Ֆրենսիս Բենջամին Ջոնսոն (անգլ.՝ Frances Benjamin Johnston, հունվարի 15, 1864(1864-01-15)[1][2][3][…], Գրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5] - մայիսի 16, 1952(1952-05-16)[2][6], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի լուսանկարիչ։

Ֆրենսիս Ջոնսթոն
անգլ.՝ Frances Benjamin Johnston
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1864(1864-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5]
Մահացել էմայիսի 16, 1952(1952-05-16)[2][6] (88 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5]
ԳերեզմանՌոք Քրիք գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Notre Dame of Maryland University?
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող, architectural photographer և արվեստագետ
Ծնողներհայր՝ Անդերսոն Դոնիֆան Ջոնսթոն, մայր՝ Ֆրենսիս Անտուանետ Բենյամին Ջոնսթոն
 Frances Benjamin Johnston Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսիս Բենջամին Ջոնսթոնը ծնվել է 1864 թվականին Արևմտյան Վիրջինիա նահանգի Գրաֆտոն քաղաքում։ 1875 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց Վաշինգտոն, որտեղ հայրն աշխատում էր Ֆինանսների նախարարությունում։ 1883 թվականին Notre Dame of Maryland Collegiate Institute for Young Ladies-ի կանանց կրոնական դպրոցն ավարտելուց հետո Ֆրենսիսը այնուհետև երկու տարի նկարչություն և գեղանկարչություն է սովորում Փարիզի Ժյուլիանի ակադեմիաայում[8]։ Նրա ուսուցիչներից էին Ուիլյամ Բուգրոն, Գուստավ Բուլանժեն և Ժյուլ Լեֆևրը[9]։

Ֆրենսիս Ջոնսթոնը սկսեց լուսանկարչությամբ զբաղվել մոտավորապես 1888 թվականից՝ Սմիթսոնյան ինստիտուտից Թոմաս Սմիլիի ղեկավարությամբ։ 1889-1910 թվականներին նա հոդվածներ էր գրում այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Demorest's Family Magazine-ը, Cosmopolitan-ը, Harper's Weekly-ն, Ladies 'Home Journal-ը, այդտեղ օգտագործելով իր կողմից արված լուսանկարները։ 1893 թվականին Ջոնսթոնը դառնում է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական լուսանկարիչներից մեկը։ 1895 թվականին նա բացեց իր սեփական ստուդիան և մասնագիտանալով դիմանկարային լուսանկարչության բնագավառում։ Ջոնսթոնը արագորեն պրոֆեսիոնալ հեղինակություն ձեռք բերեց և դարձավ Սպիտակ տան ոչ պաշտոնական լուսանկարիչը[8]։ Բացի այդ, համագործակցելով Ջորջ Բեյնի լրատվական գործակալության հետ, Ջոնսթոնը բազմաթիվ պատվերներ էր ստանում և հաճախ ճանապարհորդում ամբողջ երկրով[9]։

1913 թվականից մինչև 1917 թվականներին Ջոնսթոնը համագործակցում էր կին լուսանկարիչ Մետի Էդվարդս Հյուիտտի հետ՝ հիմնականում լուսանկարելով այգիներ։ 1920-ականներին նա զբաղվում էր ճարտարապետական լուսանկարչությամբ։ Մինչև 1932 թվականը նա ստեղծել էր պատմական շենքերի շուրջ հազար լուսանկար Վիրջինիայի տարբեր քաղաքներում։ 1933-1937 թվականներին նա Քարնեգի կորպորացիայից ստացել է մի շարք դրամաշնորհներ՝ Վիրջինիա, Մերիլենդ, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում շենքերի և այլ պատմական վայրերի լուսանկարներ ստեղծելու համար[8]։

1945 թվականին Ջոնսթոնը տեղափոխվեց Նոր Օռլեան։ Նույն թվականին նա դառնում է Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ «Ամերիկայի Միացյալ Նահանգների վաղ ճարտարապետության լուսանկարչական փաստաթղթավորման բնագավառում ակնառու նվաճումների համար»[8]։

Ֆրանսիս Ջոնսթոնը մահացել է 1952 թվականին Նոր Օռլեանում և թաղված է Վաշինգտոնում գտնվող Ռոկ Կրիկ գերեզմանատանը։ Նրա լուսանկարների արխիվը պահվում է Կոնգրեսի գրադարանում[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Helena Zinkham. «Frances Benjamin Johnston — Biographical Overview and Chronology» (անգլերեն). The Library of Congress.
  • Kristen Gaylord. «Frances Benjamin Johnston». MoMA (անգլերեն).
  • Maria Ausherman. «Frances Benjamin Johnston's Legacy in Black and White» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ջոնսթոն» հոդվածին։