Ֆրեդերիկ Չարլզ Կավենդիշ (Քավենդիշ) (անգլ.՝ Frederick Charles Cavendish), (նոյեմբերի 30, 1836(1836-11-30)[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - մայիսի 6, 1882(1882-05-06)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի հասարակական գործիչ։

Ֆրեդերիկ Կավենդիշ
անգլ.՝ Lord Frederick Cavendish
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1836(1836-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրԻստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 6, 1882(1882-05-06)[1][2][3] (45 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանCartmel Priory
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինLucy Cavendish?[4]
Ծնողներհայր՝ William Cavendish, 7th Duke of Devonshire?[3][4], մայր՝ Blanche Howard?[3][4]
Զբաղեցրած պաշտոններԻռլանդիայի գլխավոր քարտուղար, Մեծ Բրիտանիայի 22-րդ գումարման պատգամավոր, member of the 21st Parliament of the United Kingdom?, member of the 20th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ և Financial Secretary to the Treasury?
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
 Lord Frederick Charles Cavendish Վիքիպահեստում

1897 թվականին հիմնադրել է «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը և դարձել դրա նախագահը։ Եղել է Լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահը։ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայ ժողովրդի շահերի պաշտպանության մասին Ու. Գլադստոնի լիբերալ կուսակցության գաղափարների համակիրն էր։ Քավենդիշը և նրա կազմակերպությունը մեծ օգնություն են ցույց տվել Թուրքիայում կոտորածներից և ջարդերից տուժած հայ բնակչությանը և փախստականներին ինչպես 19-րդ դարի 90-ական թվականների վերջին, այնպես էլ 1915-1920 թվականների ընթացքում։ 1913 թվականի հունվարին նամակով դիմել է արտգործնախարար Է. Գրեյին՝ պահանջելով օգնել և պաշտպանել հայ ժողովրդին, քանի որ Մեծ Բրիտանիան «կրկնակի պատասխանատվություն» է կրում նրա առջև 1878 թ. Բեռլինի դաշնագրի և Կիպրոսի կոնվենցիայի պատճառով։ Գտնում էր, որ եթե բրիտանական կառավարությունը անհապաղ չձեռնարկի հայերին պաշտպանող միջոցառումներ, ապա նրանց սպառնում է ֆիզիկական ոչնչացում։ 1915 թվականին Ջ. Բրայսի հետ ստորագրել է հայ փախստականներին օգնելու խնդրանքով «Թայմս» թերթում տպագրված Բրիտանիայի հասարակայնությանն ուղղված դիմումը։

Երկեր խմբագրել

The Peril of Armenia. "Contemporary Review", 1913, v. 103.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։