Ֆրիդա Բարանեկ (պորտ.՝ Frida Baranek, 1961[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի քանդակագործ։

Ֆրիդա Բարանեկ
Ծնվել է1961[1][2][3][…]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց (1985), Universidade Santa Úrsula? (1983) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2012)
Մասնագիտություննկարչուհի, ճարտարապետ և քանդակագործ
ԱմուսինRoger Cohen?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfridabaranek.com

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդա Բարանեկը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Ճարտարապետության բակալավրի աստիճան ստացել է Սանտա Ուրսուլա համալսարանից, 1985 թվականին մագիստրոսի աստիճան՝ Փարսոնս դիզայնի դպրոցից։ Բարանեկի ստեղծագործությունները գտնվում են Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Պաուլոյի համալսարանի ժամանակակից արվեստի թանգարանում, Կեմփեր արվեստի թանգարանում[4]], Կանացի արվեստի ազգային թանգարանում[5][6]։ Կիրառելով անօրգանական նյութեր՝ Բարանեկն ստեղծում է օրգանական ձևեր ու առարկաներ, օրինակ՝ «Անանուն», (1985), քարե, փայտե տուփեր, լամպեր և էլեկտրական մետաղալարեր, «Como vai você, Geração 80? [Ինչպե՞ս ես 80-ական սերունդ]», (1984), պողպատ, “Como vai você, Geração 80?” քանդակը միախառնված է օրգանական նյութին (ջուր) և աննշանորեն հոսում է ջրում։ «Dormindo em Veneza [Քնած Վենետիկում]», (1990), «Bolo [Տորթ]», (1990), and Não classificado [Չհստակեցված] (1992) քանդակները ներառում են պողպատե մետաղալար։

Ունի ստեղծագործություններ ցանկապատի, էկրանի տեսքով, կանանց առնչվող թեմաներով։ Թելով գործել է արգանդանման փափուկ քանդակ (soft sculpture)՝ «Swirls Bege» (2008): Ստեղծագործություններում օգտագործում է կանացի մազեր, քարեր, զսպանակներ, ձողեր, ապակի, օդախուց, անվադողեր, ռետինե գնդակներ, ջուր, ավազ և այլն։

1984 թվականին "Como vai você, Geração 80?” (Ինչպե՞ս ես 80-ականների սերունդ) խմբակային ցուցահանդեսում Ռիո դե Ժանեյրոյի Վիզուալ արվեստի դպրոցում ստեղծել է Ռոդրիգո դի Ֆրեյտաշ լճի վրա ծածանվող պլաստիկե բույ, որը արտաքնապես նման է Դոյզ Իրմաս լեռանը[7][8]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է լրագրող Ռոջեր Կոհենի հետ։ Բնակվում են Լոնդոնում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/215209
  2. 2,0 2,1 Frida Baranek — 2008.
  3. 3,0 3,1 Frida Baranek
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Frida Baranek | National Museum of Women in the Arts». nmwa.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Frida Baranek | Artspace». Artspace. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Book | Frida Baranek». Frida Baranek (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Cecilia Puerto (1996). Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography. Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-28934-7.
  10. Raquel Arnaud e o olhar contemporâneo. Editora Cosac Naify. 2005. ISBN 978-85-7503-440-8. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել