Ֆրեդերիկ Ռյոնով

դանիացի ֆուտբոլիստ

Ֆրեդերիկ Ռյոնով (դան․՝ Frederik Rønnow, օգոստոսի 4, 1992(1992-08-04)[1][2][3][…], Հորսենս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այնտրախտ Ֆրանկֆուրտի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ֆրեդերիկ Ռյոնով
Frederik Rønnow
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Frederik Riis Rønnow
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1992(1992-08-04)[1][2][3][…] (31 տարեկան)
Ծննդավայր Հորսենս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
Հասակ 190 սմ
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Համար 1
Պատանեկան կարիերա
Դանիա Ստենսբալե
Դանիա Հորսենս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Դանիա Հորսենս 56 (0)
2013-2014   Դանիա Էսբյերգ 18 (0)
2015-2018 Դանիա Բրոնդբյու 99 (0)
2018-ներկա Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 0 (0)
Ազգային հավաքական
2010 Դանիա Դանիա Մ18 4 (0)
2010-2011 Դանիա Դանիա Մ19 3 (0)
2012 Դանիա Դանիա Մ20 1 (0)
2012-2015 Դանիա Դանիա Մ21 14 (0)
2016-ներկա Դանիա Դանիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 22-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Հորսենս խմբագրել

Ռյոնովը Հորսենսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դանիայի գավաթի Հոլստեբրոյի դեմ խաղում[5]։ Դանիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի մարտի 31-ին՝ Օլբորգի դեմ խաղում[6]։ Մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչում՝ Կոպենհագենի դեմ խաղում, սակայն Հորսենսը պարտվեց 1-0 հաշվով[7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռյոնովը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Էլֆսբորգի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում[9]՝ բաց թողելով 66 գնդակ ու 13 խաղերում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Հորսենսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։ 2013 թվականի հուլիսի 5-ին Ռյոնովը 1 տարվա վարձավճարով միացավ Էսբյերգին[11]՝ թիմի կազմում անցկացնելով 26 հանդիպում[12]։ 2014 թվականին նա վերադարձավ Հորսենս։ Ակումբի կազմում նա անցկացրեց 71 հանդիպում՝ բաց թողելով 95 գնդակ և 23 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Բրոնդբյու խմբագրել

2015 թվականի հուլիսի 2-ին Ռյոնովը տեղափոխվեց Բրոնդբյու[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Ռանդերսի դեմ խաղում[15]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին նա հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Պանատինաիկոսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[16]։ 2017 թվականի ապրիլի 30-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Ռյոնովը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[17]։ Մայիսի 25-ին դանիացին խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Կոպենհագենի դեմ խաղում, սակայն Բրոնդբյուն պարտվեց 3-1 հաշվով[18][19]։ Հաջորդ տարի նա կրկին մասնակցեց Դանիայի գավաթի եզրափակչին, բայց այս անգամ իր թիմը հաղթեց 3-1 հաշվով Սիլկեբորգին[20]՝ նվաճելով գավաթը[21]։ Բրոնդբյուի կազմում Ռյոնովը անցկացրեց 120 հանդիպում՝ բաց թողելով 121 գնդակ և 42 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Այնտրախտ Ֆրանկֆուրտ խմբագրել

2018 թվականի ապրիլի 12-ին Ռյոնովը 4 տարվա պայմանագիր կնքեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի հետ[22][23]՝ թիմին միանալով 2017-18 մրցաշրջանից հետո[24][25]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիայի դեմ խաղում[26], սակայն այս խաղում Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով[27][28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռյոնովը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Դանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտի 9-ին՝ Իսլանդիայի և Շոտլանդիայի դեմ խաղերի համար[29], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[30][31]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ ընկերական խաղում[32]։ 2018 թվականի մայիսին Ռյոնովը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[33][34]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[35], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[36][37]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[38][39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հորսենս 2011–12 Սուպերլիգա 11 0 6 0 17 0
2012–13 33 0 5 0 4 42 0
2014–15 1․ Դիվիզիոն 12 0 0 0 12 0
Ընդհանուր 56 0 11 0 4 0 0 0 71 0
Էսբյերգ 2013–14 Սուպերլիգա 18 0 0 0 8 0 26 0
Բրոնդբյու 2015–16 29 0 3 0 2 0 34 0
2016–17 34 0 3 0 7 0 44 0
2017–18 36 0 3 0 3 0 42 0
Ընդհանուր 99 0 9 0 12 0 0 0 120 0
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2018–19 Բունդեսլիգա 0 0 1 0 0 0 1 0 2 0
Կարիերայի ընդհանուր 173 0 21 0 24 0 1 0 219 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[40]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 4 0
2017 2 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բրոնդբյու

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Denmark - F. Rønnow - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Holstebro Boldklub - AC Horsens, Sep 7, 2011 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «AC Horsens - Aalborg BK, Mar 31, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «AC Horsens - FC Copenhagen, May 17, 2012 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «AC Horsens - IF Elfsborg, Aug 2, 2012 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Frederik Ronnow | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  10. 10,0 10,1 bold.dk. «Frederik Rønnow årets spiller i Horsens». bold.dk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Velkommen til EFB | Hele sydvestjyllands hold » Efb.dk». EfB (դանիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Frederik Ronnow | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Frederik Rønnow skifter til Brøndby IF - Brøndby IF». brondby.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  14. bold.dk. «Officielt: Brøndby snupper Frederik Rønnow». bold.dk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «Randers FC - Bröndby IF, Aug 9, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «Panathinaikos Athens - Bröndby IF, Aug 18, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Bröndby IF - SönderjyskE, Apr 30, 2017 - Alka Superligaen Championship round - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «FC Copenhagen - Bröndby IF, May 25, 2017 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  19. Video, B/R. «FC Copenhagen Beat Brondby in Danish Cup Final in Front of Incredible Crowd». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «Bröndby IF - Silkeborg IF, May 10, 2018 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  21. 21,0 21,1 «LIVE Brøndby IF - Silkeborg IF - DBU Pokalen - 10 May 2018». Eurosport. 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  22. «Eintracht agree to sign Bröndby goalkeeper Frederik Rönnow». Eintracht Frankfurt - Offizielle Website (գերմաներեն). 2018 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  23. «OFFICIAL - Eintracht Frankfurt signing RONNOW from Brondby». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «Eintracht Frankfurt goalkeeper Lukas Hradecky confirms summer departure | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «Eintracht Frankfurt agree to sign Frederik Rönnow | Get German Football News». www.getfootballnewsgermany.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  27. «DFL Supercup: Eintracht Frankfurt 0 Bayern Munich 5 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  28. «Bayern Munich 5 Eintracht Frankfurt 0: Robert Lewandowski bags hat-trick as Niko Kovac's men win third successive Super Cup title». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  29. «Knudsen in Danish Squad - Ipswich Town News». TWTD.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  30. «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  31. «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  32. «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  33. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  34. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  35. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Frederik RONNOW - Frederik Ronnow - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  36. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  37. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  38. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  39. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  40. 40,0 40,1 «Frederik Rønnow». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ռյոնով» հոդվածին։