Ֆրրիտ Ֆլակ (ֆր. Frritt-Flacc), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի սարսափ պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1884 թվականին։ Պատմվածքի առաջին հրատարակությունը, որը բաղկացած էր 7 գլուխներից, կայացել է 1884 թվականի դեկտեմբերին Փարիզի «Le Figaro illustré» թերթում։ 1885 թվականի հուլիսի 10-ին հեղինակը ընթերցում էր իր պատմվածքը Ամյենի համալսարանում։ 1886 թվականի նոյեմբերի 4-ին, որոշ փոփոխությունների ենթարկված պատմվածքը, տպագրվում է «Վիճակախաղի տոմս № 9672» վեպի առաջին հրատարակության հետ միասին միևնույն հատորում։ 1886 թվականի նոյեմբերի 11-ին պատմվածքը՝ «Վիճակախաղի տոմս № 9672» և «Ռոբուր նվաճողը» վեպերի հետ միասին, հրատարակվում է «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանմեկերորդ «երկակի» հատորում։ Պատմվածքը պարունակում էր Ժորժ Ռուի երեք նկարազարդումներ։ Այնուհետև պատմվածքը նորից մշակվում է հեղինակի կողմից և 1886 թվականի դեկտեմբերին պատմվածքի վերջնական տարբերակը հրատարակվում է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։

Ֆրիտ Ֆլակ
ֆր.՝ Frritt-Flacc
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսյաոշո
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1884
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՀաջորդՌոբուր նվաճողը
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
Հրատարակված էՎիճակախաղի տոմս № 9672
Հրատարակման տարեթիվ1886
 Frritt-Flacc Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ոչ մեծ, մտացածին Լուկտոպ ափամերձ քաղաքում, ապրում է բժիշկ Տրիֆուլգասը։ Նա հարուստ է և աշխատում է միայն հարուստների համար։ Նրա տան դռները փակ են աղքատների համար և միշտ բացվում են հարուստ հաճախորդների առջև, որոնք ի վիճակի են վճարել բժշկի մատուցած ծառայությունների դիմաց, քանի որ բժշկի համար կարևոր նշանակություն ունի միայն դրամը։

Մի անձրևոտ և փոթորկալից գիշեր լսվում է Տրիֆուլգասի տան դռան թակոցը։ Բժիշկը չկամենալով բացում է դուռը և դռան առջև տեսնում է մի աղջկա։ Նա աղքատ ձկնորս Վորտ Կարդիֆի դուստրն է։ Նրա հայրը մահամերձ է և աղջիկը եկել է խնդրելու բժշկի բարի ծառայությունները։ Սակայն աղջիկը գումար չունի և բժիշկը մերժում է նրան և գնում է շարունակելու իր քունը։

Որոշ ժամանակ անց նորից լսվում է դռան թակոցի ձայնը։ Այս անգամ դռան առջև կանգնած է մահամերձ ձկնորսի կինը։ Նա ունի որոշ խնայողություններ, սակայն բժիշկը դա համարում է անբավարար գումար և նորից մերժում է։ Նա կրկին վերադառնում է անկողին։

Փոթորիկը ավելի է ուժգնանում։ Նորից ինչ-որ մեկը թակում է բժիշկ Տրիֆուլգասի դուռը։ Այս անգամ բժշկի դռան առջև կանգնած է մահամերձ ձկնորսի մայրը։ Ձկնորսը կաթվածահար է եղել և անհրաժեշտ է բժշկի շտապ միջամտությունը։ Ձկնորսի մայրը վաճառել է տունը և ունի բավականին գումար, որպեսզի կարողանա վճարել բժշկին՝ նրա մատուցած ծառայությունների դիմաց։ Բժիշկը դժվարությամբ համաձայնում է և բռնում ձկնորսի տան ճանապարհը։

Ճանապարհին ձկնորսի մայրը անհետանում է, սակայն բժիշկը գիտի հասցեն և շարունակում է ճանապարհը։ Ժամանելով ըստ հասցեի, բժիշկը ճանաչում է իր սեփական տունը։ Նա մտնում է սենյակ, որտեղ պառկած է մահամերձ ձկնորսը։ Դա իր՝ բժշկի սենյակն է։ Նա մոտենում է մահամերձի անկողնուն։ Դա իր անկողինն է։ Նա դողացող ձեռքերով բացում է անկողնու վարագույրը։ Այնտեղ պառկած է ձկնորսը, որը անշարժ է և դեմքը ծածկված չէ։ Բժիշկ Տրիֆուլգասը խոնարհվում է ձկնորսի վրա և լսվում է մի ճիչ։ Բժիշկը ճանաչում է ինքն իրեն։ Նա հասկանում է, որ դա ինքն է անկողնում պառկած մարտնչում մահվան դեմ։

Բժիշկը փորձում է ամեն կերպ օգնել հիվանդին, սակայն այդ ամենը արդյունք չի տալիս։ Հիվանդը մահանում է։ Բժիշկ Տրիֆուլգասը մահանում է ինքն իր ձեռքերի վրա։

Բովանդակություն խմբագրել

Պատմվածքը բաղկացած է յոթ գլուխներից[1]։

Կերպարներ խմբագրել

  • Բժիշկ Տրիֆուլգաս
  • Ձկնորս Վորտ Կարդիֆ
  • Վորտ Կարդիֆի դուստրը
  • Վորտ Կարդիֆի կինը
  • Վորտ Կարդիֆի մայրը
  • Էդզինգով
  • Հուրզոֆ՝ Տրիֆուլգասի շունը

Նմանություն ուրիշ ստեղծագործությունների հետ խմբագրել

Պատմությունը հիշեցնում է Չարլզ Դիքքենսի «Ամանորյա երգ» պատմվածքը, որը հրատարակվել է 1843 թվականին։ Երկուսում էլ հերոսը շահագրգռված է միայն դրամական կողմով, սրտում կարեկցության համար տեղ չկա։ Երկու հերոսներին էր գիշերվա ընթացքում այցելում են երեք արարած (անցյալի, ներկայի և ապագայի հոգիները Սկրուդջի համար և ձկնորսի աղջիկը, կինը և մայրը Տրիֆուլգասի համար),որոնք առաջարկում են փոխել կենցաղը։ Վերջապես երկուսն էլ բախվում են իրենց սեփական մահվան հետ։

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Frrit-Flacc

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Трикк-тррак, Жюль Верн — читать онлайн».