Ֆրիկի սոցիալական տաղեր, հայ միջնադարյան քնարերգության խոշոր ներկայացուցիչ Ֆրիկի չափածո և արձակ տաղեր, որոնք գրված են սոցիալական թեմայով։ Տաղերում անդրադարձ է կատարվում սոցիալական անհավասարության և անարդարության գաղափարներին, ի տարբերություն Ֆրիկի հոգևոր թեմայով գրված տաղերի, որոնք հիմնականում Աստծուն են գովերգում[1]։

Ֆրիկի սոցիալական տաղեր
2014 Erywań, Matenadaran (09).jpg
Սոցիալական տաղերի հեղինակ
Ֆրիկի հուշարձան,
Մատենադարան
Տեսակչափածո
Ժանրքնարերգություն
Թեմապանդխտություն, սեր, հայրենիք
Բնօրինակ լեզումիջին հայերեն
Լեզուհայոց լեզու
Ստեղծման տարեթիվմոտ 1230-ականներից մոտ 1310-ական թվականներ

Սոցիալական թեմայով գրված տաղերԽմբագրել

Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության մշակում՝ «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին»։ Ձեռագրերից մեկում վկայված է նաև «Առակ լավ և պիտանի»։ Այս տաղում Ֆրիկը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից։ Հոգևոր արժանիքները ստորադասվում են նյութականին՝ շեշտելով վերջինիս անցողիկությունը։ Դրանցից են.

  • «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»/« Առակ լավ և պիտանի»/
  • «Արղուն Խանի և Բուղայի մասին»
  • «Գանգատ»/«Բան ի Ֆրիկ գրքոյն»
  • «Վասն բազեի և բրջի»

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»Խմբագրել

ԲովանդակությունԽմբագրել

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղն այն մասին է,որ երկու ունևոր եղբայրներ ապրում էին Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի տիրանա նրա ունեցվածքին։ Հանկարծ պատի մեջ շարված աղյուսներից մեկը լեզու է առնում և խրատում է ավագ որդուն հեռու մնալ նման ոճրագործություն կատարելուց։ Լեզու առած աղյուսը պատմում է, որ ինքը ստեղծվել է մի մեծահարուտի մարմնից, ով զանազան արկածներից հետո դարձել է աղյուս։

Տաղաչափական առանձնահատկություններԽմբագրել

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղը շարադրված է չափածո և աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկություններով. առած- ասացվածքների, ժողովրդական դարձվածքների հարուստ կիրառություն ո ւնմանահնչունություններ ներքին ռիթմիկ հանգերով ։ Ֆրիկին բնորոշ տաղաչափությունը հակադրումն է մինչ այդ գործածվող հոգևոր թեմաներով գրված երկերին բնորոշ ծանր և միօրինակ հանգերի։ Ֆրիկի խոսքին բնորոշ է անմիջականությունը, բանաստեղծական տարբեր ձևերը՝

 

Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս
Լեզուս իմ յանց պտուղ կու տայ։

- Հայրեններ
 

«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղը ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություն է և այս երկի և մի քանի տաղի շնորհիվ ենք իմանում Ֆրիկի մասին կենսագրական փաստեր։

«Արղուն Խանի և Բուղայի մասին»Խմբագրել

ԲովանդակությունԽմբագրել

«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղում Ֆրիկը որպես ականատես պատմում է 1289 թվականի դեպքերը.Արղուն խանը Բուղային էր տվել բոլոր գործերի կառավարչի պաշտոնը։ Ֆրիկը պատմում է Բուղայի բարձրացրած ապստամբության և դրա պարտության մասին։ Բուղան մահապատժի է ենթարկվում։ ։Ֆրիկի համակրանքը Արղունի կողմն է, որովհետև վերջինս դրական էր տրամադրված քրիստոնյաների հանդեպ։ Արղունի մահից հետո գահակալական կռիվներ են սկսվում և հաղթում է նրա որդի Ղազան խանը։ Նոր խանը սկսում է ակտիվորեմ մահմեդականություն քարոզել։ Ինչ որ հատվածում գտնում ենք Ղազան խանի անունը, բայց ոչ որպես թագավոր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա, Երևան, 1968

ԱղբյուրներԽմբագրել