Ֆրանսերենի դասեր է տվել և կատարել թարգմանություններ գրադարանների համար։ Այդտեղ 1797 թվականի նա տպագրել է իր առաջին աշխատությունը՝ «Պատմական, քաղաքական, բարոյական էսսե ժամանակակից և հին հեղափոխությունների մասին՝ Ֆրանսիական հեղափոխության հետ նրանց առնչությունների դիտարկմամբ» (ֆր.՝ Essai historique, politique et moral sur les révolutions anciennes et modernes, considérées dans leurs rapports avec la Révolution française[26]), որտեղ արտահայտել է իր քաղաքական, կրոնական գաղափարները՝ ներդաշնակ այն գաղափարների հետ, որոնց հետագայում հարել է Շատոբրիանը։ Վերոնշյալ աշխատության մեջ արդեն իսկ դրսևորվել է գրողի նրա տաղանդը։ «Այդ աշխատությունը գրելիս սնվել է Ռուսոյից, Մոնտեսքյոյից և Վոլտերից»[19]։ Աշխատությունը զերծ է մնացել քննադատությունից։ Միայն 1797 թվականի մայիսին Ամաբլը դը Բոդուսի արձագանքը տեղ է գտել իր « Spectateur du Nord » («Հյուսիսի ականատես») թերթում։

1794 թվականին նրա եղբայրը, եղբոր կինը ( Լյուդովիկոս XVI արքայի փաստաբան Կրետիեն Գիյոմ դը Լամուանյոն Մալշերբի թոռնուհին) և նրանց ընտանիքի մի մասը գլխատվել են Փարիզում։

Վերադարձ Ֆրանսիա և գրական առաջին հաջողություններ խմբագրել

Ըստ Շատոբրիանի՝ իր մահամերձ մոր նամակն է, որ իրեն մոտեցրել է կրոնին։ 1800 թվականին վերադառնալով Ֆրանսիա՝ ֆրանսիացի գրող Լուի դը Ֆոնտանի հետ ակտիվորեն մասնակցել է «Mercure de France» («Ֆրանսիայի Մերկուրի») ամսագրի աշխատանքներին, այնուհետև մի քանի տարի ղեկավարել է այն։ Այդ տրաբանության մեջ էլ 1801 թվականին Շատոբրիանը հրատարակել է իր «Ատալա» ստեղծագործությունը՝ յուրօրինակ մի ստեղծագործություն, որն առաջացրել է վիճահարույց հիացմունք։

 
Շատոբրիանի ավագ քույրը՝ Լյուսիլ դը Շատոբրիանը

Նույն ժամանակաշրջանում նա գրել է նաև «Ռընե»-ն՝ մի ստեղծագործություն, որ դրոշմված է երազային մելամաղձոտությամբ և որն օրինակ է ծառայել ռոմանտիկ գրողների համար։ Այդ ստեղծագործության մեջ նա փոխանցել է իր ավագ քրոջ՝ Լյուսիլի նկատմամբ տածած անթաքույց, մաքուր, բայց նաև ջերմագին ու ուժգին սերը։ Լյուսիլին նա անվանել է «թովիչ»։ Շատոբրիանի կինը՝ Սելեստը, Լյուսիլի հետ ապրել է Բրետանի իրենց դղյակում, բայց նրանք դադարել էին խոսել իրենց «հռչակավոր տղամարդու» մասին, որին երկուսն էլ սիրում էին։

1814 թվականի ապրիլի 14-ին նա տպագրել է «Քրիստոնեության հանճարը», որի մի մասը շարադրել էր Անգլիայում, իսկ «Ատալա»-ն և «Ռընե»-ն նրա դրվագներն են միայն եղել։ Այդ ստեղծագործության մեջ նա քրիստոնեությունը բարձր է դասել հեթանոսությունից իր բարոյախոսության մաքրությամբ՝ այն համարելով արվեստին և պոեզիային ոչ պակաս արժանի, քան Հին աշխարհի «հորինվածքները»։ Շատոբրիանը «Քրիստոնեության հանճարը» երկում գովերգել է ազատությունը՝ այն համարելով քրիստոնեության, այլ ոչ թե ֆրանսիական հեղափոխության ծնունդ։ Այդ գիրքն իր ազդեցությունն է թողել՝ դառնալով հոգևորին վերադառնալու ազդանշան ֆրանսիական հեղափոխությունից հետո։

Ցանկանալով իր անունը ջնջել աքսորյալների ցուցակից (ֆրանսիական ազնվականության մոտ 140000 ներկայացուցիչներ, որոնք լքել էին Ֆրանսիան ֆրանսիական հեղափոխության ժամանակ)՝ Շատոբրիանն իր պաշտպանությունն է գտել Էլիզա Բոնապարտի՝ Նապոլեոն Բոնապարտի քրոջ մոտ։ Շատոբրիանի ընկերը՝ Ֆրանսիացի գրող Լուի դը Ֆոնտանը, Էլիզա Բոնապարտի սիրեկանն է եղել։ Էլիզա Բոնապարտը բազմիցս միջնորդել է իր եղբորը՝ Նապոլեոն Բոնապարտին, որպեսզի վերջինս իր ուշադրությունը դարձնի Շատոբրիանի տաղանդի վրա, որին վերոնշյալ ցուցակից հանել էին 1801 թվականի հուլիս 21-ին։ Բոնապարտը Շատոբրիանին ընտրել է ուղեկցելու կարդինալ Ժոզոֆ Ֆեշին Հռոմ 1803 թվականին՝ որպես դեսպանության գլխավոր քարտուղար[19]։ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը օրը քսանչորս ժամ գալիս էր դղյակ՝ իր կնոջը՝ Սելեստին, հրավիրելու ուղեկցել իրեն Հռոմում։ Վերջինս, իմանալով նրա և կոմսուհի Պոլին դը Բոմոնի կապի մասին, երիցս մերժել է նրան[27]։ Այնուամենայնիվ, այդ սեր էլ շուտով մոտեցել է իր ավարտին, քանի որ Պոլին դը Բոմոնը մահացել է Հռոմում, որտեղ՝ Սեն Լուի դե ֆրանսե եկեղեցում, Շատոբրիանը նրա համար հուշարձան է կանգնեցրել [1] :

Բազմապատկելով իր վրիպումները Հռոմում (մասնավորապես Շատոբրիանը խնդրել է Պիյ VII պապին վերացնել հիմնարար օրենքները, որոնք կազմել են ֆրանսիայի կոնկորդային ռեժիմը՝ (1801 թվականի համաձայնագիր, որով կարգավորվել են բոլոր կրոնների և պետության հարաբերությունները Ֆրանիայում)) Ֆրանսիայում կաթոլիկ պաշտամունքը վերահաստատելու համար)՝ նա համբերությունից հանել է կարդինալ Ֆեշին, վերջինս հասել է Հռոմից Շատոբրիանի մեկնելուն վեց ամիս նրա այնտեղ մնալուց հետո։ 1803 թվականի նոյեմբերի 29-ին Բոնապարտը նրան նշանակել է Վալլեյի Հանրապետության (ֆր.՝  République du Valais) հավատարմատար։ 1804 թվականի մարտի 21-ին լսելով Էնգիենի դուքսի՝ Լուի-Անտուան դը Բուրբոն-Կոնդեի մահապատժի մասին՝ Շատոբրիանը հրաժարական է տվել և անցել է Ֆրանսիական կայսրության ընդդիմության շարքերը։ Կայսրի թագադրման ժամանակ նա գնացել իր ընկերոջ՝ ֆրանսիացի էսսեիստ Ժոզեֆ Ժուբերի մոտ՝ Վիլնյով-սյուր-Իոն, որտեղ գրել է իր «Անդրշիրիմյան հիշողություններ» և «Մարտիրոսներ» (ֆր.՝ Martyrs ) ստեղծագործությունների բազմաթիվ գլուխներ։

Ճամփորդություն արևելքում խմբագրել

 
Շատոբրիանի տունը Վալե-օ-Լուպում
 
Հուշատախտակ Սեն-Պերես փողոց 63 հասցեում, որտեղ հանգրվանել է Շատոբրիանը, երբ 1811-1814 թվականներին եղել է Փարիզում

Վերադառնալով իր գրական գործունեությանը՝ Շատոբրիանը մտահղացել է քրիստոնեական էպոս ստեղծել, որտեղ կներկայացվեր հանգչող հեթանոսությունն ու ծնունդ առնող կրոնը։ Ցանկանալով այցելել այն վայրերը, որտեղ ծավալվել են գործողությունները՝ 1806 թվականի ընթացքում Շատոբրիանը շրջագայել է Հունաստանում, Փոքր Ասիայում, Պաղեստինում, Եգիպտոսում։

Վերադառնալով արևելքից, Նապոլեոնի կողմից արտաքսված լինելով մայրաքաղաքի երեք տարբեր վայրերում՝ նա հասել է Վալե-օ-Լուպ՝ Սոի մոտ, որտեղ անցկացրել է թոշակառուի իր համեստ կյանքը։ Նրա կինը՝ Սելեստը, միացել է նրան այնտեղ և իր «Հիշողություններ»-ում հումորով նկարագրել է նոր պայմանններին հարմարվելը։ Շատոբրիանն այնտեղ ստեղծել է իր «Մարտիրոսներ»-ը՝ էպոսի արձակ տեսակ, որն հրատարակվել է միայն 1809 թվականին։

Դեպի արևելք կատարած իր ճամփորդության ժամանակ կատարած գրառումները դարձել են նյութ «Երթուղի Փարիզից Երուսաղեմ» ստեղծագործության համար (1811)։ Նույն թվականին նա ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ Մարի Ժոզեֆ Շենիեի փոխարեն, բայց քանի որ Ֆրանսիական ակադեմիա ընդունվելու իր ելույթի նախագծում խստորեն քննադատել է ֆրանսիական հեղափոխության որոշ դրվագներ, Նապոլեոնը չի համաձայնել, որ Շատոբրիանն այն արտասանի[19]։ Նրան թույլ չի տրվել զբաղեցնել իր աթոռը։ Նա այն զբաղեցրել է միայն Ռեստավրացիայից հետո։

Հաջողություններ և անհաջողություններ խմբագրել

 
Վիկոնտ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի դիմանկարը, նկարիչ Պիեր-Լուի Դըլավալ, մոտ 1828 թվական,[Ն 2]

Շատոբրիանը խանդավառությամբ է ընդունել Բուրբոնների վերադարձը։ 1814 թվականի մարտի 30-ից սկսած գահընկեց եղած կայսրի մասին հրատարակել է խայթիչ պամֆլետ (« De Buonaparte et des Bourbons»), որը տարածվել է հազարավոր օրինակներով։ Այդ պամֆլետի մասին Շատոբրիանը իր «Հիշողություններ»-ում գրել է՝ հասցեագրելով Լյուդավիկոս XVIII-ին, նշել է, որ պամֆլետը ծառայել է թագավորին այնքան, ինչքան նրա «հարյուր հազար զինվորները»[28]։ Նրա կնոջը հաջողվել է տեղավորվել իր հարազատների մոտ Գենտում Հարյուր օրերի ընթացքում մինչև Բուրբոնների վերադարձը Փարիզ։ Սելեստի՝ քաղաքական իրադարձությունների նկատմամբ անսպասելի կախազգացումները, որին նա ավելացրել է իր առողջ դատողությունները, նրան դարձրել են Շատոբրիանի վստահելի ընկերն ու նաև ներշնչանքի աղբյուրը։ Ռեստավրացիայի ամբողջ ընթացքում նա եղել է իր ամուսնու կողքին՝ որպես վստահելի խորհրդատու։ Շառլ Մորիս Թալեյրանը, որ նախկինում էլ աջակցել և պաշտպանել էր Շատոբրիանին, նշանակել է նրան դեսպան Շվեդիայում։ Շատոբրիանը դեռ չէր հեռացել Փարիզից, երբ Նապոլեոն I-ը 1815 թվականին վերադարձել է Փարիզ։ Նա ուղեկցել է Լյուդավիկոս XVIII-ին Գենտ և դարձել նրա կաբինետի անդամ։ Շատոբրիանը արքային է նվիրել իր հայտնի «Ֆրանսիայի պետական կարգավիճակի մասին զեկույց»-ը (Rapport sur l'état de la France):

Կայսեր պարտությունից հետո՝ 1815 թվականի դեկտեմբերին, Լորդերի պալատում՝ ֆրանսիական պառլամենտի վերին պալատում (Chambre des pairs), Շատոբրիանը քվեարկության է դրել Միշել Նեյին մահապատժի ենթարկելու հարցը։ Շատոբրիանը նշանակվել է պետական գործերի նախարար և Ֆրանսիայի Լորդերի պալատի լորդ, սակայն, «Միապետությունը՝ ըստ հռչակագրի» (La Monarchie selon la Charte) աշխատության մեջ վիճարկելով 1816 թվականի սեպտեմբերի 5-ի հրամանը, որով ցրվել է Բացառիկ պալատը (Chambre introuvable՝ Ռեստավրացիայի ժամանակ ֆրանսիական պառլամենտի պատգամավորների պալատ՝ ստորին պալատ), նա շնորհազրկվել է և կորցրել պետական գործերի նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակից ի վեր անցել է ուլտրառուայալիստների ընդդիմության շարքերը, դարձել է «Պահպանողական»-ի (Conservateur) գլխավոր խմբագիրը, որը եղել է ընդդիմության ամենաազդեցիկ օրգանը։ Ըստ «Վիկտոր Հյուգո։ Պայքար հալածյալների համար։ Նրա քաղաքական զարգացման ուսումնասիրություն» (Victor Hugo, un combat pour les opprimés. Étude de son évolution politique) աշխատության հեղինակ Պասկալ Մելկայի՝ «Պահպանողական»-ից է սերել «Գրական պահպանողականը» (Le Conservateur Littéraire), որ կիրառել է Վիկտոր Հյուգոն[29]։

1820 թվականին Բերրի դուքսի՝ Շառլ Ֆերդինանդ դ' Արտուայի մահը Շատոբրիանին մոտեցրել է արքունիքին։ Այդ կապակցությամբ նա գրել է «Հիշողություններ դուքսի կյանքի և մահվան մասին» (Mémoires sur la vie et la mort du duc):

1821 թվականի նշանակվել է Ֆրանսիայի նախարար Բեռլինում, այնուհետև՝ դեսպան Լոնդոնում[19] (որտեղ նրա խոհարար Մոնտմիրեյը ստեղծել է տավարի մսից պատրաստվող մի կերակուր, որ կրում է Շատոբրիանի անունը)։

1822 թվականին ներկայացրել է Ֆրանսիան Վերոնայի Կոնգրեսում։

1823 թվականին Ռուսաստանի Ալեքսանդր I կայսեր ձեռամբ պարգևատրվել է «Սուրբ Անդրե» շքանշանով , իսկ Ֆերդինանդ VII-ի կողմից՝ «Ոսկե գեղմ» շքանշանի վզնոցով։

Այդ նույն տարում դարձել է Կաստելանի կոմսուհու (Louise Cordélia Eucharis Greffulhe (1796-1847)) սիրեկանը, որին հանդիպել է իր ընկեր Մոլեի կոմսի տանը, որը նույնպես կոմսուհու սիրեկան է եղել և հանդիպումներ է ունեցել նրա հետ իր Շամպլանտրո կալվածքում։ Երկու ընկերները շուտով գժտվել են։ Նրանք միմյանց հանդիպել են կոմսուհու ապարանքում՝ Փարիզի Գրընել փողոց 67 հասցեում։ Շատոբրիանի և կոմսուհու կապն ավարտվել է հաջորդ տարի։

Վերոնայի Կոնգրեսում Շատոբրիանը եղել է լիազոր նախարարներից մեկը և չնայած Միացյալ թագավորության անկնհայտ դիմադրությանը՝ (իրականում վերջինս ցանկացել է այդ ներխուժումը) որոշում է կայացրել Իսպանիա ֆրանսիական բանակի ներխուժման մասին (այդ ներխուժման նպատակն է եղել գահին վերադարձնել Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ին)։ Վերադառնալով Շատոբրիանը ստացել է արտգործնախարարի պաշտոնը, քանի որ հաջողել էր իսպանական արկածախնդրությունը՝ Կադիսի գրավումը Տրոկադերոյի ճակատամարտում 1823 թվականին, բայց չկարողանալով համաձայնության գալ կառավարության ղեկավար Ժոզեֆ դը Վիլելի հետ՝ նա 1824 թվականի հունիսի 6-ին կոպտորեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ կապակցությամբ հայտարարել է.

 
Օտել դը Բոն, Ռըգարդ փողոց 7, Շատոբրիանի նստավայրը 1825-1826 թվականներին (ձախ կողմում նրան նվիրված հուշատախտակն է)
  Et pourtant qu’avais-je fait ? Où étaient mes intrigues et mon ambition ? Avais-je désiré la place de Monsieur de Villèle en allant seul et caché me promener au fond du Bois de Boulogne ? J’avais la simplicité de rester tel que le ciel m’avait fait, et, parce que je n’avais envie de rien, on crut que je voulais tout. Aujourd’hui, je conçois très bien que ma vie à part était une grande faute. Comment ! vous ne voulez rien être ! Allez-vous-en ! Nous ne voulons pas qu’un homme méprise ce que nous adorons, et qu’il se croie en droit d’insulter la médiocrité de notre vie.
- Շատոբրիան «Անդրշիրիմյան հիշողություններ»
 

1826-1828 թվականներին ապրել է Փարիզում։

Շուտով վերադարձել է ընդդիմության շարքերը, բայց այս անգամ լիբերալ կուսակցությանը միանալու համար և մինչև վերջ պայքարել է Վիլելի նախարարության դեմ, լինի Լորդերի պալատում, թե «Բանավեճերի լրագիր» թերթում։ Նա իրեն դրսևորել է որպես մամուլի ազատության և Հունաստանի անկախության պատերազմի պաշտպանության ասպետ, ինչը նրան մեծ ճանաչում է բերել։

Վիլելի պաշտոնանկությունից հետո Շատոբրիանը նշանակվել է դեսպան Հռոմում (1828), որտեղ նրա կինը՝ Սելեստը դրսևորել է դեսպանի կնոջ իր փայլուն տաղանդը։ Պոլինյակի նախարարության իշխանության գալուց հետո Շատոբրիանն ազատվել է դեսպանի պաշտոնից, որը դարձել է նրա քաղաքական գործունեության մայրամուտը։

Սևրի ճենապակուց պատրաստված ափսեների մի շարքը՝ Ժակոբ Բեր նկարչի կողմից ծաղկային նախշազարդումով, որ տրամադրված է եղել Շատոբրիանին վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելիս, պահպանվում է Ֆրանսիայի Բանկում (Trésors de la Banque de France - Histoire et richesses de l'hôtel de Toulouse , 1993, pp 102 et 103):

Շատոբրիանն իր վերջին սերն է ապրել 1828-1829 թվականներին Լեոնտին դը Վիլնյովի՝ Կաստելբաժակի կոմսուհու հետ։ Նախ քսանվեցամյա երիտասարդ աղջիկը նրան սիրավառ նամակներ է գրել, հետո նրանք հանդիպել են միայն մեկ անգամ հանքային ջրերի բուժավայր Կոտրեում՝ Վերին Պիրենեյներում։ Պլատոնական կամ ոչ պլատոնական այդ հանդիպման մասին Շատոբրիանը գրել է «Անդրշիրիմյան հիշողություններ»-ի մի գլխում՝ հետևյալ արտահայտությամբ՝ «իմ ծեր տարիների երիտասարդ ընկերուհին»։ Այդ ռոմանտիկ սերը դարձել է ներշնչանքի աղբյուր ժան Պերիսեի «Պրովանսալուհին կամ Շատոբրիանի վերջին սերը» ֆիլմի համար, որն էկրանավորվել է 2008 թվականին։

Քաղաքական գործունեության ավարտ և վերջին տարիներ խմբագրել

  « Chateaubriand aurait pu être un grand ministre. Je l'explique non point seulement par son intelligence aiguë, mais par son sens et sa connaissance de l'histoire, et par son souci de la grandeur nationale. J'observe également combien il est rare qu'un grand artiste possède des dons politiques à ce degré ».
- Charles de Gaulle cité par Philippe de Saint Robert (op. cit., p.28 et 29)
 

«Շատոբրիանը կարող էր լինել հզոր նախարար։ Եվ դա ես մեկնաբանում եմ՝ ոչ միայն ելնելով նրա սուր խելքից, այլ նաև պատմության հրաշալի իմացությունից և պատմությունը զգալու հատկությունից, ինչպես նաև բարձր ազգային գիտակցությունից»,- Շատոբրիանի մասին ասել է Շառլ դը Գոլը, իսկ այս խոսքերը մեջբերել է ֆրանսիացի գրող Պիեռ դը Սեն Ռոբերը։

Ավելի ու ավելի ընդդիմանալով պահպանողական կուսակցություններին, հիասթափվելով միապետության ապագայից՝ Շատոբրիանը թողել է իր պաշտոնը 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունից հետո՝ նույնիսկ լքելով Լորդերի պալատը։ Քաղաքական կյանքում իր ներկայության մասին այլևս ազդարարել է՝ միայն խայթող քննադատություններ հնչեցնելով նոր կառավարության հասցեին ( «Ռեստավրացիա և ընտրովի միապետություն»՝ «De la Restauration et de la Monarchie élective», 1831), այցելություններով գահընկեց արված արքայական ընտանիքին և «Բերիի դքսուհու ձերբակալության մասին հուշագրություն» ( Mémoire sur la captivité de la duchesse de Berry (1833)) ստեղծագործության հրատարակությամբ, ստեղծագործություն, որի համար Շատոբրիանը ենթարկվել է հետապնդման, սակայն արդարացվել է։ 1831 թվականին հրատարակել է «Պատմական ուսումնասիրություններ»-ը ( Études historiques (4 vol. in-8º))՝ համապարփակ պատմության հակիրճ շարադրանք, որտեղ ցանկացել է ներկայացրել քրիստոնեության բարեփոխող ազդեցությունը հասարակության վրա։ Այդ աշխատությունը պետք է որ լիներ Ֆրանսիայի պատմության ֆրոնտիսպիս՝ ճակատանկար։ Վերոնշյալ գաղափարի մասին խորհվել է, սակայն երկար ժամանակ անտեսվել։ 1831 թվականի վերջին նա մի փոքր դադար է վերցրել՝ մեծարելու նոր սկիզբ առած Լիոնի ապստամբությունները՝ ասելով, որ այդ ապստամբությունները ազդարարել են մի նոր ժամանակի սկիզբ[30]։

Նրա կյանքի վերջին տարիներն անցել են կենսաթոշակի անցած մարդու ծայրահեղ կյանքով[31]՝ իր կնոջ ուղեկցությամբ։ Նա գրեթե չի լքել իր տունը (Փարիզ, դյու Բակ փողոց 120 հասցեի Hôtel des Missions Étrangères-ի առաջին հարկում), միայն գնացել է շատ մոտ գտնվող Աբեյ-օ-Բուա՝ իր հավատարիմ ընկերուհի Ժյուլի Ռեկամյեի տուն, որի Սալոնում հավաքվել է ժամանակի գրական էլիտան։

Շատոբրիանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես երիտասարդ ռոմանտիկների, այնպես էլ երիտասարդ լիբերալների հետ և ինքն իրեն նվիրել 1811 թվականին սկսած հուշագրությունները ավարտին հասցնելուն։

Այդ հսկայածավալ ինքնակենսագրականը՝ «Անդրշիրիմյան հիշողություններ»-ը, համաձայն գրողի ցանկության, պետք է հրատարակվեր միայն նրա մահից հիսուն տարի հետո։

Սակայն ամեն ինչ այլ կերպ է տեղի ունեցել։ Ֆինանսական խնդիրների պատճառով նա ստիպված է եղել զիջել ստեղծագործության հեղինակային իրավունքները 1836 թվականի օգոստոսի 21-ին հիմնված «Անդրշիրիմյան հիշողություններ աշխատության սեփականատեր կազմակերպությանը» (« Société propriétaire des Mémoires d'outre-tombe »), որը պահանջել է, որ աշխատությունը հրատարակվի գրողի մահից անմիջապես հետո և կատարել է ճշմարտության խմբագրումներ՝ հասարակության հետ բախումներից խուսափելու համար[32]։ Դա շատ է դառնացրել Շատոբրիանին, ինչի կապակցությամբ ասել է.

  La triste nécessité qui m'a toujours tenu le pied sur la gorge, m'a forcé de vendre mes Mémoires. Personne ne peut savoir ce que j'ai souffert d'avoir été obligé d'hypothéquer ma tombe [...] mon dessein était de les laisser à madame de Chateaubriand : elle les eût fait connaître à sa volonté, ou les aurait supprimés, ce que je désirerais plus que jamais aujourd'hui.
Ah ! si, avant de quitter la terre, j'avais pu trouver quelqu'un d'assez riche, d'assez confiant pour racheter les actions de la Société, et n'étant pas, comme cette Société, dans la nécessité de mettre l'ouvrage sous presse sitôt que tintera mon glas !
- Շատոբրիան, «Անդրշիրիմյան հիշողություններ», նախաբան, 1846
 

Վերջին ստեղծագործությունը եղել է իր խոստովանահոր պատվերով գրված «Ռանսեի կյանքը» (Vie de Rancé)՝ բարձրաշխարհիկ աբբա, Տուրենի Վերենց դղյակի սեփականատեր, Տրապի աբբայության իրական բարեփոխիչ Արման Ժան լը Բութիլիե դե Ռանսեի (1626-1700) կենսագրությունը։ Այդ կենսագրական ստեղծագործության մեջ Շատոբրիանը խայթել է Վերեցի մեկ այլ դեմքի՝ իր ժամանակից Պոլ-Լուի Կուրիեին՝ կասկածելի պամֆլետների հեղինակ, որ խիստ քննադատության է ենթարկել վիկոնտ Շատոբրիանի կողմից պաշտպանվող Ռեստավրացիայի ռեժիմը և ծաղրել վերջինիս իր բազմաթիվ գրվածքներում։

1847 թվականի փետրվարի 11-ին Շատոբրիանի կինը՝ Սելեստը, մահացել է։ «Ես հավերժ երախտապարտ եմ կնոջս, որի նվիրվածությունը եղել է որքան սրտառուչ, այնքան էլ խորն ու անկեղծ։ Նա ազնվականացրել, լրջացրել, պատվարժան է դարձրել իմ կյանքը՝ ինձ միշտ ներշնչելով եթե ոչ հարգանք, ապա պարտականությունների կատարման ուժ»։

Վիկտոր Հյուգոն ասել է. «Պարոն Շատոբրիանը 1847 թվականի սկիզբից պարալիզված է եղել, տիկին Ռեկամիեն՝ կույր։ Ամեն օր՝ ժամը երեքին, պարոն Շատոբրիանին տարել են տիկնոջ մահճակալի մոտ։ Կինը, որ ոչինչ չէր տեսնում, փնտրում էր ամուսնուն, որն այլևս չէր զգում»[33] :

Շատոբրիանի նախկին քարտուղարը՝ ոմն Պիլորժ, վստահեցրել է Վիկտոր Հյուգոյին, որ Շատոբրիանն իր կյանքի վերջին ժամանակներում գրեթե մանկամտացել է և օրվա մեջ ընդամենը երկուսից երեք ժամ է պայծառամիտ եղել»[34] :

Շատոբրիանը մահացել է 1848 թվականի հուլիսի 4-ին Փարիզում՝ դյու Բակ փողոց 120 հասցեում։

Նրա մասունքները, համաձայն իր ցանկության, տարվել և ամփոփվել են իր ծննդավայր Սեն Մալոյի Գրանդ Բե կղզու քարաժայռի վրա՝ ծովի դիմաց, որտեղ Սեն Մալոյից կարելի է հասնել ոտքով, երբ ծովում մակընթացություն է։

 
Շատոբրիանի գերեզմանը ծովի դիմաց՝ Գրանդ Բեյի քարաժայռի վրա

Քրիստոնեության հանճարը խմբագրել

Շատոբրիանի կոթողային ստեղծագործությունն է «Քրիստոնեության հանճարը»՝ մեծածավալ խոհափիլիսոփայական աշխատություն (լույս է տեսել 1802 թ.), որն ամբողջապես տոգորված է քրիստոնեական գաղափարախոսությամբ։

Ինչպես հայտարարում է ինքը՝ հեղինակը, «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «...ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին և գրականությանը...»։

 
Շատոբրիանը և «Քրիստոնեության հանճարը» (քանդակագործ՝ Էմե Միյե)

Չնայած աշխատության ջատագովական ոգուն՝ այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա։ Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը և ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարևորությունը հասարակության կյանքում։

Դրա լույս տեսնելուց հետո ֆրանսիական գրականության մեջ աճել է հետաքրքրությունը քրիստոնեական ոգեկանության նկատմամբ, որը և սնեց ռոմանտիզմը՝ որպես առաջատար գրական հոսանք։

Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատոր գիրքը գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն է։ Շատոբրիանին հատուկ է հարուստ բառապաշարը, ընդգծված բանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը, վերամբարձ ոճը։

«Քրիստոնեության հանճարը» ստեղծագործությունը մասամբ թարգմանվել է հայերեն Պարգև Շահբազյանի կողմից՝ հրատարակվելով 2008 թ.[35]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Itinéraire de Paris à Jérusalem et de Jérusalem à Paris, 1821
  • Essai sur les révolutions, J. Deboffe (Londres)1797
  • Atala, Migneret, 1801
  • René, Migneret, 1802
  • Atala. René, Pierre Beaume, Espagne, 1825, էլեկտրոնային գիրքը http://tolosana.univ-toulouse.fr/fr/notice/110762789
  • Génie du christianisme,1802, վերահրատարակություն Migneret,1803
  • Les Martyrs, Le Normant (Paris), 1809
  • Itinéraire de Paris à Jérusalem, Le Normant, 1811
  • De Buonaparte et des Bourbons, Mame frères (Paris), 1814
  • Réflexions politiques sur quelques écrits du jour et sur les intérêts de tous les Français, Le Normant, 1814
  • De la Monarchie selon la charte, Impr. des amis du roi (Paris), 1816 : Երկրորդ փարիզյան հրատարակությունը վերնագրվել է De la Monarchie selon la Charte, ou les Erreurs de la Monarchie Française depuis le départ de Napoléon.[36] , Arnaud, juin 1817
  • Mémoires, lettres et pièces authentiques touchant la vie et la mort de S. A. R. monseigneur Charles-Ferdinand d'Artois duc de Berry, Le Normant, 1820
  • Les Aventures du dernier Abencerage, Treuttel et Würtz (Londres), 1826
  • Les Natchez, A. Weissenbruch (Bruxelles), 1827
  • Voyages en Amérique et en Italie, Ladvocat, 1827
  • Etudes historiques, Hatier (Paris), 1831
  • Essai sur la littérature anglaise, C. Gosselin et Furne (Paris), 1836
  • Études ou discours historiques sur la chute de l'Empire romain, la naissance et les progrès du christianisme et l'invasion des barbares, Lefèvre (Paris), 1831
  • Congrès de Vérone, Delloye (Paris) et Brockhaus et Avenarius (Leipzig), 1838
  • Vie de Rancé, H.-L. Delloye (Paris), 1844
  • Mémoires d'outre-tombe, E. et V. Penaud frères (Paris), 1848

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Շատոբրիանի ստեղծագործությունների հրատարակություններ խմբագրել

Հին հրատարակություններ խմբագրել
  • Œuvres complètes, Pierre-François Ladvocat, en 31 volumes in-8°, Paris, 1826-1831
  • Œuvres complètes, Charles Gosselin, 25 volumes in-8°, 1836-1838
  • Édition en 36 volumes aux Éditions Pourrat Frères en 1837
Ժամանակակից հրատարակություններ խմբագրել
  • Œuvres complètes sous la direction de Béatrice Didier. En cours de publication aux Éditions Honoré Champion
    • Tome I-II. Présentation des Œuvres complètes par Béatrice Didier. Préface de Chateaubriand (Ladvocat, t. XVI). Édition établie par Aurelio Principato et Emmanuelle Tabet. Essai sur les révolutions (Ladvocat, t. I-II). Édition établie par Aurelio Principato avec la collaboration de Laura Brignoli, Vanessa Kamkhagi, Cristina Romano et Emmanuelle Tabet. 2009. 1376 p., relié, 15 x Unité 22 cm . 978-2-7453-1737-7;
    • Tome VI-VII. Voyage en Amérique. Texte établi, présenté et annoté par Henri Rossi. Voyage en Italie, Cinq jours à Clermont, Le Mont-Blanc. Textes établis, présentés et annotés par Ph. Antoine. 2008. 896 p., rel. 978-2-7453-1691-2
    • Tome XLI. Atala. Édition établie par Fabienne Bercegol. René. Édition établie par Colin Smethurst. Les Aventures du dernier Abencérage. Édition critique par Arlette Michel. 2008. 608 p., rel. 978-2-7453-1684-4.

Կենսագրություն խմբագրել

Հին հրատարակություններ խմբագրել
Ժամանակակից հրատարակություններ խմբագրել
  • Christian Bazin, Chateaubriand en Amérique, La Table Ronde, 1969;
  • Jean-Claude Berchet, Chateaubriand, Gallimard, 2012
  • Théophile Briant, Chateaubriand, fils de la mer et seigneur de Combourg, Paramé, Éditions du Goéland, 1948, 47.p.;
  • Augustin Cabanès, Chateaubriand, in : Grands névropathes, t. 1, Éditions Albin Michel, 1930, p. 137-200 էլեկտրոնային գիրքը http://fr.wikisource.org/wiki/Chateaubriand_(Caban%C3%A8s)
  • Jean-Paul Clément, Chateaubriand, biographie morale et intellectuelle, Flammarion, collection Grandes biographies, Paris, 1998,p. 699
  • Ghislain de Diesbach, Chateaubriand, Perrin, Paris, 1995, 2004,p. 595
  • Alexandre Duval-Stalla, François-René de Chateaubriand : Napoléon Bonaparte : une histoire, deux gloires. Biographie croisée, Éditions Gallimard, Paris, 2015, p. 400
  • Bertrand de Margerie, Du confessionnal en littérature : huit écrivains français devant le sacrement de pénitence : Chateaubriand, Lamartine, Vigny, Verlaine, Huysmans, Claudel, François de Sales, Bossuet, Saint-Paul Editions, Paris, 1989 novembre, p. 244 Commentaire biblio,Nouvelle édition en 2000 chez le même éditeur, sous le titre Du péché, de la grâce et du pardon : du confessionnal en littérature [...]
  • André Maurois, René ou La vie de Chateaubriand, B. Grasset, collection Les Cahiers Rouges, Paris, 1938, 1956, 1985, 2005,p. 496
  • Pierre Moreau, Professeur à l'Université de Fribourg, Chateaubriand. L'homme et la vie, le génie et les livres, Librairie Garnier Frères, Bibliothèque d'histoire littéraire et de critique, 1927
  • Jean d'Ormesson, Album Chateaubriand, Gallimard, collection Bibliothèque de la Pléiade. Album, Paris, 1988, p. 359
  • Jean d'Ormesson, Mon dernier rêve sera pour vous : une biographie sentimentale de Chateaubriand, Jean-Claude Lattès, 1982, 444 p.
  • George D. Painter, Chateaubriand, Une biographie, 2 vol., Gallimard, 1979

Համաժողովի արձանագրություններ խմբագրել

  • Enfances et voyages de Chateaubriand. Armorique, Amérique. Actes du colloque de Brest (septembre 1998) édités par Jean Balcou. Éditions Honoré Champion, 2001, 144 p.,978-2-7453-0474-2
  • Chateaubriand avant Le Génie du Christianisme. Actes du colloque ENS Ulm réunis par Béatrice Didier et Emmanuelle Tabet , Éditions Honoré Champion, 2006, 176 p.,978-2-7453-1284-6

Ուսումնասիրություններ խմբագրել

  • Philippe Antoine, Les Récits de voyage de Chateaubriand. Contribution à l’étude d’un genre. Éditions Honoré Champion, 1997, 328 p.,978-2-85203-638-3
  • Bertrand Aureau, Chateaubriand penseur de la Révolution, Éditions Honoré Champion, 2001, 352 p.,978-2-7453-0338-7
  • Sébastien Baudoin, Combourg, lieu matriciel, dans Pascale Auraix-Jonchière, directeur, Ô saisons, ô châteaux : châteaux et littérature des Lumières à l'aube de la modernité, 1764-1914, Presses universitaires Blaise Pascal, էլեկտրոնային գիրքը https://books.google.com/books?id=pwPtWx13j88C&printsec=frontcover
  • Sébastien Baudoin, Les Paysages de l’itinérance dans les récits de voyage de Chateaubriand : accélération temporelle et fragmentation spatiale, colloque transfrontalier, Le temps (in)saisissable ? à l’Université Marc Bloch de Strasbourg du 16 au 18 novembre 2006 (paru dans la Revue Entre’ Actes, actes du colloque transfrontalier Le Temps (in)saisissable ?, 2008, p. 92 à 98
  • Sébastien Baudoin, Poétique du paysage dans l'œuvre de Chateaubriand, Paris, Classiques Garnier, 2011,978-2-8124-0264-7;
  • Fabienne Bercegol, La Poétique de Chateaubriand : le portrait dans les Mémoires d’outre-tombe, Éditions Honoré Champion, 1997, 564 p.978-2-85203-589-8;
  • Marie-Élisabeth Bougeard-Vetö, Chateaubriand traducteur, De l’exil au Paradis perdu, Éditions Honoré Champion, 2005, 832 p.,978-2-7453-1182-5
  • Jean-Christophe Cavallin, Chateaubriand mythographe. Autobiographie et allégorie dans les Mémoires d’outre-tombe. Éditions Honoré Champion, 2000, 580 p.,978-2-7453-0208-3
  • Jean-Christophe Cavallin, Chateaubriand cryptique ou Les Confessions mal faites, Éditions Honoré Champion, 2003 224 p.,978-2-7453-0903-7;
  • Jean-Paul Clément, Chateaubriand politique, De l’Ancien Régime au Nouveau Monde, Paris, Hachette-Pluriel, 1987
  • Id., Mémoires de Céleste de Chateaubriand: cahier rouge et cahier vert, Paris, Perrin, « L’Histoire en Mémoires », 1990, rééd. 20012-262-01837-5
  • Id., Grands écrits politiques de Chateaubriand, Paris, Imprimerie nationale, « Acteurs de l’Histoire », 1993, 2 vol.2-11-081265-6
  • Id., Réflexions et Aphorismes, de Chateaubriand : Introduction et choix, Paris, Éditions de Fallois, 19932-87706-194-9
  • Id., Mémoires d'outre-tombe, édition critique, Paris, Gallimard, coll. « Quarto », 1997, 2 vol.2-07-074843-X
  • Id., Chateaubriand, Biographie morale et intellectuelle, Paris, Flammarion, coll. « Grandes biographies », 19982-08-067554-0
  • Id., Chateaubriand visionnaire (dir.), Paris, Éditions de Fallois, 20012-87706-404-2
  • Id., Chateaubriand. « Des illusions contre des souvenirs », Paris, Gallimard, coll. « Découvertes Gallimard / Littératures » (Liste des volumes de « Découvertes Gallimard » (2e partie), nº 436), 20032-07-042743-9
  • Collectif, « Chateaubriand et ses précurseurs français d’Amérique », Études françaises, numéro préparé par Auguste Viatte, vol. 4, n° 3, août 1968, 111 p. (http://revue-etudesfrancaises.umontreal.ca/volume-4-numero-3/)
  • Michel Crépu, Le Souvenir du monde : essai sur Chateaubriand, Paris, B. Grasset, 2011, 213 nb p., 9782246708711
  • Manuel de Diéguez, Chateaubriand ou le poète face à l'histoire, Plon, Paris, 1963,p. 254
  • Pierre H. Dubé, Nouvelle bibliographie refondue et augmentée de la critique sur François-René de Chateaubriand (1801-1999), Éditions Honoré Champion, 2002, 896 p.,978-2-7453-0706-4
  • Marc Fumaroli, Chateaubriand, Poésie et Terreur, Éditions de Fallois, 2003, 800 pages9-782877064835;
  • Pierino Gallo, Chateaubriand et l'épopée du Nouveau Monde. Intertextualité, imitations, transgressions, Paris, Eurédit, 2019, 188 p. 978-2-84830-241-6
  • Emmanuel Godo, Génie du christianisme de Chateaubriand, éditions du Cerf, collection de l'Abeille, 2011;
  • Gérard Jullien de Pommerol et Hugues Lépolard, « Chateaubriand et l'Ordre de Malte » in Cahier de la Société de l'histoire et du patrimoine de l'ordre de Malte, n° 17, 2006, p. 12-42
  • Philippe Moisan, Les Natchez de Chateaubriand : l’utopie, l’abîme et le feu, Éditions Honoré Champion, 1999. 186 p.,978-2-7453-0097-3;
  • Alice Poirier, Les idées artistiques de Chateaubriand, Presses universitaires de France, 1930
  • Emmanuelle Tabet, Chateaubriand et le XVIIe. Mémoire et création littéraire, Éditions Honoré Champion, 2002, 464 p.,978-2-7453-0644-9
  • Geoffroy de La Tour du Pin, Chateaubriand, lequel ?, La Table Ronde, 1973
  • Chateaubriand, Atala (revue), n° 1, 1998 http://www.lycee-chateaubriand.fr/cru-atala/fiche.php?publication_id=34 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  • Emeric Travers, Constant et Chateaubriand, deux défenses de la monarchie, Revue française d'histoire des idées politiques, n°19, 2004, Editions Picard.

Պատկերագրություն խմբագրել

 
Ատալան գերեզմանում, Անն-Լուի Ժիրոդե, 1808, Փարիզ, Լուվրի թանգարան

Շատոբրիանի ստեղծագործությունները, ինչպես նաև հեղինակն ինքը դարձել են բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների թեմա։ Հատկապես կարելի է նշել

  • Անն-Լուի Ժիրոդեյի նկարները՝
    • Atala au tombeau կամ Les Funérailles d'Atala, Huile sur toile, 1808, Musée du Louvre (Paris)[37].
    • Portrait de Chateaubriand méditant sur les ruines de Rome, Huile sur toile, 1808, Juliette Récamier, Saint-Malo (Musée d'Histoire et d'Ethnographie). Une réplique réalisée par Girodet en 1811 se trouve au Musée de l'Histoire de France du Château de Versailles[38].
  • François-René de Chateaubriand արձան, քանդակագործ Գիյոմ Բոնե, 1847[39].
  • Portrait de François René (1768-1848) Vicomte de Chateaubriand, Շատոբրիանի դիմանկարը, նկարիչ Պիեռ Լուի դը Լըվալալ
  • Portrait de Chateaubriand, Շատոբրիանի դիմանկարը, նկարիչ Պոլին Գեղեն
  • Քանդակներ՝
    • Ֆրանսիսք Դյուրե ։ Chactas en méditation sur la tombe d'Atala, բրոնզե քանդակ, 1836 թվական, Լիոնի գեղարվեստի թանգարան[40].
    • Էմե Միյե։ Chateaubriand, քանդակ։ Բնօրինակը բրոնզաձույլ է եղել, ստեղծվել է 1875 թվականին, ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ գիպսե օրինակը գտնվում է Ռենի գեղարվեստի թանգարանում[41].
  • Շատոբրիանի գրանիտե արձանը, քանդակագործ Ալֆոնս Կամիլ Տերուար, 1930 թվական, գտնվում է Կոնբուրի հրապարակում[42].
  • Շատոբրիանի բրոնզե կիսանդրի, քանդակագործ Նասերա Կենու, Շատոբրիանի մրցանակի դափնեկրին տրվող արձանիկ
  • Շատոբրիանի կիսանդրի և մեդալյոն, քանդակագործ Դավիդ դ' Անժեր.
  • Շատոբրիանի դիմանկար, նկարիչ-քանդակագործ Անտուան Էտեքս.
  • Վիմատիպ պատկեր Շատոբրիանը և Պոլին դը Բոմո , նկարիչ Անրի Ֆելիքս Էմանուել Ֆիլիպոտո.
  • Վիմատիպ պատկեր Շատոբրիանի տունը, Անֆեր փողոց 84, Փարիզ նկարիչ ժան-Ժաք Չապին

Այս ամենից բացի կա նաև գրական մրցանակ՝ Կոնբուրի մրցանակը (prix Combourg), որն ամեն տարի տրվում է այն գրողին, ում ոճը մոտ է Շատոբրիանի ստեղծագործություններին, և ով արժանի է Շատոբրիանի հիշատակին։ Նաև կա մեկ այլ մրցանակ՝ Շատոբրիանի մրցանակը (Prix Chateaubriand), որը 1975 թվականից ի վեր տրվում է գրական այն ստեղծագործության համար, որն արծարծում է պատմական թեմաներ։

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

  • 1989 : Mon dernier rêve sera pour vous, Robert Mazoyer
  • 2008 : L'Occitanienne, le dernier amour de Chateaubriand , Jean Périssé, Bernard Le Coq, ըստ Ալեն Պարայուի ստեղծագործության՝ ներկայացնելով Շատոբրիանի ինքնակենսագրական երկի՝ «Անդրշիրիմյան հիշողություններ»-ի մի գլուխը[43] ·[44]
  • 2009 : Chateaubriand (տեսաֆիլմ) , Pierre Aknine, Frédéric Diefenthal, հեռարձակվել է France 2 հեռուստաալիքով 2010 թվականի ապրիլի 28-ին։

Արտաքին հղումներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ֆրանսու-Ռընե անունները տրվել են նրան մկրտության ժամանակ (Acte de baptême de Chateaubriand Արխիվացված 2017-09-07 Wayback Machine). Ոմանք, օրինակ Աբել Ֆրանսուա Վիլըբենը Շատոբրիան։ Կյանքը և գործունեությունը աշխատության մեջ նրան տալիս են Ֆրանսու-Օգյուստ անունները. Շատոբրիանն ինքը դա սխալ է համարել (Անդրշիրիմյան հիշողություններ, 1811 թվական դեկտեմբերի 31). Նա իր ստեղծագործությունները ստորագրել է Chateaubriand կամ M. le vicomte de Chateaubriand.
  2. Այս դիմանկարի վրա կարելի է տեսնել Շատոբրիանի հետևյալ շքանշանները:
    • Ոսկե գեղմ շքանշան,
    • Պատվավոր լեգեոնի շքանշան,
    • Շուշանի շքանշան,
    • Սուրբ Անդրեի շքանշան,
    • Սուրբ Լյուդովիկոսի շքանշան,
    • Սուրբ հոգու շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://familysearch.org/ark:/61903/1:1:QP98-BBCV
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 BD Gest' (ֆր.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #118520237 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  7. « Il passa aux îles ; il s'enrichit dans la colonie et jeta le fondement de la nouvelle fortune de la famille » Mémoires d'outre-tombe
  8. Jean-Claude Berchet, Château, 10 et briand mémorialiste, Librairie Droz, 2000, p. 116
  9. Mémoires d'outre-tombe, Livre premier, 1re partie, chapitre 1, page 4
  10. Jean-Baptiste-Pierre Jullien de Courcelles, Histoire généalogique et héraldique des Pairs de France, t. IV, Artus Bertrand, Paris, 1824, p. 32
  11. Nicolas Vitton de Saint-Allais, L'Ordre de Malte, ses Grands Maîtres et ses Chevaliers, Delaunay, 1839
  12. Pol Potier de Courcy, Nobiliaire et armorial de Bretagne, t. III, 1890, réédition 1970, p. 390
  13. Abbé Guillotin de Courson, Les Templiers et les Hospitaliers de Saint-Jean de Jérusalem dit chevaliers de Malte en Bretagne, L. Durance, Nantes, 1902, XLVIII
  14. Pierre Kerviler, Essai d'une bibliographie de Chateaubriand et sa famille, Vannes, 1896, p.|12
  15. Albert Révérend, Titres, anoblissements et pairies de la Restauration, t.II, Honoré Champion, Paris, 1902
  16. Louis de La Roque, Catalogue des Chevaliers de Malte, Alp. Desaide, Paris, 1891, XXIV
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Gérard Jullien de Pommerol et Hugues Lépolard, « Chateaubriand et l'Ordre de Malte » in Cahier de la Société de l'histoire et du patrimoine de l'ordre de Malte, n° 17, 2006, p. 13
  18. Mémoires d'outre-tombe, t.XII, Supplément à mes Mémoires, Pernaud, Paris, 1850, p. 79-205
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Gustave Lanson, « Histoire de la littérature française », dans La Littérature pendant la Révolution et l'Empire, chap.IV, Hachette, 1951, p. 887.
  20. Mémoires d’outre-tombe, François-René de Chateaubriand édition de 1989, page 417
  21. Voyage en Amérique, François-René de Chateaubriand 1826
  22. ibid.
  23. Lebègue, R., Le problème du voyage de Chateaubriand en Amérique, (1965), Journal des savants, 1, 1.
  24. Bazin, C. (1969) Chateaubriand en Amérique. Paris. La Table Ronde
  25. Mémoires d’outre-tombe sur Wikisource.
  26. Chateaubriand « Essai historique, politique et moral sur les révolutions anciennes et modernes, considérées dans leurs rapports avec la Révolution Française », J. Deboffe, Londres, 1717 (sic pour 1797), 693 pp. Réimpr. Chateaubriand « Essai sur les révolutions - Génie du Christianisme » Bibliothèque de la Pléiade, Gallimard (22 septembre 1978), 2087 pp. 978-2-07-010863-3.
  27. Jacques-Alain de Sédouy, Madame de Chateaubriand, Librairie Académique Perrin, 1996, passage 87
  28. Mémoires d'outre-tombe, Livre XXVIII, chapitre 17
  29. «Victor Hugo, un combat pour les opprimés». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  30. Bibliographie,Q68201733,page=31
  31. Chateaubriand à la Vallée-aux-Loups, Film documentaire de Simon Thisse, 2009, découvrir en ligne Արխիվացված 2011-03-11 Wayback Machine.
  32. Pierre Clarac, « Genèse des Mémoires d'outre-tombe
  33. Victor Hugo, Choses vues, 1847-1848, Gallimard, Paris, 1972, pages totales=505, p. 48
  34. Victor Hugo, Choses vues 1847-1848, Gallimard, Paris, 1972, pages totales=505, p. 214
  35. http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20080709_26&flag=am
  36. catalogue de vente publique de la Librairie des Eléphants d'Antoine Jacobs à Bruxelles du 25 juin 2016, lot n°361
  37. Notice de présentation d'Atala au tombeau sur le site du Musée du Louvre
  38. Notice Chateaubriand méditant(չաշխատող հղում) sur le site du musée.
  39. Elisabeth Hardouin-Fugier Guillaume Bonnet (1820-1873), à propos des bustes de la série "Les Lyonnais célèbres"
  40. Notice de la Base Joconde, sur le site du Ministère de la Culture
  41. Notice de la Base Joconde, sur le site du Ministère de la Culture
  42. Notice du monument Արխիվացված 2012-07-14 archive.today sur le site du patrimoine de la Bretagne
  43. Fiche technique du film sur son site officiel
  44. Sources littéraires : les Mémoires d'outre-tombe (livre 32, chap.1) et Comtesse de Saint-Roman, préface Robert de Flers, Le Roman de l'Occitanienne et de Chateaubriand, éditeur Plon-Nourrit et Cie , avec 70 lettres inédites de Chateaubriand (Plon 1925)
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 459  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան» հոդվածին։