Ֆեոդոր Հախվերդյան

(Վերահղված է Ֆ. Հախվերդյանից)

Ֆեոդոր Եսայու Հախվերդյան (Ախվերդով, Հախվերդով (1773 - 1820, Թիֆլիս)), ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-1812 թվականներին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812 թվականից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816 թվականից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ[1]։

Ֆեոդոր Հախվերդյան
Ֆեոդոր Եսայու Հախվերդով
43
Զորատեսակհրետանի, հետևազոր
Ծառայության տարիներ1844-1890
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էրհրետանու 9-րդ բրիգադա
հետևազորի 19-րդ դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Կովկասյան պատերազմ
Ռուս-թուրքական պատերազմ
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ֆեոդոր Հախվերդյանը ծնվել է 1773 թվականին՝ հայ ազնվական ընտանիքում[2]։ Հայրը՝ Եսայի Հախվերդյանը, սեկունդ մայոր էր։ 1788 թվականին նա ընդունվեց հրետանու կադետական դպրոց, 1791 թվականին դարձավ շտիկյունկեր, 1793 թվականին ընդգրկվեց առաջին հրետաձգային զորագնդի մեջ։ 1793 թվականին Հախվերդյանը գեներալ-ֆելդցեյխմեստեր իշխան Զուբովի շտաբում ստացել է ֆլիգել-ադյուտանտի կոչում։ 1796 թվականին առաջին հրետաձգային զորագնդում դարձել է կապիտան, 1797 թվականին ուղարկվել է հրետանու 5-րդ գումարտակ, 1798 թվականին ստացել է փոխգնդապետի, 1799 թվականին՝ գնդապետի կոչում, 1800 թվականին եղել է կամրջանավային վաշտի հրամանատար, 1803 թվականին տեղափոխվել է հրետանու 9-րդ գումարտակ, 1806 թվականին՝ հրետանու 4-րդ գումարտակ, իսկ դրա վերաձևավորման ժամանակ՝ 1806 թվականին, դարձել է հրետանու 9-րդ գումարտակի հրամանատար։

1807 թվականին Հախվերդյանը նշանակվել է Վրաստանի կառավարիչ, 1808 թվականին ստացել գեներալ-մայորի կոչում, 1811 թվականին ազատվել է այդ պաշտոնից, 1812 թվականին նշանակվել է 19-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, այնուհետև գործուղվել է Թուրքիա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, 1816 թվականին դարձել է առանձին վրացական կորպուսի հրետանու հրամանատար։

Հախվերդյանն ամուսնացած է եղել գեներալ-մայոր Նիկոլայ Արսենևի դստեր՝ Պրասկովիայի հետ, ում մոտ դաստիարակվել էր իշխանուհի Նինա Չավչավաձեն, ով հետագայում դարձավ Գրիբոեդովի կինը։ Պրասկովիան Միխայիլ Լերմոնտովի մորաքույրն էր։ Հախվերդյանն ունեցավ տղա (Եգոր) և աղջիկ (Դարիա)։ Մահացել է 1820 թվականին։

Հախվերդյանի եղբայրները ևս ստացան գեներալական բարձր կոչումներ՝ Ալեքսանդրը Կիզլյար քաղաքի պարետն էր և մասնակցում էև Կովկասյան արշավանքներին, որից հետո ձևավորեց կալմիկական աշխարհազորը, Ալեքսանդրի որդին՝ Նիկոլայը (1800-1876), ծառայում էր ժանդարմների առանձին կորպուսում և Սմոլենսկի զինվորական գուբերնատորն էր, Հախվերդյանի մյուս եղբայրը՝ Նիկոլայը (1754-1817), գեներալ-լեյտենանտ էր և մեծ իշխաններ Նիկոլայ և Միխայիլ Պավլովիչների դաստիարակը, այնուհետև դարձավ Արխանգելսկի գուբերնատոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական սովետական հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 55.
  2. О армянским происхождении Ахвердовых указывают РБСП, родословные книги российского дворянства (Бобринский и другие), Гогитидзе (Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001); Аветисян указывает на армянское происхождение Ахвердова (Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. — Ер., 2007).

Աղբյուրներ խմբագրել

  • Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. Ереван, 2007.
  • Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001
  • Степанов В. С., Григорович П. И. В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). СПб., 1869
  • Хуан Ван-Гален. Два года в России // Кавказская война: истоки и начало. 1770—1820 годы. Воспоминания участников Кавказской войны. СПб., 2002.