Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո
Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո (ֆր.՝ François Joseph Bosio, մարտի 19, 1768[1][2][3][…], Մոնակո - հուլիսի 29, 1845[1][2][3][…], Փարիզ[2]), ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ։
Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1768[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնակո |
Վախճանվել է | հուլիսի 29, 1845[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ, ուսուցիչ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Քառաձի մարտակառք և Q18523149? |
Ուսուցիչ | Օգյուստեն Պաժու |
Աշակերտներ | Jean-Pierre Dantan?, Antoine Laurent Dantan?, Pierre Joseph Chardigny?, Jacques-Augustin Dieudonné? և Louis Alexis Achille Bouly? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Զավակներ | Անաիս Բոզիո |
![]() |
Կյանքը և ստեղծագործությունըԽմբագրել
Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն եղել է քանդակագործ Օգյուստ Պաժուի աշակերտը։ Վերջինիս աջակցությամբ Բոզիոն կատարել է ուսուցողական ճանապարհորդություն դեպի Իտալիա, որտեղ էլ ուսումնասիրել է անտիկ շրջանի վարպետների աշխատանքները։ Վերադառնալով Փարիզ, Նապոլեոն Բոնապարտից Վանդոմյան կոթողը (համանուն հրապարակում) զարդարելու պատվեր է ստանում։ Եղել է նաև Լյուդովիկոս XVIII-րդ և Կարլ X-րդ թագավորների պալատական քանդակագործը։ Վերջինս Բոզիոին շնորհել է բարոնի տիտղոս։ Եղել է նաև Փարիզյան Գեղեցիկ արվեստների ակադեմիայի տնօրեն։ Նրա քանդակներում զգալի է Կանովայի ազդեցությունը։
Լավագույն քանդակներԽմբագրել
- Արիստեյ, Այգեգործության Աստված, մարմար
- Հերկուլեսի պայքարը օձակերպ Ախելոյեմի հետ, բրոնզ
- Հակինթ, մարմար, 1816, Լուվր
- Սալմաս աղբյուրի հավերժահարսը, 1824, Լուվր
- Ֆրանսիայի այլաբանական քանդակ
- Լուի Անտուան Հենրի դը Բուբոն Կոնդե, Էնգենյան դուքս, 1817
- Լյուդովիկոս XIV-րդ, ձիավորի արձանը
- Հենրիխ IV-րդ, երեխան, 1823
- Կոմս Նիկոլայ Նիկիտիչ Դեմիդով, բրոնզ, 1830
- Կուպիդոնը աղեղով, 1808, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
- Չարլզ X-րդ, Լուվր
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Бозио, Франсуа-Жозеф // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ 86 հատորով, հատոր 82 և 4 լր.-հատ. հրատ., 1890-1907։