Ֆեռնանդո Իեռո

իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ
(Վերահղված է Ֆ. Հիերրոից)

Ֆեռնանդո Ռուիս Եռո (իսպ.՝ Fernando Ruiz Hierro, մարտի 23, 1968 (56 տարեկան), Վելես-Մալագա, Իսպանիա)  - նախկին իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի ավագ, պաշտպան և կիսապաշտպան։ Նա Ռեալ Մադրիդի կազմում հինգ անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Ռեալ Մադրիդում 14 տարի անցկացնելուց հետո նա տեղափոխվել է Վալյադոլիդիդ և իր կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 500 պաշտոնական հանդիպում։ Նա նաև հանդես է եկել Կատարում և Անգլիայում։

Ֆեռնանդո Եռո
իսպ.՝ Fernando Hierro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Ռուիս Եռո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1968 (56 տարեկան)
Ծննդավայր Վելես-Մալագա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.88 սմ
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք Պաշտպան (ֆուտբոլ)
Պատանեկան կարիերա
1980-1984 թթ.
1984 թ.
1985-1987 թթ.
ԻսպանիաՎելեզ-Մալագա
ԻսպանիաՄալագա
ԻսպանիաՎելեզ-Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987–1989 թթ.
1989–2003
2003–2004
2004–2005
ԻսպանիաՎալյադոլիդ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԿատարԱլ Ռայան
ԱնգլիաԲոլտոն
58 (3)
439 (102)
19 (3)
29 (1)
Ազգային հավաքական
1989-2002 Իսպանիա Իսպանիա 89 (29)
Մարզչական կարիերա
2018 Իսպանիա Իսպանիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եռոն Իսպանիայի հավաքականում անցկացրել է մոտ 90 հանդիպում և մասնակցել չորս Աշխարհի գավաթի և երկու Եվրոպայի առաջնության։ Նա մարզչական կարիերան սկսել է 2016 թվականին Օվիեդոյում, իսկ երկու տարի անց գլխավորել է ազգային հավաքականը։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ / Ռեալ Մադրիդ խմբագրել

Եռոն ծնվել է Մալագա պրովինցիայի Վելես Մալագա քաղաքում։ Ֆուտբոլային կարիերայի սկզբին նա հանդես է եկել տեղի Վելես Մալագա ակումբում, որից հետո փորձել է խաղալ հարևան քաղաքի Դեպորտիվո Մալագա ակումբ, սակայն այտեղ նրան ասացին, որ չունի անհրաժեշտ որակները և խորհուրդ տվեցին վերադառնալ տուն։ Նա իր նորամուտը նշեց Լա Լիգայում Վալյադոլիդի կազմում, իսկ 1989 թվականին երկու հրաշալի մրցաշրջանից հետո նրան գնեց Ռեալ Մադրիդը։

Ռեալում Եռոն առաջին մրցաշրջանի 37 խաղերում դարձավ յոթ գոլի հեղինակ և ամրագրեց իր դիրքը հիմնական կազմում և շարունակեց իր հաջող խաղը հաջորդ մրցաշրջաններում` դառնալով 44 գոլի հեղինակ որից 21-ը 1991-92 մրցաշրջանում[1][2]։ Տարիների ընթացքում նա հաջախ պաշտպանության կենտրոնում զուգակցում էր Մանուել Սանչիսին, ինչը նպաստեց Ռեալ Մադրիդի երեք Չեմպիոնների Լիգայի գավաթները նվաճելուն[3][4][5] և դարձավ թիմի ավագ Սանչիսի կարիերայի ավարտից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Un gol para un doble liderato» [One goal for a double first place] (PDF). Mundo Deportivo (իսպաներեն). 1992 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  2. «Hierro recibió el cariño y reconocimiento de todo el madridismo» [Hierro received the love and acknowledgement of the entire madridismo]. La Nación (իսպաներեն). 2005 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  3. «Juventus 0–1 Real Madrid». UEFA. 1998 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Real Madrid 3–0 Valencia». UEFA. 2000 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Madrid win ninth European crown». UEFA. 2002 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Իեռո» հոդվածին։