Ֆրանց Կարլ Մովերս (գերմ.՝ Franz Karl Movers, հուլիսի 17, 1806(1806-07-17), Կոսֆելդ, Մյունստեր, Գերմանիա - սեպտեմբերի 28, 1856(1856-09-28), Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն), գերմանացի աստվածաբան, արևելագետ և մանկավարժ։

Ֆրանց Կարլ Մովերս
գերմ.՝ Franz Karl Movers
Ծնվել էհուլիսի 17, 1806(1806-07-17)
ԾննդավայրԿոսֆելդ, Մյունստեր, Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 28, 1856(1856-09-28) (50 տարեկան)
Մահվան վայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄյունստերի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտությունաստվածաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎրոցլավի համալսարան

Կյանք խմբագրել

Ֆրանց Կարլ Մովերսը ծնվել է 1806 թվականի հուլիսի 17-ին Կոսֆելդեում[1]։ Մյունստերի Վիլհելմի անվան Վեստֆալի համալսարանում ուսանել է աստվածաբանություն և արևելյան լեզուներ[2]։

Ստանալով անհրաժեշտ կրթություն Մովերսը 1833 թվականին դարձել է Բերկումեի հովիվը և այդ պաշտոնում ծառայել է մինչև 1839 թվականը, որից հետո նշանակվել է Բրեսլաու համալսարանի կաթոլիկ ֆակուլտետի պրոֆեսոր[3][4]։

Ամենակարևոր աշխատանքները կապված են Աստվածաշնչի հետ. «De utriusque recensionis vaticiniorum Jeremiae graece et hebraice indole et origine» и «Loci quidam historiae canonis Veteris Testamenti illustrati» (1842 թվական)[4][5]

Մովերսը հեղինակել է մի շարք աշխատանքներ փյունիկյան հնության վերաբերյալ, այդ կերպ գիտության բաժնում ստեղծելով նոր դարաշրջան։ Իր աշխատաքնը՝ «Die Phönizier» (1841—1856), որ վերաբերում է կրոնին, քաղաքականությանը, պետական կառուցվածքին, փյունիկյան առևտրային հարաբերություններին մի քանի տասնամյակ չի կորցրել իր նշանակությունը[6]։ Նրանով նույնպես սկսվել էր փյունիկյան տեքստերի գրադարանի հրատարակությունը, առաջինը՝ «Die Punischen Texte im Poenulus d. Plautus» և երկրորդ հրատարկությունը՝ «Das Opferwesen der Karthager»[4]։

Ֆրանց Կարլ Մովերսը մահացել է 1856 թվականի սեպտեմբերի 28-ին, Բրեսլաու քաղաքում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Movers, Franz Karl // Encyclopædia Britannica, 1911(անգլ.).
  2. Movers, Franz Karl // Catholic Encyclopedia, 1913(անգլ.).
  3. Carlquist, Gunnar. (1937). Svensk uppslagsbok. Bd 18. Malmö: Svensk Uppslagsbok AB. sid. 236
  4. 4,0 4,1 4,2 «Моверс, Франц-Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Franz-Carl Movers», in Je m’appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005, p.255.
  6. «Моверс, Франц Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Movers, Franz Karl // Allgemeine Deutsche Biographie(գերմ.).

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել