Ֆրանց Կայզեր (գերմ.՝ Franz Kaiser, ապրիլի 25, 1891(1891-04-25)[1], Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] - մարտի 13, 1962(1962-03-13)[1], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։

Ֆրանց Կայզեր
Franz Kaiser
Ծնվել էապրիլի 25, 1891(1891-04-25)[1]
Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
Մահացել էմարտի 13, 1962(1962-03-13)[1] (70 տարեկան)
Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Երեխա(ներ)Մարիա-Լուիզա Կայզեր[2]
ՀայրԹեոբալդ Կայզեր[2]

1911 թվականից 1914 թվականներն աշխատել է Հայդելբերգի աստղադիտարանում իր թեկնածուական աշխատության վրա, զուգահեռաբար հայտնաբերել է ընդհանուր առմամբ 21 աստերոիդ[3]։ Իր թեկնածուական աշխատությունը պաշտպանել է 1915 թվականին։

Նրա պատվին է անվանվել (3183) Ֆրանցկայզեր աստերոիդը։

Կայզերը 1913 թվականին իր հայտնաբերած երկու աստերոիդներ անվանել է իր դուստրերի անուններով՝ (743) Էվգենիսիս և (746) Մարլու, իսկ (778) Թեոբոլդան նա անվանել է հոր պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #116026502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.urania-wiesbaden.de/kaiser.html
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել