Ֆրիդոն Ասլանյան
Ֆրիդոն Սուրենի Ասլանյան (մարտի 13, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2021[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, դիզայներ, նկարիչ։ Հայաստանի ճարտարապետների, նկարիչների, Հայաստանի և Ռուսաստանի դիզայներների միությունների անդամ։
Ֆրիդոն Ասլանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 5, 2021[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ, դիզայներ և նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի ճարտարապետների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ֆրիդոն Ասլանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 13-ին՝ Երևանում։ 1963 թվականի ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ Մասնագիտական գործունեությունը սկսել է ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցում։ Սերն արվեստի հանդեպ նրա մեջ սերմանել են հայտնի վարպետ-մանկավարժներ Վեհիկ Տեր-Գրիգորյանը, Երվանդ Քոչարը և ուրիշները[2]։
Ասլանյանը ճարտարապետ է, դիզայներ, բազմաթիվ նախագծերի հեղինակ[2]։
Դիզայներական աշխատանքներ խմբագրել
Ազգային օպերային թատրոնի ջահի ձևավորման հեղինակն է։ 1968 թվականին, Երևանի 2750-ամյակի առթիվ, ստեղծել է առաջին ազգային փայտե կերպարանքները (տիկնիկները)։ Ծովախեցիներից պատրաստված դիզայներական իրերը Ֆրիդոն Ասլանյանի ստեղծագործական հայտնագործությունների ցանկում առանձին տեղ են զբաղեցնում[2]։
Ճարտարապետական գործունեություն խմբագրել
Ֆրիդոն Ասլանյանի ճարտարապետական նախագծերի աշխարհագրությունն ընդարձակ է.
- Խոշորամասշտաբ հանգստի գոտու նախագիծ Երևանում
- Ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձան Բյուրականում
- Բրյանսկի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակի քաղաքաշինական նախագիծ
- 1986 թվականին ԽՍՀՄ լավագույն նախագիծ ճանաչված Մորդովիայի «Արմենիա» ռեստորանի և «Արարատ» խանութի համալիր
- Մի շարք պրոֆիլակտորիաներ և պանսիոնատներ Սոչիում, Աղավնաձորում և Հին Նորքում
- Թուրքմենստանում ՀՀ դեսպանության նախագիծ
- Երևանում թանգարանի վերակառուցում
- 18-րդ դարի ճարտարապետական հուշարձանի՝ Մոսկվայի Լազարյան ինստիտուտի ցուցադրություն, ինչպես նաև նրա հիմնադիրների դիմանկարներ[2]
Գեղարվեստական գործունեություն խմբագրել
Որպես նկարիչ Ասլանյանը սկսել է 1964 թվականին՝ հաղթելով «Ուսանողական գարուն» թեմայով պաստառների հանրապետական մրցույթում։ 1972 թվականից ստեղծել է քաղաքային թեմաներով գրաֆիկական աշխատանքների շարք, որոնք ոգեշնչված էին Ֆինլանդիա, Չեխիա, Անգլիա, Հնդկաստան և Ցեյլոն կատարած ուղևորությունների տպավորություններից։ 1985 թվականին առաջին անգամ ներկայացրել է յուրօրինակ տեխնիկայով կատարված դիմանկարների շարք` օգտագործելով սովորական զինանշանային կնիք։ Բիտումով արված դիմանկարների շարքը և տրանսցենդենտալ նկարների շարքը, որոնք կարելի է վերագրել վերացական նկարչությանը, կարելի է համարել Ֆրիդոն Ասլանյանի ստեղծագործական կենսագրության յուրահատուկ էջը[2]։
Բիտումով արված դիմանկարներ.
- Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի դիմանկարը
- Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը
- Դերասան Մհեր Մկրտչյանի դիմանկարը
- Քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի դիմանկարը
և այլն[2]։
Նկարչի ստեղծած «Ասլանյան» ստուդիան նրա իսկ ղեկավարությամբ իրականացրել է մի շարք նախագծեր Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։ Բազմաթիվ ցուցահանդեսներ են տեղի ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, այլ երկրներում[2]։
Ցուցահանդեսներ խմբագրել
Ռուսաստանում և այլ երկրներում կայացել են Ասլանյանի բազմաթիվ ցուցահանդեսներ, նրա աշխատանքները պահվում են ռուսաստանյան և այլ երկրների հավաքածուներում[2]։
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
- 1965 - Հայաստան, Երևան, Հայաստանի ճարտարապետների միություն (գեղանկար, գրաֆիկա)
- 1972 - Չեխոսլովակիա, Կառլովի Վարի (գրաֆիկա)
- 1975 - Հայաստան, Երևան, կինոյի տուն (գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ)
- 1978 - Հայաստան, Երևան, Ժուռնալիստների տուն (գրաֆիկա, կիրառական արվեստ)
- 1986 - Հայաստան, Երևան, Ճարտարապետների միություն (քաղաքաշինություն, դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
- 1988 - Բելգիա, Անտուան (դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
- 1988 - Լյուքսեմբուրգ (դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
- 1989 - Ռուսաստան, Պուշկինո (գրաֆիկա)
- 1993 - Հայաստան, Երևան, Ֆիլհարմոնիայի սրահի նախասրահ (դիմանկարներ, տրանսցենդենտալ նկարներ)
- 2000 - Ռուսաստան, Մոսկվա, Գիտության տուն (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ)
- 2000 - Ռուսաստան, Մոսկվա, Արևելքի թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, նկարներ, գրաֆիկա, դիմանկարներ)
- 2001 - Ռուսաստան, Մոսկվա, Նիկոլայ Ռերիխի թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, նկարներ, գրաֆիկա, կիրառական աշխատանքներ, դիմանկարներ)
- 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Ռուսաստանի ճարտարապետների միություն (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)
- 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)
- 2007 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)[2]
Միջազգային և համամիութենական ցուցահանդեսներ խմբագրել
- 1978 - Հայաստան, Երևան, գրաֆիկայի առաջին հանրապետական ցուցահանդես (գրաֆիկա)
- 1998 - Հայաստան, Երևան, գրաֆիկայի երկրորդ հանրապետական ցուցահանդես (դիմանկարներ)
- 1963 - Կուբա, Հավանա
- 1974 - Արգենտինա
- 1974 - Մարոկկո
- 1987 - Բուլղարիա, միջազգային բիենալե
- 1989 - Բելգիա, Բրյուսել, «Modern» պատկերասրահ
- 2000 - Գերմանիա, Հանովեր, EXPO-2000
- 2003 - Ռուսաստան, Մոսկվա, Նկարիչների կենտրոնական տուն
- 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան, «Երկու մշակույթի երկխոսություն»
- 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Ազգությունների տուն, «Հայաստան-Ռուսաստան։ Մշակույթների երկխոսություն»[2]
Անդամակցություն միություններին և կազմակերպություններին խմբագրել
- ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ (1970)
- ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1978)
- Հայաստանի դիզայներների միության անդամ (1978)
- Ռուսաստանի դիզայներների միության անդամ (1978)
- Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ
- Մոսկվայի ճարտարապետների միության անդամ
- Արհեստավարժ նկարիչների ստեղծագործական միության անդամ
- Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ
- Գիտությունների, արվեստի և գրականության եվրոպական ակադեմիայի (Academie Europeenne des Sciences, des Arts et des Lettres, AESAL) անդամ
- Ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (Acadеmie des Beaux-Arts)
- Դիզայներների միջազգային միության անդամ (1988 թվականից)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային միության անդամ (1996 թվականից)[2]
Նվաճումներ խմբագրել
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (հումանիտար գիտություններ և ստեղծագործական բաժնի դիզայնի և ճարտարապետության բաժնում)
- Եվրասիայի ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր (MAAM/IAAM, Մոսկվայի մասնաճյուղ)[2]
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Фридон Асланян: У меня каждый день – Новый год Archived 2021-07-12 at the Wayback Machine.