Ֆրեդրիկ Սալմսոն (շվեդ.՝ Hugo Fredrik Salmson, հուլիսի 7, 1843(1843-07-07)[1][2][3][…], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - օգոստոսի 1, 1894(1894-08-01)[1][2][3][…], Lund Cathedral parish, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ։ Եղել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1880 թվականից)։

Ֆրեդրիկ Սալմսոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1843(1843-07-07)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել էօգոստոսի 1, 1894(1894-08-01)[1][2][3][…] (51 տարեկան)
Մահվան վայրLund Cathedral parish, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԵրկերQ17495412?, Une arrestation dans un village de Picardie? և The Little Gleaner?
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Konstnärsförbundet և Երազների գաղութ
 Hugo Salmson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մեծածախ առևտրականի ընտանիքում։ Հոր պնդմամբ նա սկսել է ուսումնասիրել տնտեսագիտություն և առևտրային գործ, բայց շուտով սկսել է զբաղվել գեղարվեստական կարիերայով։ 1861-1867 թվականներին Յոհան Քրիստոֆեր Բոկլունդի ղեկավարությամբ սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1867 թվականին նկարիչը հաղթել է արքայական մեդալը և արդյունքում ստացել է եռամյա կրթաթոշակ` Փարիզ ուղևորվելու համար։ 1868 թվականին նա Կոպենհագենով և Դյուսելդորֆով ճամփորդել է Ֆրանսիա, որտեղ դարձել է պատմական ժանրի նկարիչ Պիեռ-Շառլ Կոնտի ուսանողը։

Հուգո Սալմսոնը առաջին շվեդ նկարիչներից մեկն էր, որ սովորել է Փարիզում և մնացել է այնտեղ աշխատելու։ 1868 թվականին Սալմսոնը բացել է իր սեփական արվեստանոցը։ Ֆրանս-պրուսական պատերազմի բռնկման պատճառով նա մի քանի ամիս անցկացրել է Բրյուսելում։

Սկսել է ստեղծագործել սալոնային ոճով («Տարտյուֆ» նկար), փարիզյան սալոնում իր դեբյուտն է նշել է 1870 թվականին։ Ավելի ուշ, Ժան Ֆրանսուա Միլլեի, Ժյուլ Բրետոնիը և ավելի մեծ չափով` Ժյուլ Բաստիեն Լըպաժի ազդեցության տակ սկսել է նկարել նատուրալիստական ոճով։

Ժանրային նկարների, պատմական ժանրի կտավների (հատկապես` 16-րդ և 17-րդ դարերի), դիմանկարների հեղինակ է։

Գեղանկարչության դասեր է տվել Եվգենի Շվեդացուն։ Ընտրվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1880 թվական)։

Գյուղացիների կյանքը արտացոլող «Բազուկի քաղհան Պիկարդիայում» կտավը 1878 թվականին Սալոնում իրարանցում է առաջացրել և նկարչին հանրաճանաչ դարձրել։ Այն գնահատվել է որպես շվեդական պլեներային ոճով արված կարևոր աշխատանք, չնայած այն բանին, որ դրա մեծ մասը նկարվել է ստուդիայում, և որ ամպամած մոխրագույն երկնքի ֆոնին կտրուկ աչքի զարնող կերպարներին ինչ-որ չափով թատերական դիրքերում էին։

Որոշ ժամանակ Սալմսոնի ծանոթները կասկածում էին, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Հավանաբար այս պատճառով Լունդ քաղաքի հյուրանոցում ինքնասպան է եղել։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Hugo F Salmson (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Արտաքին հղումներ խմբագրել