Ֆրանս-իտալական համաձայնագիր (1935)

1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր (ֆր.՝ Accord franco-italien, իտալ.՝ Accordo franco-italiano, նաև Մուսոլինի-Լավալ համաձայնագիր, Հռոմեական պակտ), քաղաքական պայմանագիր Ֆրանսիայի և Իտալիայի միջև, որը կնքվել է 1935 թվականի հունվարի 7-ին Հռոմում։ 1935 թվականի համաձայնագիրը սկիզբ դրեց «խաղաղեցման քաղաքականությանը», որն այդ ժամանակ իրականացնում էին առաջատար արևմտյան տերությունները ի պատասխան ֆաշիստական երկրների ագրեսիվ էքսպանսիայի։

1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր

Տեսարան դեպի Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակ, 1935 թվական
Պայմանագրի տիպ պակտ
Ստորագրվել է
— վայր
հունվարի 7, 1935
Հռոմ, Իտալիա
Ստորագրել են Պիեռ Լավալ
Բենիտո Մուսոլինի
Կողմեր Ֆրանսիա
Իտալիա
Լեզու ֆրանսերեն
իտալերեն

Նախապատմություն խմբագրել

19-րդ դարի վերջին Աֆրիկայում Իտալական կայսրության քաղաքականության հիմնական վեկտորը եղել է Լիբիայի և Եթովպիայի (Հաբեշստան) ենթակայությունը և հետագա գաղութացումը։ Ֆրանսիական կառավարությունը միշտ համաձայնվում էր այդ երկրների հետ կապված փոխզիջումների գնալ իտալացիների հետ այն դեպքում, երբ ցանկանում էր հասնել Իտալիայի հետ բարենպաստ հարաբերությունների հաստատմանը[1][2][3]։ 1930-ականների առաջին կեսին Իտալիայի ֆաշիստական վարչակարգը, որն եկավ Առաջին համաշխարհային պատերազմից համընդհանուր դժգոհության ալիքի հետ[4], այդ թվում՝ չափազանց աննշան, հատկապես գաղութային այլ տերությունների բաժնի համեմատ Իտալիայի ձեռքբերումներն Աֆրիկայում[5] , ծրագրեց իրականացնել մեծ արտաքին քաղաքական գործողություն՝ Եթովպիայի (Հաբեշստանի) գրավումը[6]․ Ֆրանսիան իր հերթին ցանկանում էր, նույնիսկ Աֆրիկայի վերաբերյալ իտալական պահանջների բավարարման ճանապարհով ստանալ Իտալիայի աջակցությունն ընդդեմ գերմանական հզորացող ուժի։ Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Իտալիան հետաքրքրված էին Ավստրիայի անկախության պահպանմամբ․ առաջինը չէր ցանկանում ուժեղացնել Գերմանիային, իսկ երկրորդը ցանկանում էր պահպանել ֆաշիստական ռեժիմը Ավստրիայում[7]։ Այսպիսով, Ֆրանսիայի և Իտալիայի միջև փոխադարձ շահերի համընկնումը և նրանց պատմական հիմքը նախապատրաստեցին նրանց միջև համաձայնագրի կնքումը։

1934 թվականին Լուի Բարտուի սպանությունից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնեց Պիեռ Լավալը։ Նա ընդունեց իր նախորդի գաղափարները Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտար հետևել Նացիստական Գերմանիայի կողմից հետզհետե ավելացող ռազմական վտանգի զսպմանը։ Այդ պատճառով էլ 1935 թվականի հունվարի 4-ին Լավալը մեկնեց Հռոմ՝ Գերմանիայի դաշնակից ֆաշիստական Իտալիայի մայրաքաղաք, որպեսզի հանդիպի և համաձայնության գա իտալական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի հետ[8]։

Կողմերի բանակցություններն ու ստորագրումը խմբագրել

 
Բենիտո Մուսոլինիի և Պիեռ Լավալի հանդիպումը խորհրդականների ներկայությամբ՝ Հռոմեական պակտի պայմանների վերաբերյալ, 1935 թվական

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը և Իտալիայի վարչապետը չորս երկար հանդիպում ունեցան՝ երեքը խորհրդականների մասնակցությամբ և մեկը գաղտնի՝ ակն ընդ ական։ Առաջին երկու հանդիպումների արդյունքում հրապարակվեց ավստրիական հարցի հետ կապված կնքված համաձայնագիրը։ Երրորդ՝ գաղտնի հանդիպումից հետո Լավալը հայտարարեց, որ համաձայնության են հասել բոլոր կետերի շուրջ[8]։

Հռոմում 1935 թվականի հունվարի 7-ի հանդիպման արդյունքների հիման վրա ընդհանուր դեկլարացիան հրապարակվեց հունվարի 11-ին։ Այն տեղեկացնում էր, որ երկու կողմերը մտադիր են «զարգացնել երկու ազգերին միավորող ավանդական բարեկամությունը և համագործակցել փոխադարձ վստահության և ընդհանուր խաղաղության պահպանման ոգով»[8]։

Պայմաններ խմբագրել

1935 թվականի ապրիլի 15-ին հրապարակվեցին համաձայնագրի պայմանները․

  • Իտալիան ստանում է աֆրիկական ափամերձ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի տարածքը՝ ընդհանուր 800 կմ² մակերեսով, որը ծովից 22 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, ինչպես նաև դրան կից Դումեյրա փոքրիկ կղզին[9][10][11]։ Մուսոլինիի նվաճողական ծրագրերի տեսանկյունից Աֆրիկայի այդ ափամերձ տարածքն ուներ ռազմավարական մեծ նշանակություն։ (Այս պայմաններից հատկապես դժգոհ էին անգլիական և ֆրանսիական զինվորական շրջանները և անգլիական ու ֆրանսիական բարձր քաղաքական էլիտայի մի մասը, քանի որ ագրեսիվ ռազմատենչ Իտալիայի ծովային հարևանությունը բացահայտ վտանգ էր ներկայացնում բրիտանական Ադենի և ֆրանսիական Սոմալիի համար։ Այս գաղութները շատ կարևոր նշանակություն ունեին նրանց մետրոպոլիաների համար, որպես ռազմածովային բազաներ Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միավորման վայրում)[8]։
  • Իտալիային տրվեցին երկաթգծի բաժնետոմսերի 20%-ը, որը միավորում էր ֆրանսիական Ջիբութի նավահանգիստը Հաբեշստանի (Եթովպիա) մայրաքաղաք Ադիս-Աբեբային[8][10][11]։ Իտալիան նաև իրավունք ստացավ օգտագործել ֆրանսիական Ջիբութի—Ադիս-Աբեբա տարածքի երկաթգծի ճանապարհը՝ իտալական բանակին մատակարարելու համար։ (1935 թվականի պայմանագրի ստորագրումից հետո Իտալիան այս երկաթգծի միջոցով սկսեց զորքեր տեղափոխել իրեն պատկանող աֆրիկական գաղութներ)[6]։
  • Իտալիան ստացավ 114 հազար կմ² տարածք ունեցող նախկին վիճելի Աուզու գիծը, որը գտնվում է ֆրանսիական Չադի (այս գծից հարավ) և իտալական Լիբիայի միջև (այս գծից հյուսիս)[9][10][11]։ Մուսոլինին, խոսելով Իտալիայի այդ ձեռքբերման մասին, ծաղրանքով փոքրացրել է դրա նշանակությունը[8].
  Վերջերս ֆրանսիացիներից Սահարայի անապատից 110 հազ կմ² եմ ստացել․․․ Գիտե՞ք, թե որքան բնակչություն է ապրում այդ անպտղատու տարածքում։ 62․․․ Նրանց ստիպված էինք փնտրել, ինչպես ասեղը խոտի դեզում։ Վերջիվերջո նրանց գտանք ավազում կորած հովտում, որտեղ, սակայն, դրանց մշակման համար բավականաչափ ջուր չկար։  
 
Աուզու գիծ
 
Ֆրանսիական Սոմալիի և Իտալական Էրիթրեայի սահմանը՝ ըստ Հռոմեական պակտի
  • Թունիսում 1935 թվականի պայմանագրի արձանագրությունը պարունակում էր կետ՝ 30 տարվա ընթացքում Թունիսում իտալական հպատակների արտոնյալ վիճակի վերացման մասին[11]։ Այստեղ Մուսոլինին մասնակիորեն բավարարեց ֆրանսիական կառավարության պահանջները։ Կողմերը համաձայնվեցին, որ Իտալիայի քաղաքացիությունը կպահպանեն Ֆրանսիական Թունիսի իտալացիների այն երեխաները, որոնք ծնվել են մինչև 1945 թվականը։ 1945 թվականից հետո Թունիսում ապրող իտալացիներն այլևս իրավունք չէին ունենա ընդունել իտալական քաղաքացիություն[8]։

Հունվարի 7-ի պայմանագիրը նախատեսում էր նաև Դանուբյան դաշնագրի եզրահանգումը։ Ճանաչելով Ավստրիայի անկախության և ինքնիշխանության պահպանման խիստ վերահսկումը Եվրոպայում խաղաղության պահպանման համար՝ Ֆրանսիան և Իտալիան որոշեցին համաձայնության գալ ավստրիական սահմանների անձեռնամխելիության վերաբերյալ[10][11]։ Նրան պետք է միացվեին Լեհաստանը, Ռումինիան և այլ պետություններ[8]։

Հետևանքներ խմբագրել

1935 թվականի մարտի 26-ին Լավալի և Մուսոլինիի կողմից Հռոմում ստորագրված բոլոր համաձայնագրերը վավերացվեցին Ֆրանսիայի կողմից[9]։ Սակայն Իտալիայի խորհրդարանը չհաստատեց այն, քանի որ այս պայմանագրում չէր քննարկվել ֆրանսիական Կորսիկային, Նիսին և Թունիսին վերաբերվող հարցերը, որոնց վրա տարածվում էին իտալական իրրեդենտիզմի պահանջները[12]։

Ֆրանս-իտալական պայմանագրերն ավելի կարևոր հետևանքներ առաջացրեցին կապված Ավստրիայի և Աուզու գծի հետ.

  • Ավստրիայի սահմանների ինքնիշխանության և անձեռնամխելիության աջակցության պայմանը այդպես էլ չիրականացվեց երկու կողմերի կողմից. Իտալիան պայմանագրի կնքումից արդեն երկու տարի անց (1937 թվականի նոյեմբերին) միանալով Հակակոմինտերնյան պակտին[13], չառարկեց Ավստրիայի անշլյուսին․ Ֆրանսիան ևս հրաժարվեց միջամտել[14]։
  • Աուզու գիծը ֆրանսիական հասարակածային Աֆրիկայից իտալական Լիբիային փոխանցելու որոշումն ուներ հեռուն գնացող հետևանքներ, որը տարածքային վեճերի պատճառ հանդիսացավ արդեն անկախությունը կորցրած Լիբիայի և Չադի միջև և նույնիսկ խոշոր զինված հակամարտության պատճառ դարձավ, որը շարունակվեց մինչև 20-րդ դարի վերջը[15]։

Հետագայում պարզ դարձավ, որ Հռոմում ֆրանսիական դեսպանատանը՝ Ֆարնեզե պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ, Մուսոլինին Լավալին հայտնել էր Եթովպիան (Հաբեշստան) գրավելու իր ծրագրի մասին։ Լավալն իր կողմից շատ պարզ հասկացրել էր Մուսոլինիին, որ ֆրանսիական կառավարությունը չի խոչընդոտի իր ծրագրի իրականացմանը[8][10][11]։ Իր անձնական դիվանագիտության արդյունքում Մուսոլինին կարողացավ կանխել նոր իտալա-եթովպիական պատերազմի սանձազերծման համար հիմնական խոչընդոտներից մեկը։

Լավալի Հռոմ մեկնելուց անմիջապես հետո Իտալիայի Մեծ ֆաշիստական խորհուրդը հայտարարեց, որ ռազմական հակամարտությունների բարձր հավանականության պատճառով անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, այդ թվում և իտալական Սոմալիում, և Էրիթրեայում[8]։ Ինը ամիս անց՝ 1935 թվականի հոկտեմբերին, իտալական զորքերը կմտնեն Եթովպիա։

Համաձայնագիրը ստորագրելով և Մուսոլինիի հետ համաձայնության գալով՝ Ֆրանսիան հույս ուներ թուլացնել Իտալիայի հարձակումը Դանուբյան ավազանի տարածքում և Բալկաններում և իտալական էքսպանսիան ուղղել Աֆրիկայի ուղությամբ, ինչպես նաև կանխարգելել Նացիստական Գերմանիայի և Իտալիայի մերձեցումը, սակայն, ինչպես հետագայում երևաց, այդ հաշվարկները սխալ դուրս եկան։ 1938 թվականի դեկտեմբերին, երբ այդ մերձեցումը դարձավ ակնհայտ, Իտալիան չեղարկեց Հռոմեական պակտը[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Баррера — Принетти соглашение (1902, 1—2 ноября). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
  2. Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Лондонское соглашение (1906, 13 декабря). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
  3. Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Франко-итальянское соглашение (1912, 28 октября). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
  4. О.С. Сорока-Цюпа, А.О. Сорока-Цюпа. Новейшая история зарубежных стран XX — начала XXI века. — 7-е издание. — М.: Просвещение, 2005. — P. 104. — ISBN 5-09-013940-7.
  5. «Михеев Д.В. Английские экспедиции к Магелланову проливу накануне англо-испанской войны 1585–1604 гг». Genesis: исторические исследования. 12 (12): 1–8. 2017-12. doi:10.25136/2409-868x.2017.12.25129. ISSN 2409-868X.
  6. 6,0 6,1 История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 / редколл. — П. Н. Поспелов и др.. — М.: Воениздат, 1960. — Т. 1. — С. 104.
  7. Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 20. Образование второго очага войны в Европе. Австрийский вопрос во взаимоотношениях Италии и Германии // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21. Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны. Римский сговор (7 января 1935 г.) // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
  9. 9,0 9,1 9,2 «7 janvier 1935 - Accord franco-italien (Laval-Mussolini)». djibouti.frontafrique.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. (ֆր.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Большая советская энциклопедия. Римский пакт. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Советская историческая энциклопедия (КОШАЛА – МАЛЬТА). Лаваля — Муссолини соглашения 1935 года, 7 января. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 8.
  12. «XXIX Legislatura del Regno d'Italia». storia.camera.it. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.(իտալ.)
  13. «Антикоминтерновский пакт» / А. Г. Матвеева // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 47—48. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  14. Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21. Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны. Захват Австрии Германией (18 марта 1938 г.) // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
  15. «Ливийско-чадский конфликт». nado.znate.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • An Encyclopaedia of World History (անգլ.). — Boston: Houghton Mifflin Company, 1948. — С. 990.
  • R. Festorazzi Laval Mussolini. L'impossibile Asse. — Milano: Mursia. — ISBN 9788842530817
  • Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21.Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — С. 514-517. — 900 с.

Արտաքին հղումներ խմբագրել