Ֆրանց Գուդովիչ

լիտվացի բժիշկ, սոցիալ-դեմոկրատ, Կովենսկի նահանգից Պետական դումայի II գումարման պատգամավոր

Ֆրանց Գուդովիչ (լիտ.՝ Pranas Gudavičius, ապրիլի 7, 1876(1876-04-07), Užakmeniai, Eržvilkas Eldership, Jurbarkas District Municipality, Լիտվա - նոյեմբերի 28, 1956(1956-11-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լիտվացի բժիշկ, սոցիալ-դեմոկրատ, Կովենսկի նահանգից Պետական դումայի II գումարման պատգամավոր։

Ֆրանց Գուդովիչ
Ծնվել էապրիլի 7, 1876(1876-04-07)
ԾննդավայրUžakmeniai, Eržvilkas Eldership, Jurbarkas District Municipality, Լիտվա
Մահացել էնոյեմբերի 28, 1956(1956-11-28) (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  ԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունHU Berlin (1905)
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1905)
ԱշխատավայրՎիտովտ Մեծի համալսարան
ՊաշտոնՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունԼիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Գուդովիչը ծնվել է 1876 թվականին։ 1895 թվականին ավարտել է Միտավսկի գիմնազիան, այնուհետև ընդունվել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը, բայց 1896 թվականին փոխադրվել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղից էլ հեռացվել է 1901 թվականին ուսանողական խռովություններին մասնակցելու համար։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա և 1905 թվականին Բեռլինի համալսարանից ստացել բժշկության դոկտորի աստիճան։ 1906 թվականին որպես բժիշկ աշխատանքի է անցել Էրժվիլկաս բնակավայրում։ Եղել է Լիտվական սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Ըստ երևույթին ընտրվել է գյուղացիական ցենզով, որպես հողատեր Կովենսկի նահանգի Ստեֆանովո գյուղից[1]։

 
Պետական դումայի 2-րդ գումարման լիտվացի պատգամավորները, 1907, Գուդովիչ ձախից առաջինն է նստած

Մոտ է եղել սոցիալ- դեմոկրատական ֆրակցիայի մենշևիկյան թևի հետ։ Մտել է Ավտոնոմիստների Լիտվական խմբի մեջ։ Եղել է անձի անձեռնմխելիության և ագրարային հանձնաժողովներում։ Իր ստորագրությունն է դրել Պետական Դումայի 5 անդամների հայտարարության տակ` ի պաշտպանություն Սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի տեսական հայացքների և տակտիկայի այն բանից հետո, երբ նրա 55 անդամներ ենթարկվել են քրեական պատասխանատվության։ 1910-1911 թվականներին սոցիալիստական գործունեության համար կալանավորվել է Կովենսկի բանտում։ 1914 թվականին պետական քննություններ է հանձնել Ռուսաստանում բժշկի կոչման համար և շուտով զորակոչվել ռուսական բանակ և ծառայել ռազմաճակատում որպես բժիշկ։ 1919 թվականին վերադարձել է Լիտվա։ 1924 թվականից աշխատել է Կաունասում որպես սանիտարական բժիշկ։ 1934-1941 թվականներին եղել է Բժիշկների Լիտվական ասոցիացիայի նախագահը։ 1935-1941 թվականներին դասավանդել է Կաունասի Վիտով Մեծի համալսարանում։ 1944 թվականին արտագաղթել է Արևմուտք։ 1951-1955 թվականներին որպես բժիշկ աշխատել է Միացյալ Նահանգներում։ 1952 թվականից եղել է լիտվացի բժիշկների Նյու-Յորքյան ընկերության պատվավոր անդամ։ Հրապարակել է մի շարք հոդվածներ պանկրեատիտի բուժման վերաբերյալ[2]։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Vincas Tercijonas. Prof. Dr. Med. Pranas Gudas-Gudavičius, Chicago, 1959

Արխիվ խմբագրել

Ռուսաստանի պետական պատմական արխիվ, ֆոնդ` 1278, համար` 1 (2-րդ գումաում), գործ` 116, գործ` 536, թերթ` 4։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. П. Ерошкин. Социал-демократические фракции в Государственных Думах. // Советская историческая энциклопедия.
  2. Pranas Gudavičius. Visuotinė lietuvių enciklopedija, T. VII (Gorkai-Imermanas). – Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2005. 257 psl.