Ֆրենսիս Առնոլդ
Ֆրենսիս Համիլթոն Առնոլդ (անգլ.՝ Frances Hamilton Arnold, հուլիսի 25, 1956[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2])[14], ամերիկացի քիմիկոս-ինժեներ, Նոբելյան դափնեկիր։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի պրոֆեսոր։ 2018 թվականին պարգևատրվել է Քիմիայի Նոբելյան մրցանակով՝ ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի համար։
Ֆրենսիս Առնոլդ անգլ.՝ Frances Arnold | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1956[1] (65 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, ճարտարագետ և ուսուցչուհի |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | chemical engineering? |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան (1979), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1985) և Taylor Allderdice High School? |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու[5] (1985) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Harvey Warren Blanch?[6] |
Եղել է գիտական ղեկավար | Huimin Zhao?, Jesse D. Bloom?[6] և David Allan Drummond?[6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jay Bailey? |
Հայր | William Howard Arnold? |
Կայք | che.caltech.edu/faculty/arnold_f/index.html(անգլ.) |
![]() |
Վաղ կյանք և կրթությունԽմբագրել
Առնոլդը ծնվել է 1956 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էջվուդ համայնքում, Ջոզեֆին Ինմանի (ծննդյան անունը՝ Ռությո) և միջուկային ֆիզիկոս Ուիլյամ Հովարդ Առնոլդի ընտանիքում, գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Հովարդ Առնոլդի թոռնուհին է[15]։ Մեծացել է Պիտսբուրգ քաղաքի Էջվուդ արվարձանում և Փիթսբուրգի Շեդիսայդ և Սկյուռների բլուր շրջաններում։ 1974 թվականին ավարտել է քաղաքի Taylor Allderdice ավագ դպրոցը[16]։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ավտոստոպ տարբերակով հասնում էր Վաշինգտոն՝ բողոքելու Վիետնամական պատերազմի դեմ, ապրում էր իր վաստակածով՝ տեղական ջազ ակումբում աշխատելով որպես կոկտեյլ մատուցող, ինչպես նաև տաքսու վարորդ[17]։
1979 թվականին Առնոլդն ավարտել է Փրինսթոնի համալսարանի մեքենաշինական և ավիա-տեխնիկայի բաժինը և ստացել գիտության բակալավրի աստիճան, զբաղվել է արևային էներգիայի հետազոտությամբ[18]։ Բացի պահանջվող դասընթացները, ուսանել է նաև տնտեսագիտություն, ռուսերեն և իտալերեն, տեսլականում ունենալով դիվանագետ կամ գործադիր տնօրեն դառնալու միտքը, ինչպես նաև մտադրություն է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում աստիճան ստանալու մասին[19]։ Երկրորդ կուրսից հետո մեկնել է Իտալիա, աշխատել միջուկային ռեակտորի մասեր արտադրող գործարանում, այնուհետև վերադարձել է ավարտելու ուսումը[20]։ Վերադառնալով Փրինսթոն՝ սկսել է ուսումնասիրությունները Փրինսթոնի Էներգետիկայի և շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնում, որտեղ գիտնականների և ինժեներների խումբը ղեկավարում էր Ռոբերտ Հ. Սոկոլովը՝ աշխատելով կայուն էներգիայի աղբյուրների ստեղծման համար, թեմա, որն առանցքային էր դառնալու Առնոլդի հետագա աշխատանքի համար[20]։
1979 թվականին Փրինսթոնի համալսարանն ավարտելուց հետո Առնոլդը Հարավային Կորեայում, Բրազիլիայում և Կոլորադոյի արևային էներգիայի հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես ինժեներ[20]։ Արևային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ` Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիա) աշխատել է հեռավոր վայրերում արևային էներգիայի կառույցների նախագծման վրա և օգնել է գրելու ՄԱԿ-ի պաշտոնաթերթերը[19]։
Այնուհետև ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, որտեղից 1985 թվականին ստացել է քիմիկոս-ինժեների դոկտորական աստիճան[20][21][22]։ Ատենախոսական աշխատանքը կատարել է Հարվեյ Ուորեն Բլանխի լաբորատորիայում, ուսումնասիրել քրոմատագրաֆիայի տեխնիկան[21][23]։
ԳործունեությունԽմբագրել
Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Առնոլդն ավարտել է Բերքլիի կենսաֆիզիկայի ասպիրանտուրան[24]։ 1986 թվականին որպես հայցորդ միացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի թիմին։ 1986 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, 1992 թվականին՝ դոցենտ, 1996 թվականին՝ պրոֆեսոր։ 2000 թվականին կոչվել է Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի Դիք և Բարբարա Դիքինսոն պրոֆեսոր, 2017 թվականից՝ Լայնուս Կարլ Փոլինգ պրոֆեսոր[25]։ 2013 թվականին նշանակվել է Կալթեք Դոննա և Բենջամին Մ. Ռոզենի անվան կենսաճարտարագիտական կենտրոնի տնօրեն[25]։
Առնոլդը Բիոէներգիայի միասնական ինստիտուտի խորհրդատվական խորհրդի և Գիտության և ճարտարագիտության բնագավառում Փաքարդի ասոցիացիայի անդամ է, աշխատում է Աբդուլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) նախագահի խորհրդատվական խորհրդում։ Եղիսաբեթ թագուհու ճարտարագիտության բնագավառի մրցանակի հանձնման կազմի դատավոր է։ Աշխատել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի գիտության և ժամանցի փոխանակման միության հետ`օգնելու հոլիվուդյան սցենարիստներին ճշգրիտ կերպով նկարագրել գիտական թեմաները[26]։
40-ից ավելի ԱՄՆ արտոնագրերի համահեղինակ է[22]։ Համահիմնադրել է վերականգնվող ռեսուրսներից վառելիք և քիմիական նյութեր արտադրող Gevo, Inc. ընկերությունը[22]։ 2013 թվականին իր երկու նախկին ուսանողներ՝ Պիտեր Մայնհոլդի և Պեդրո Կոելհոյի հետ համահիմնադրել են Provivi ընկերությունը, որը մշակել է բույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների այլընտրանքային հետազոտություններ[22][27]։ 2016 թվականից հանդես է գալիս Illumina Inc.-ի գենոմիկայի ընկերության կորպորատիվ խորհրդի կազմում[28][29]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
- ↑ 3,0 3,1 http://www.nasonline.org/member-directory/members/2534069.html
- ↑ 4,0 4,1 https://royalsociety.org/news/2020/04/outstanding-scientists-elected-as-fellows-and-foreign-members-of-the-royal-society/
- ↑ http://www.che.caltech.edu/faculty/arnold_f/index.html
- ↑ 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://phys.org/news/2016-05-biochemist-award-rewriting-dna-mimic.html
- ↑ https://taf.fi/millennium-technology-prize/winner-2016/
- ↑ https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/francis-p-garvan-john-m-olin-medal.html
- ↑ https://www.nobelprize.org/prizes/chemistry/2018/summary/
- ↑ https://www.bbc.com/news/world-46225037
- ↑ https://www.fi.edu/laureates/frances-h-arnold
- ↑ "Francis H. Arnold – Facts – 2018". NobelPrize.org. Nobel Media AB
- ↑ Memorial Tributes։ National Academies Press։ September 26, 2017։ ISBN 978-0-309-45928-0։ doi:10.17226/24773
- ↑ Guarino Ben (October 3, 2018)։ «'Her work is incredible': Pittsburgh native Frances Arnold shares Nobel Prize in chemistry»։ Pittsburgh Post-Gazette
- ↑ Kharif Olga (March 15, 2012)։ «Frances Arnold's Directed Evolution»։ Bloomberg Businessweek։ Վերցված է September 1, 2012
- ↑ «Princeton engineering alumna Frances Arnold wins Nobel Prize in Chemistry»։ Princeton University (անգլերեն)։ Վերցված է 2018-10-04
- ↑ 19,0 19,1 Ouellette Jennifer (2013-03-08)։ «The Director of Evolution»։ Slate (en-US)։ ISSN 1091-2339։ Վերցված է 2018-10-05
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «Evolution Gets an Assist»։ Princeton Alumni Weekly (անգլերեն)։ 2014-10-17։ Վերցված է 2018-10-05
- ↑ 21,0 21,1 Arnold Frances Hamilton (1985)։ Design and Scale-Up of Affinity Separations) (PhD)։ University of California, Berkeley։ OCLC 910485566 – via ProQuest։ (subscription required (help))
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Frances H. Arnold»։ NAE Website։ Վերցված է 2018-10-03
- ↑ «A to G | Harvey W. Blanch»։ stage.cchem.berkeley.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-10-03
- ↑ «Interview with Frances H. Arnold – Design by Evolution»։ www.chemistryviews.org (անգլերեն)։ Վերցված է October 3, 2018
- ↑ 25,0 25,1 «Frances Arnold Wins 2018 Nobel Prize in Chemistry | Caltech»։ The California Institute of Technology (անգլերեն)։ Վերցված է 2018-10-04
- ↑ «Frances Arnold's directed evolution»։ American Association for the Advancement of Science (անգլերեն)։ Վերցված է 2018-10-03
- ↑ Freeman David (2016-05-31)։ «Meet The Woman Who Launched A New Field of Scientific Study»։ Huffington Post (en-US)։ Վերցված է 2018-10-04
- ↑ «This Nobel winner lost a son and two husbands and survived cancer»։ NBC News (en-US)։ Վերցված է 2018-10-05
- ↑ «Board of Directors»։ Illumina (անգլերեն)։ Վերցված է 2018-10-08
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրենսիս Առնոլդ կատեգորիայում։ |