Ֆրից վան դեն Բերգե (հոլ.՝ Frits van den Berghe, ապրիլի 3, 1883(1883-04-03)[1][2][3][…], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 22, 1939(1939-09-22), սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[4] կամ սեպտեմբերի 29, 1939(1939-09-29)[5], Գենտ, Բելգիա), բելգիացի նկարիչ, ստեղծագործել է իմպրեսիոնիզմ և էքսպրեսիոնիզմ ոճերում։

Ֆրից վան դեն Բերգե
հոլ.՝ Frits van den Berghe
Ծնվել էապրիլի 3, 1883(1883-04-03)[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1939(1939-09-22) (56 տարեկան), սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[4] (56 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1939(1939-09-29)[5] (56 տարեկան)
Մահվան վայրԳենտ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունRoyal Academy of Fine Arts of Gent?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող
Ոճէքսպրեսիոնիզմ
 Frits Van den Berghe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրից վան դեն Բերգեն ուսումնասիրել է նկարչությունը, իր հարազատ քաղաքի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին ավարտելուց հետո, նա տեղափոխվում է ֆլամանդական փոքրիկ քաղաք՝ Սինտ-Մարտենս-Լատեմ, լատեմական դպրոցում բազմաթիվ նկարիչներ կրթվել են և ստեղծել իրենցը։ Վաղ շրջանում Ֆրից վան դեն Բերգեն ստեղծագործել է միայն իմպրեսիոնիզմի ոճով։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես, նկարիչը, ինչպես և մյուս նկարիչները Սինտ-Մարտենս-Լատեմի տեղափոխվեց Նիդերլանդներ։ Իր ավագ ընկերոջ՝ Գուստավ դե Սմետի, խորհրդին հետևելով, նա սկսում է ստեղծագործել նաև էքսպրեսիոնիզմ ոճով։ Այդ ստեղծագործական ժամանակահատվածում (1916 թվականից սկսած) նա նկարում է մռայլ, հոռետեսական նկարներ։

1922 թվականին վերադառնալով Բրյուսել, նա սկսում է ավելի վառ ներկերով նկարել՝ նրա նկարները դառնում են ավելի ուրախ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական թեման դառնում են մերկ կանայք։ 1925 թվականին վերադառնում է Գենտ, որտեղ ընկնում է սյուրռեալիզմի ազդեցության տակ։ Նրա կյանքի վերջին տարիներին, նկարները ստանում են ֆանտաստիկ և ողբերգական երանգներ։

Պատկերասրահ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • Piet Boyens, Gilles Marquenie, tentoonstellingscatalogus Frits Van den Berghe, in PMMK te Oostende, 1999-2000
  • Bernard Dewulf, (2001), Bijlichtingen. Kijken naar schilders, hoofdstuk VI, Een zwaartillende dromer. Over Frits Van den Berghe, Uitgeverij Atlas.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Mu.ZEE - Kunstmuseum aan Zee — 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից վան դեն Բերգե» հոդվածին։