Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան (Երևան)
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, թանգարան Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Նանսենի անվան այգու Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում։ Թանգարանը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո[1]։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Նանսենի անվան այգի, Նանսենի փողոց 4/4 |
Հիմնադրվել է | 2014 |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները, ճարտարապետը՝ Ալբերտ Սոխիկյանը[2]։
Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը։
Ցուցադրություն Խմբագրել
Թանգարանում ցուցադրվում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ, հոբելյանական նյութերի միջոցով թողարկված քանդակներ։
Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը[3]։
Միջոցառումներ Խմբագրել
2015 թվականին Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի կողմից Նանսենի անվան թանգարանում բացվել է «Ֆրիտյոֆ Նանսեն. Աշխարհի խիղճը» խորագիրը կրող վահանակ[4]։
Պատկերասրահ Խմբագրել
-
-
-
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին թանգարանի հարևանությամբ
-
-
«Նանսենյան անձնագրի» քանդակը թանգարանի բակում
-
Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և գործունեությանը հատկացված հատված թանգարանում
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան (Երևան) կատեգորիայում։ |