Ֆրենսիս Սթիվենսոն (անգլ.՝ Francis Seymour Stevenson, նոյեմբերի 24, 1862(1862-11-24)[1] - ապրիլի 9, 1938(1938-04-09)[1]), անգլիական հասարակական, քաղաքական գործիչ, բրիտանական խորհրդարանի անդամ։ Անգլո-հայկական միության առաջին նախագահը։

Ֆրենսիս Սթիվենսոն
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Բալիոլ քոլեջ և Հերոու դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1862(1862-11-24)[1]
Վախճանի օր ապրիլի 9, 1938(1938-04-09)[1] (75 տարեկան)
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն

Գրել է մի շարք աշխատություններ («Հայկական քարոզչությունը, պատասխան Սադիկ Էֆենդիին», 1893, «Հայաստան», 1895, «Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը, պատմության հետադարձ հայացք», 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896), որոնցում վերլուծել է Արևմտյան Հայաստանի վիճակը, հայկական հարցի նկատմամբ տերությունների քաղաքականությունը։ Գտնում էր, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, որի իրականացումը կբարելավեր Օսմանյան կայսրության հայերի վիճակը, հայկական հարցը վերածեց միջազգային հարցի, ինչը ձեռնտու էր սուլթանին, քանի որ Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների փոխադարձաբար բացառող շահերը հնարավորություն կտային նրան անորոշ ժամանակով հետաձգել անցանկալի բարեփոխումների կատարումը։ Սթիվենսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիայի համար «տեսականորեն ցանկալի ուղի կլիներ բոլոր տերությունների մասնակցությունը հայկական հարցի լուծմանը, սակայն բոլոր տերությունների փոխադարձ համագործակցությունը պարտադիր չէ. «Բավական է, որպեսզի Անգլիան և Ռուսաստանը, որպես շահագրգիռ տերություններ գործեն համատեղ և անկեղծորեն, ի շահ արդարության և մարդկայնության»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։