Մազերել (Masereel), Ֆրանս (հուլիսի 30, 1889(1889-07-30)[1], Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[2] - հունվարի 3, 1972(1972-01-03)[3][4][1][…], Ավինյոն[2]), բելգիացի նկարիչ։ Բելգիայի կոմունիստական կուսակցության անդամ։

Ֆրանս Մազերել
հոլ.՝ Frans Masereel
Jules De Bruycker - Frans Masereel in his studio.jpg
Ծնվել էհուլիսի 30, 1889(1889-07-30)[1]
ԾննդավայրԲլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[2]
Վախճանվել էհունվարի 3, 1972(1972-01-03)[3][4][1][…] (82 տարեկան)
Մահվան վայրԱվինյոն[2]
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Մասնագիտություննկարիչ-փորագրող և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներQ17495506?
ԱմուսինLaure Malclès-Masereel?
Frans Masereel Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1907-1908 թվականներին սովորել է Գենտի գեղարվեստի ակադեմիայում։ 1909 թվականից հիմնականում ապրել է Ֆրանսիայում։ Օգտագործելով էքսպրեսիոնիզմին և 20-րդ դարի գեղարվեստական այլ հոսանքներին բնորոշ ստեղծագործական սկզբունքներ, նաև գրական ֆաբուլան, ավանդական սիմվոլների և այլաբանության լեզուն՝ Մազերելը ստեղծել է Փայտագրությունների շարքեր («վեպերը նկարներում»)։ Մազերելի հերոսը ժամանակակից բուրժուական աշխարհի մարդն է, յուրահատուկ հասարակական, քաղաքային նկարագրով։ Նա իր արվեստով արտահայտել է գիտակցված քաղաքական բողոք բռնության և շահագործման դեմ («Գաղափարը, նրա ծնունդը, նրա կյանքը, նրա մահը», 1920, «Քաղաք», 1925, «Մահվան պարը», 1941)։ Հայտնի են Շ. դը Կոստերի, Ռ. Ռոլանի և այլոց ստեղծագործությունների նրա պատկերազարդումները։ Ստեղծել է գծանկարների և ջրաներկ աշխատանքների ալբոմ, բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, աշխատել կինոյում, թատրոնում։ Մազերելի արվեստը նպաստել է քննադատական ռեալիզմի կերպարային-արտահայտչական նոր միջոցների ձևավորմանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Frans Masereel — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118578669 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Frans Masereel
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132