Ֆեյ Դանաուեյ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Ֆ. Դանաուեյից)

Ֆեյ Դանաուեյ (անգլ.՝ Faye Dunaway, հունվարի 14, 1941(1941-01-14)[1][1][2][…], Bascom, Ջեքսոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Ֆեյ Դանաուեյ
անգլ.՝ Faye Dunaway
Ծնվել էհունվարի 14, 1941(1941-01-14)[1][1][2][…] (83 տարեկան)
ԾննդավայրBascom, Ջեքսոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Ֆլորիդայի համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան, Leon High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Peter Wolf? և Terry O'Neill?
Համատեղ ապրող(ներ)Մարչելլո Մաստրոյանի[3]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆեյ Դանաուեյը ծնվել է ԱՄՆՖլորիդա նահանգում։ Մեկ տարի սովորել է տեղի համալսարանում, որից հետո ուսումը շարունակել է Բոստոնի կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, որից հետո նրան ուղարկում են կատարելագործվելու Լինկոլնի կենտրոնի թատրոնում, որի ղեկավարն էր Էլիա Կազանը։ Միևնույն ժամանակ նա ուսանում է դրամատիկական արվեստի ակադեմիայում։ «Բոլոր ժամանակների մարդը» և «Հոգանի վերարկուն» ներկայացումներում հաջող հանդես եկած Դանաուեյն նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Արևի շուտափույթ մայրամուտը» (1967), Արթուր Փենի «Բոնին և Կլայդը» (1967) կինոնկարներում։ 1969 թվականին Ջոն Ֆրանկենհեյմերի «Տարօրինակ ծովայինը» և Էլիա Կազանի «Գործարքը» ֆիլմերում նկարահանվելուց հետո, Ֆեյ Դանաուեյը մասնակցում է Արթուր Պեննի «Փոքրիկ մեծ մարդը» (1971) կինոնկարի ստեղծմանը, որը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային 7-րդ կինոփառատոնում և արժանացել է մրցանակի։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ռենե Կլեմանի «Տունը ծառերի տակ» (1971), Ֆրանկ Պերիի՝ «Դոկ» (1971), Ռիչարդ Լեստերի՝ «Երեք հրացանակիրները» (1973), Ռոման Պոլանսկու՝ «Չինական թաղամաս» (1974) և այլ կինոնկարներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է մոտ 110 ֆիլմում, 2-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ է, 4 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել հայտնի ֆիլմերից են՝

Մրցանակներ խմբագրել

Ստացել է 23 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 26-ի, որոնց թվում՝

9 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին, ստացել այն 2 անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Դանաուեյ» հոդվածին։