Ֆրենսիս Փաուեր Կոբբ (անգլ.՝ Frances Power Cobbe, դեկտեմբերի 4, 1822(1822-12-04)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 5, 1904(1904-04-05)[1][2][5][…], Hengwrt, Dolgellau, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի բանաստեղծուհի, հասարակական գործիչ և սուֆրաժիստ։ Կենդանիների իրավունքների պաշտպանության մի շարք կազմակերպությունների հիմնադիր։ Մասնավորապես, 1898 թվականին հիմնադրել է Կենդանահերձության արգելման բրիտանական միությունը (BUAV): Սուֆրաժիստների Լոնդոնի ազգային ընկերության գործադիր խորհրդի անդամ է։

Ֆրենսիս Կոբբ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1822(1822-12-04)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էապրիլի 5, 1904(1904-04-05)[1][2][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրHengwrt, Dolgellau, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանLlanelltyd
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող, բարեգործ, կանանց իրավունքների պաշտպան, փիլիսոփա, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և խմբագիր
Ծնողներհայր՝ Charles Cobbe?[5], մայր՝ Frances Conway?[5]
 Frances Power Cobbe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոբբը ծնվել է Դուբլինի արվարձան Նյուբրիջ Հաուսում, համանուն տոհմական կալվածքում (այժմ` Դոնաբեյտ)[6]։ 1875 թվականին հիմնադրել է աշխարհում կենդանիների վրա փորձեր կատարելու դեմ պայքարող, Հերձման ենթակա կենդանիների պաշտպանության առաջին կազմակերպությունը (SPALV), 1898 թվականին՝ Կենդանահերձության արգելման Բրիտանական միությունը (BUAV): Երկու կազմակերպություններն էլ առ այսօր գործում են։ Ֆրենսիս Փաուեր Կոբբը եղել է Կանանց ընտրական իրավունքների պաշտպանության Լոնդոնյան ազգային ընկերության (London National Society for Women’s Suffrage) գործադիր խորհրդի անդամ և լոնդոնյան թերթերում կանանց ձայնի իրավունքի, կանանց սեփականության իրավունքի և կենդանահերձության դեմ պայքարի վերաբերյալ հոդվածների խմբագրական սյունակների հեղինակ։ Համարվում է «Բարյականության ներըմբռնողական տեսություն» (1855), «Անցյալի քաղաքները» (1864)[7], «Հանցագործները, ապուշները, կանայք և անչափահասները» (1869)[3], «Բարքերի Դարվինիզմ» (1871) և «Ժամանակի գիտական ոգին» (1888) աշխատությունների հեղինակ։

1868 թվականին Կոբբը ծանոթանում է Դարվինի ընտանիքի հետ։ Էմմա Դարվինը հանձին տիկին Կոբբի տեսնում էր «շատ հաճելի» անձնավորության։ Կոբբը համոզում է Չարլզ Դարվինին ընթերցել Իմմանուել Կանտի[8] «Բարքերի մետաֆիզիկան»։ Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 1869 թվականին Ուելսում, երբ Դարվինը հավանաբար լուրջ հիվանդ էր[9]։ Այդ ժամանակ Կոբբը փորձում է համոզել նրան ընթերցել Ջոն Ստյուարտ Միլին, և Դարվինը իրականում ընթերցում է Կոբբի կողմից Միլի «Կնոջ ենթակայության մասին» գրքի վերաբերյալ գրված մեկնաբանությունը[10]։ Սակայն հետագայում Կոբբը կորցնում է նրա վստահությունը, երբ առանց իր թույլտվության խմբագրում և հրապարակում է նրա նամակը իրեն։ Նրա «Բարքերի Դարվինիզմ» հոդվածը, որում քննադատվում է դարվինյան «Տեսակների ծագումը» հրապարակվում է «The Theological Review»-ում 1871 թվականի ապրիլին[11][12]։

Գրականություն խմբագրել

  • Caine, Barbara. Victorian feminists. Oxford University Press 1993. ISBN 0-198-20433-7
  • Rakow, Lana and Kramarae, Cheris. The Revolution in Words: Women's Source Library. London, Routledge 2003 ISBN 0-415-25689-5
  • Lori Williamson, Power and protest : Frances Power Cobbe and Victorian society. 2005. ISBN 978-1854891006. A 320-page biography.
  • Sally Mitchell, Frances Power Cobbe: Victorian Journalist, Feminist, Reformer. University of Virginia Press, 2004. ISBN 978-0813922713.
  • Victorian feminist, social reformer and anti-vivisectionist, discussion on BBC Radio 4's Woman's Hour, 27 June 2005
  • State University of New York - Frances Power Cobbe (1822-1904)
  • The archives of the British Union for the Abolition of Vivisection (ref U DBV) are held at the Hull History Centre - and details of holings on its online catalogue.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?133390
  3. 3,0 3,1 Dictionary of Irish BiographyRIA.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Lundy D. R. The Peerage
  6. Cobbe, Frances Power (1904). Life of Frances Power Cobbe as told by herself. London: S. Sonnenschein & co. էջ 74.
  7. «Cities of the Past»
  8. Browne, Janet (2002). Charles Darwin: The Power of Place. Alfred A. Knopf. էջեր 296–297. ISBN 0-679-42932-8.
  9. Browne, Janet (2002). Charles Darwin: The Power of Place. Alfred A. Knopf. էջ 332. ISBN 0-679-42932-8.
  10. James Moore and Adrian Desmond, "Introduction", in (2004). The Descent of Man, and Selection in Relation to Sex (2 ed.). London: Penguin Classics. էջեր xivii. ISBN 978-0-140-43631-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Cobbe, Frances Power (1871 թ․ ապրիլ), «Darwinism in Morals», The Theological Review Volume 8, Williams & Norgate: 167–192
  12. Internet Archive
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Կոբբ» հոդվածին։